Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Վկաների ցուցմունքներից կարելի է եզրակացնել, որ Հայկ Խանումյանը իսկական «գանգստեր» է



Հոկտեմբերի 1-ին և 2-ին տեղի ունեցավ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նիստը, որտեղ քննվեց  Հայկ Խանումյանի գործը: Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 8-ը:

Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) տեղի ունեցածին կարելի է ծանոթանալ այստեղ, այստեղ եւ այստեղ

Դատարանում վկաների տված ցուցմունքներից կարելի է եզրակացնել, որ Հայկ Խանումյանը իսկական «գանգստեր» է. նա իբր մտել է համալսարան, բոլորին «մորով» հայհոյել է ու իրենից երկու անգամ ֆիզիկապես գերազանցող բանվորներից մեկին գցել  խոտածածկին ու ոտքերով և ձեռքերով սկսել ծեծել:

Ընդ որում` նրանցից ոչ մեկը պատասխան չի տվել, բոլորը նման ծանր հայհոյանքի համար խնդրել են Հայկ Խանումյանին պարզապես հեռանալ համալսարանից:

Տուժողը ԱրՊՀ բանվոր Ալբերտ Հայրապետյանն է: Հոտկեմբերի 1-ին որպես վկա ցուցմունք են տվել ԱրՊՀ բանվոր Արթուր Ղահրամանյանը, ԱրՊՀ  վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Մ. Ջավադյանը և համալսարանի հավաքարարուհին:

Արթուր Ղահրամանյանի ցուցմունքը՝ այստեղ եւ այստեղ

«Խանումյան, քեզ մատաղ, գնա էլի»,- իբր ասել է Արցախի պետական համալսարանի պրոռեկտորը, Խանումյանի կողմից նրա մորը հասցեին տված վիրավորանքից հետո:

Ջավադյանի ցուցմունքը՝ տեսանյութում:

Հայկ Խանումյանը Facebook-ում և մամուլի միջոցով բազմիցս նշել է, որ իրեն «չեզոքացնելու» պատճառը Վիտալի Բալասանյանի շտաբում ակտիվ գործունեություն ծավալելն էր: «Նախաքննական ցուցմունքում խուլիգանության փաստը չժխտած Հ. Խանումյանը, չգիտես ինչու, փորձում է քաղաքականացնել բացառապես իրավական հարթությունում գնահատվող իրադեպը: Իր իսկ կատարած արարքը որպես ԼՂՀ գլխավոր դատախազի և ընդհանրապես հանրապետության իշխանությունների կողմից իբր Խանումյանի դեմ կիրառվող քաղաքական հաշվեհարդար գնահատելը ոչ այլ ինչ է, քան զուտ իրավական խնդրի քաղաքական շահարկում»,-  ի պատասխան Խանումյանի  հայտարարության՝ իր կայքէջում նման հաղորդագրությունն էր տարածել ԼՂՀ դատախազությունը:

Ներկայացնում ենք ձայնագրությունը, որում  վկա Արթուր  Ղահրամանյանը պատմում է, թե իբր ինչպես է Հայկ Խանումյանի ընկերը իրեն վախեցրել է Վիտալի Բալասանյանով:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված