Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Ըստ վերլուծաբանի` «Հայաստանը ստացել է քաղաքական մեծ պարգև»



Ռամիլ Սաֆարովի ներման արտաքին նպատակերը, ըստ վերլուծաբան Արտակ Բեգլարյանի, Հայաստանի հասարակության և իշխանությունների նկատմամբ հիմնականում ճնշումներ գործադարելն է, հասարակության հոգեբանության վրա ազդելը, հայասպանության փաստը ի ցուց դնելն է. «Այսինքն` ինչ-որ ձևով փորձում են ազդել մեր հասարակական տրամադրությունների վրա: Ալիևը ատամ է ցույց տալիս և՛  Հայաստանին, և՛ միջազգային հանրությանը, որ ձեր խոսքը ընդհանրապես ինձ համար կարևոր չէ, ես կարող եմ ձեր ասածի հակառակը կատարել: Այսինքն` իրենց ավանդական հռետորիկայի տրաբանության սահմաններում է այս քայլը»:

Վերլուծաբանը գտնում է, որ այս ամենը Հայաստանի համար քաղաքական մեծ նվեր է, չնայած նրան, որ հրեշավոր քայլ է կատարվել: Ըստ Բեգլարյանի` այս պարագայում դիպուկ կլինի ասել` չկա չարիք, առանց բարիք. Հայաստանը պետք է հնարավորինս օգտվի քաղաքական «յաս պարգևից»:

Հայաստանի հիմնական անելիքները Բեգլարյանն երեք կետով է առանձնացնում. «Առաջին` բանակցություններում հայկական կողմի դիրքորոշման խստացում: Երկրորդ` միջազգային արենայում Ադրբեջանի ինտենսիվ սպառազինությունների ձեռքբերման վրա սահմանափակումների ու պատժամիջոցների սահմանման ուղղությամբ աշխատանքներ: Եվ երրորդ` քարոզչական դաշտում Ադրբեջանի իշխանությունների և հետևաբար` հասարակության մեջ տիրող հակահայկական տրամադրությունների վերհանում, ցույց տալու համար Ադրբեջանի բուն էությունը Ղարաբաղի կոնֆլիկտի նկատմամբ»:

Բանակցությունների խստացման տեսանկյունից Բեգլարյանը մի քանի քայլ է առանձնացնում, որոնք Հայաստանը կարող է կատարել. «Դա Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է, որ բավականին հավանական տարբերակ է: Նաև բանակցությունների բոյկոտումը ինչ-որ նախապայմաններով, և նախապայմանը ապահովելուց հետո, կարող են նորից վերադառնալ բանակցությունների  սեղանի շուրջ: Նախապայմաններից մեկը, օրինակ, կարող է լինել Սաֆարովի հետ ուղղարկումը Հունգարիա կամ բանտարկումը Ադրբեջանում, և այլն»:

Բայց Բեգլարյանը գլխավոր խաղաքարտը համարում է այն, որ Ադրբեջանի տարածքում Արցախի գոյատևման ցանկացած տարբերակ առաջարկելու դեպքում հայերս կարող ենք թարմագույն օրիանկով ցույց տալ, որ դա «գոնե մոտակա 10-15 տարում անհնար կլինի»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված