Կիրակի, 20 հոկտեմբերի

Չեն գնել, այլ վարկ են տրամադրել Հունգարիային. արցախցի վերլուծաբանը՝ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ



«Բուն էքստրադիցիայի մեջ մեղք չկա, մեղքը այն է, որ Սաֆարովին ներել և հերոսացրել են Ադրբեջանում: Այդ իսկ պատճառով ուշադրությունը պետք է Ադրբեջանի վրա սևեռել, մանավանդ, որ նա է կոնֆլիկտի կողմը»,- Ստեփանակերտի Տեղեկատվական կենտրոնում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց արցախցի վերլուծաբան Արտակ Բեգլարյանը:

Այնուհետև վերլուծաբանը բացատրեց Հունգարիայի կողմից նման քայլ կատարելու նպատակները. «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը  այդքան էլ դրական վերաբերմունք չունի Եվրամիության կողմից և ինչու չէ` նաև իր հասարակության կողմից: 2010 թ.-ին նրա կուսակցությունը ` «Ֆիդեսը»,  երկու երրորդով տեղ է զբաղեցրել հունգարական խորհրդարանում: Օրբանը Եվրամիությանը մեղադրել է գաղութարարության մեջ, խորդհրդային գործելակերպի ու աշխատելաոճի համար և այլն: Դրա համար Եվրամիությունը ճնշումների է ենթարկում Հունգարիային: Ֆինանսական խնդիրներ ունենալով՝ Հունգարիան երկար ժամանակ բանակցում է Եվրամիության հետ` ֆինանսական աջակցություն ստանալու համար, իսկ վերջինս դրա դիմաց պահանջում է որոշ բարեփոխումների կատարում, որ պետք է Եվրամիության համար երաշխավորել Հունգարիայի կանխատեսելիությունը որպես անդամ երկիր»:

Արտակ Բեգլարյանը ուշարդություն է հրավիրել այն հանգամանքին, որ լրագրողները կամ սոցցանցերի օգտատերերը գրում են` Ադրբեջանը Սաֆարովին երեք միլիարդով գնել է. «Պետք է ասել, որ ոչ թե գնել է, այլ վարկ է տրամադրել Հունգարիային: Ըստ որոշ հրապարակումներին` վարկ էլ չի տվել, այլ վարկի խոստում է տվել: Ու այդ վարկը չի նշանակում որ տրվում է անհատույց, ինքը վարկը տոկոսով է տրվում ու վերադառձնելու պայմանով է: Թե չէ ես խիստ կասկածում եմ, որ Արբեջանը այնքան հարուստ է, որ երեք միլիարդով մարդ գնի: Ադրբեջանը չի կարող իր քաղաքացու կամ իր հերոսի կյանքը երեք միլիարդ գնահատի: Դրա վառ ապացույցն Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներն են»:

Իսկ ահա Սաֆարովի Ադրբեջանի կողմից ներման նպատակները, ըստ Արտակ Բեգլարյանի, մի քանիսն են. «Ադրբեջանցիները նպատակ ունեն հայատյացության և մարտական ոգին բարձրացնել, ցույց տալ, որ ահա այս քայլը հերոսացվում է: Երկրորդ նպատակն այն է, որ այդ քայլով ուզում են ցույց տալ Ալիևի հոգածությունը հերոսի նկատմամբ: Այստեղ նաև կարելի է ընդգրկել նախընտրական շրջանի գործոնը, քանի որ Ադրբեջանում ազգայնական հատվածը մեծ տեղ է զբաղեցնում ու լուրջ կշիռ ունի: Ալիևը այս քայլով Ադրբեջանում ուզում է լուրջ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել: Ներքին նպատակներին կարելի է ասել` թերեւս  հասել են»:

Ըստ վերլուծաբանին, այնպես չէ, որ դա Ադրբեջանում բացասական հետևանքներ չի ունենալու, քանի որ հասարակության մեջ ռացիոնալ գիտակցություն ունեցող մարդիկ հասկանում են, որ սովորական մարդուն, նույնիսկ հային` քնած ժամանակ սպանելը չի կարող հերոսություն համարվել. «Հետևելով սոցցանցերին, կարող եմ ասել, որ ադրբեջանական հասարակությունում կա նաև բացասական արձագանքներ: Հետաքրքիր էր նաև «Միասնական Կովկասի» արձագանքը, որ նրանք քնած մարդու սպանությունը ջիհադ չեն համարում: Այս դեպքը նաև մեզ հուշում է, որ ղարաբաղյան կոնֆլիկտին որոշ կրոնական երանգավորումներ տալը ձախողված է»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված