Երկուշաբթի, 14 հոկտեմբերի

Ինչո՞ւ են հայտնի լրագրողները հեռանում Արցախից



ԼՂՀ նախագաի թեկնածու Վիտալի Բալասանյանը «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի «թե ինչ կետեր չեն կատարվել Բակո Սահակյանի 2007թ. նախընտրական ծրագրից» հարցին պատասխանելով` ներկայացրել մի շարք չիրականացված ծրագրեր: Բալասանյանը նաև չիրագործված է համարել Բակո Սահակյանի 2007 թ-ի «Երաշխավորել մտքի, խոսքի և խղճի ազատությունը» կետը. «Անկախ ու ազդեցիկ մամուլի փակվելը, ինչպես նաև բարձրակարգ լրագրողների հեռանալն Արցախից  ցույց է տալիս, թե ինչքանով է խոսքի ազատությունը երաշխավորված»:

Ամենայն հավանականությամբ Բալասանյանը նկատի է ունեցել «Դեմո» անկախ թերթը, որի խմբագիրն էր Արցախում հայտնի լրագրող Գեղամ Բաղդասարյանը: Ի դեպ, վերջինս բնակություն է հաստատել Երևանում: Գ. Բաղդասարյանը «Երևան տեղափոխվելը կապվա՞ծ է Արցախում խոսքի և մտքի ազատության սահմանափակման» հետ հարցին, պատասխանել է, որ չի ցանկանում անձնավորել խնդիրը:

Սակայն Գեղամ Բաղդասարյանը այս հարցում միանշանակորեն  համաձայն է Վիտալի Բալասանյանի հետ.  «Տեղեկատվական բազմազանության բացակայության մասին շատ է խոսվել։ Ուշադրություն կհրավիրեի սոսկ մի հանգամանքի վրա՝ Արցախում գործում է միայն մի հեռուստաընկերություն՝  Հանրայինը։ Սա նախկին պետականն է, որի ցուցանակն է միայն փոխվել, այն շարունակում է հանրության առաջ մնալ փակ։ Հինգ տարի պատգամավոր եմ եղել և գոնե մի անգամ հնարավորություն չեմ ունեցել հանդես գալ հեռուստատեսությամբ»։

Երևան տեղափոխված մեկ այլ արցախցի հայտնի` այժմ Lragir.am-ի լրագրող Նաիրա Հայրումյանը Երևան է տեղափոխվել ընտանեական պատճառներից ելնելով: Վերջինս  նույնպես համաձայն է, որ Ղարաբաղում ճնշվում է խոսքի ազատությունը. «Համաձայն եմ, որ Ղարաբաղում ճնշվում է խոսքի ազատությունը, հատկապես, միակ` Հանրային հեռուստատեսությունում»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված