Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

«Շոու-բիզնեսմենները կարծում են, որ ամեն ինչ գիտեն ու նոր գիտելիքներ ստանալու կարիք չունեն»



«Բամբիռ» ռոք-խումբը ստեղծվել է 1978  թվականին Գյումրի քաղաքում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը, Գուրգեն Հակոբջանյանը, Արմեն Սարգսյանը, Վլադիմիր Ոսկանյանը և Թաթուլ Եղիազարյանը:  1992-ին հավաքվում է խմբի նոր սերունդը`   Նարեկ Բարս (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյան (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյան (բաս-կիթառ), և Աշոտ Կորգանյան (հարվածային գործիքներ): 2004-ին Բամբիրը ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան` ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի: 2007-ին Աշոտը լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը: 2010 թվականին խումբը մասնակցում է  “Eurovoice”  միջազգային մրցույթին "That's fine with us" երգով, և զբաղեցնում երրորդ տեղը: Այսօրվա մեր զրուցակիցն է Արիկ Գրիգորյանը:

Դուք հիմա որտե՞ղ եք գտնվում,  հյուրախաղերում ե՞ք: Ի՞նչ ծրագրի շրջանակներում:

Մենք հիմա գտնվում ենք Իռլանդիայում` խմբի աշխատանքային շրջանակներում (ծիծաղում է): Ֆեյսբուքում կարող եք ավելի մանրամասնություններ իմանալ: Արդեն մի քանի ամիս է, ինչ այստեղ ենք, ծանրաբեռված ծրագրերով տարբեր խմբերի հետ հանդես ենք գալիս ակումբներում, հյուր ենք եղել տեղական հեռուստատաալիքներից մեկում և այլն: 

Որտեղի՞ց ծագեց “Armenian scotch”-ի գաղափարը:  Մի քիչ պատմեք այս ալբոմի պատմությունը:

“Armenian sctotch” ալբոմը նվիրված է Ռոբերտ Բըրնսի 250 և Հովհանես Թումանյանի 140 ամյակին: Գաղափարը Գագիկ Բարսեղյանինն է` Ջագին: Այն ձայնագրվել է Հայաստանում, իսկ ԱՄՆ-ում միքսինգ  և մասթերինգ է արվել:

Ինչպե՞ս եք հանրությանը ձեր մասին տեղեկացնում:

Հանրությանը հիմնականում խմբի գործնեության մասին տեղեկացնում ենք ինտերնետի միջոցով: Եթե մտնեք Ֆեյսբուքի «Բամբիռի» էջը, ապա այնտեղ ձեզ հետաքրքրող ինֆորմացիան կգտնեք:

Հայկական շոու-բիզնեսը ինչպիսի՞նն է` ըստ ձեզ: Այն շա՞տ է կոռումպացված:

Դե կարող եմ ասել, որ ցածր մակարդակի վրա է գտնվում, երևի դրա համար էլ  կոռումպացված է: Բայց հուսով եմ, որ մնացած բաների հետ մեկտեղ կզարգանա: Ինֆորմացիայի պակաս այդ ուղղությամբ չկա, համացանցում կարելի է շոու-բիզնեսի վերաբերյալ համապատասխան գրականություն գտնել: Ուղղակի այդ շոու-բիզնեսմենները կարծում են, որ ամեն ինչ գիտեն ու նոր գիտելիքներ ստանալու կարիք չունեն (ծիծաղում է):  

Դուք  հաճախ եք ձեր ստեղծագործություններում օգտագործում հայտնի գրողների ստեղծագործությունների մոտիվները…

Միշտ էլ կարելի է օգտվել գրականությունից (ծիծաղում է), ինչու չէ, միշտ հաճելի է ընկերություն անել, օրինակ, Մարկեսի, Շեքսպիրի, Ջեյմս Ջոյսի, Ռումիի և շատերի հետ:   


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված