Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

Լրագրողի նկատմամբ բռնություն են կիրառել



«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ Էրեբունու 12/33 ընտրատեղամասի մոտ բռնություն են կիրառել, երբ նա մասնագիտական գործունեություն է իրականացրել` նկարահանելով ընտատեղամասն ու շուրջը կատարվող իրադարձությունները: 

«Դպրոցի հենց դարպասների մոտ 89 համարի երթուղային էր կանգնած, ենթադրեցի, որ գծի մեջ չէ: Հարցրեցի, թե սա վերջին կանգա՞ռն է և ո՞ւր է գնում, ասացին, որ գծի մեջ չէ ու պատվիրված է: Ներսում մի երկու հոգի կար, հարցրեցի, թե ինչը ոնց է, ասացին` դե բերում ենք, հարցրի` բարեգործությամբ, ասացին` հա, ինչ կա դրա մեջ»,- պատմում է Էլինան: 

Հետո ընտրատեղամասի մոտ լրագրողը նկատել է խմբված երիտասարդների, փորձել է տեսանկարել ընտարտեղամասը և «կադրի մեջ ընկած» երիտասարդներից մեկն առանց զգուշացնելու մոտեցել ու հարվածել է լրագրողի հենց այն ձեռքին, որով վերջինս բռնել էր տեսախցիկը: 

«Մինչև կամերան ընկավ ասֆալտին, մինչև ես ուշքի կգայի, եկավ հարվածեց երկրորդ անգամ, հետո որ սկսեցի գոռգոռալ, ուզում էին ձեռքիս կամերան վերցնել, չիպն էին ուզում հանել, քաշքշոց եղավ ու մի կերպ կամերաս վերցրեցի»,- շարունակեց Էլինան: Դրանից անմիջապես հետո լրագրողը հեռացել է տեղամասից: 

Էլինային արդեն ոստիկանություն են կանչել, նա ցուցմունք է տվել: Ոստիկանությունում նրան ասել են, որ ամենայն հավանականությամբ քրեական գործ կհարուցվի, և բռնություն կիրառողը կպատժվի: 

Լուսանկարում լրագրողին հարվածող երիտասարդն է


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • «Մհեր Մկրտչյան» թանգարանի ՀՀԿ-ական տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
  • Ոստիկանություն. Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրենը մայիսի 6-ին ընտրակաշառք է բաժանել, հարուցվել է քրգործ
    Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների հետևողական, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 6-ին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, հիշյալ ավտոմեքենայից քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, 1971 թ. ծնված Շողիկ Մելքոնյանը:
  • Գլխավոր դատախազությունը կզբաղվի ընտրախախտումների փաստերով (վիդեո)
    2012թ. մայիսի 6-ի ՀՀ ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գագիկ Հրաչյայի Ներսիսյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը 2012թ. մայիսի 16-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչելու թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 41-Ա որոշումը և թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքները:
  • ՀԱԿ. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ծանր հարված է Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում»
    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, բնականաբար, ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում եւ նաեւ թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասպանատվությունը կրում են այս իշխանությունները, որոնք, ամբողջովին կեղծելով ընտրությությունները, ըստ էութան մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը:
  • ՍԴ-ն մերժեց Հարությունյանին
    ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր ուժի մեջ թողեց թիվ 37 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, որն այսօր վիճարկում էր նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
... կարդացեք ավելին «Ընտրություններ-2012» թեմայով
Մեկնաբանություններ (5)
1. Հայ17:51 - 6 մայիսի, 2012
Դե բռնեք ու պատժեք պարոն ոստիկանապետ ու պարոն դատախազ, հանցագործը հայտնի է փաստը անհերքելի, մեռնեմ օրենքին, լրաբերով ել ցույց տվեք մենք ել իմանանք, որ մեր երկրում օրենքը բոլորի համար է պարտադիր:
2. Robert18:51 - 6 մայիսի, 2012
Պարոն ոստիկանապետը "աստվածային շնորհ" ունի ու հեսա կասի որ ԼՅՕԽ ԼԱՎԱ
3. Aaron19:57 - 6 մայիսի, 2012
es ...........-in pti veracnen.... sranq mer aryunn en xmum
4. hayuhi21:10 - 6 մայիսի, 2012
mtaceci ays angam el masnakcem, guce ardar en ays @ntrutyunner@.......................poshmaneci ev krkin angam hiastapveci........ mer erkrum erbeq ardar vochinch chi linum
5. Aram22:04 - 7 մայիսի, 2012
Political assault on the people of Armenia via bribes and intimidation seem to be more tolerable in Hayastan than people of other Christian sects. Watch for many videos to appear of people being bussed to voting polls and bribes given and taken in Hayastan on May 6th 2012. People lose when they give up.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված