Երեքշաբթի, 20 օգոստոսի

Ո՞վ է խորհրդարանի ամենասովածը



ԱԺ պատգամավորների աշխատավարձերի բարձրացմանը անդրադառնալով`  Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է. «Որքան գիտեմ, դա Ռաֆիկ Պետրոսյանի առաջարկն է. իբր խորհրդարանում ամենասովածն ինքն է: Ես այդ խոսակցությունները համարում եմ անբարոյական այն պատճառով, որ այսօրվա մեր օլիգարխիկ խորհրդարանում 80 տոկոսը, եթե ոչ ավելին, ունեն բիզնեսներ, այդ թվում` խորհրդարանի խոսնակը: Ինչպե՞ս կարելի է խոսել աշխատավարձի բարձրացման մասին, որն իրենք այնպես էլ ունեն:

Թող հնարավորություն տան, որ խորհրդարանում հայտնվեն մտավորականներ, որոնք, իրոք, աշխատավարձի կարիք ունեն, դա ընդունելի կլինի: Ես դեռ չեմ տեսել, որ պատգամավորներից ինչ-որ մեկը, ունենալով միլիարդներ, իր աշխատավարձը երեխաներին կամ ծերանոց ուղարկի»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված