Կիրակի, 20 հոկտեմբերի

Հետազոտություն. «Կուսակցությունների ծրագրերը բավականին ընդգրկուն են, բայց շատ վերացական»



Այսօր Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ «Կուսակցությունների նախընտրական խոստումներ» թեմայով մամուլի ասուլիս: Կովկասի ինստիտուտի հետազոտողների խումբը ներկայացրեց Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական խոստումների վերլուծություն` հիմնված ԶԼՄ-ներում և կուսակցությունների պաշտոնական կայքերում հրապարակված նյութերի վրա:

Ներածական խոսքն ասելուց հետո, հետազոտող խմբի վարիչ Նինա Իսկանդարյանը սկսեց նրանից, որ նախընտրական ծրագրերում կոնկրետության պակաս է զգացվում. «Ասում են`մենք կբարելավենք կյանքը, սակայն քիչ է խոսվում կանկրետ ֆինանսական, տնտեսկան և այլ ոլորտներում բարեփոխումներ մասին»:

Իսկ հետազոտող Հրանտ Միքայելյանն ուսումնասիրության էր ենթարկել ԶԼՄ-ներն ու պաշտոնական կայքերը. «Համացանց են օգտագործում ոչ բոլոր կուսակցությունները, կոմունիստները կայք չունեն, իսկ «Ժառանգությունը» միայն ապրիլի 13-ին իրենց կայքում տեղադրեց նախընտրական ծրագիրը: Չափից դուրս ընդհանրական խոստումներ են տալիս, օրինակ` «կկառուցենք հզոր երկիր»,  «արմատախիլ կանենք անարդարությունները» և այլն: Այս տարվա նախընտրական ծրագրերում ավելի շատ խոսվում է գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների ու ներքին խնդիրների մասին ընդհանրապես, քան արտաքին, օրինակ` Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման»: Ըստ հետազոտողի` «Առավոտ»   ու  «Հայոց աշխարհ»   օրաթերթերը փորձում են ամփոփ ձևով ներկայացնել կուսակցությունների ծրագրերը:

Հաջորդ հետազոտողը` Տաթևիկ Սարգսյանը ուշադրության հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀԿ-ն աչքի է ընկնում խոստումների բազմազանությամբ, իսկ ՀԱԿ-ի ծրագիրը բավականին ծավալուն է` 60 էջից ավել: Կոնկրետության պակասի վերաբերյալ նույնն ասաց նաև Տաթևիկ Սարգսյանը. «Ծրագրերը բավականին ընդգրկուն են, բայց շատ վերացական:

ԲՀԿ-ն  բարեկեցիկ կյանք, մրցունակ միջին ու փոքր բիզնես, զարգացած գյուղատնտեսություն ստեղծելու խոստումներ է տալիս: Իսկ ՀՅԴ-ն աշխատավարձերի բարձրացման ու աղքատության տասնապատիկ նվազեցնելու խոստումներ է տալիս»: Տաթև Սարգսյանն ավելացրեց, որ որոշակի կոնկրետություն կարելի է տեսնել ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի ծրագրերում. «ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ն իրենց ծրագրերում որոշակի թվեր են ներակայացնում, առաջինս, օրինակ, խոսում է նախագահական հանրապետությունը փոխարինել խորհրդարանականով»:

«Երբ խոսում են հարկերի նվազեցման մասին, հարկ կա մտածելու, որ դա այդքան էլ ձեռնտու չէ, օրինակ, ուսուցիչներին, ընդհակառակը` գործարարներին: Խորհուրդ կտամ լրագրողներին քաղաքական գործիչներին կոնկրետ պտասխաններ պարտադրող հարցեր տալ: Երբ, օրինակ, խոսում են տնտեսության զարգացման մասին, ճիշտ կլինի հարցնել` կոնկրետ ո՞ր ոլորտի մասին է խոսքը», - վերջում ավելացրեց Նինա Իսկանդարյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված