Կիրակի, 20 հոկտեմբերի

Երևան և Ստեփանակերտ՝ սուրճ և թեյ



Ստեփանակերտն ու Երևանը համանման քաղաքներ չեն. Ստեփանակերտը նույնիսկ Վանաձորից մի քանի անգամ փոքր է և բնակչության թվով ավելի շատ նման է Կապանին կամ Հրազդանին: Սակայն կարգավիճակն է նույնը. երկուսն էլ մայրաքաղաք են համարվում: Այնուամենայնիվ, կան երևույթներ, որոնց մեջ կարելի է նմանություններ գտնել:

Արցախում, ինչպես նաև Հայաստանում, բնակչության գրեթե կեսը կենտրոնացած է մայրաքաղաքում: Ստեփանակերտում էլ են մարդիկ բաժանվում «ստեփանակերտցիների» և «ոչ ստեփանակերտցիների»՝ չնայած նրան, որ քաղաքն ընդամենը 85 տարեկան է: Այսինքն՝ ստացվում է, որ միջին հասակի ստեփանակերտցիների տատերն ու պապերը շրջաններից են:

Ստեփանակերտում էլ կան «քյարթու» տղաներ, որոնց ճիշտ կլինի անվանել «стипанакертски» տղաներ: «Стипанакетрски» տղաները ավելի շատ սիրում են կիրառել «брат» դիմելաձևը:

Կա ընդունված կարծիք, որ Ստեփանակերտը մաքուր քաղաք է: Մաքուրը մաքուր է, սակայն ստեփանակերտցիներն էլ են քաղաքը աղտոտում. բավական է Նոր տարվա գիշերը լինել Վերածննդի հրապարակում ու համոզվել դրանում: Ճիշտ կլինի այսպես ասել. փոքր է՝ հեշտ է մաքրվում, բայց նաև քիչ են աղբ թափում:

Երևանցիները նախընտրում են սուրճ խմել, իսկ ստեփանակերտցիները՝ թեյ: Ստեփանակերտցուն զարմացնում է նման քանակությամբ սուրճ ըմպելը, իսկ երևանցուն՝ թեյ: Թեյը Ստեփանակերտում ուրիշ կերպ են խմում. ըստ ստեփանակերտցու՝ իսկական թեյը պիտի լինի դառն, մուգ և առանց շաքարավազի (բացի նախաճաշի թեյից):

Երևանցուն կարող է զարմացնել նաև այն հանգամանքը, որ Ստեփանակերտում թեյ են խմում ամառվա տապին: Ստեփանակերտում կարելի է գտնել մարդկանց, ովքեր սուրճ ընդհանրապես չեն օգտագործում: Սակայն պետք է փաստել, որ այսօր Ստեփանակերտում «կռիվ» է ընթանում սուրճի ու թեյի միջև, և տեղ-տեղ թեյը սկսում է «զիջել» սուրճին:

Ստեփանակերտի հանրությունը, ի տարբերություն Երևանի, ավելի ապաքաղաքականացված է:



Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Mary17:16 - 4 հուլիսի, 2012
Stepanakert@ maqur e voch te nra hamar vor qich en bnakichner@, aylev estexi mardik maqraser en.u menq sirum enq mer mayraqaxaq@.isk inch veraberum e surchi ev teyin, apa karox em asel, vor chisht e menq tey shat enq sirum, bayc hima stepanakertciner@ dzeznic pakas chen surch ogtagorcum........
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված