Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Հայկական սկուտեղները զարդարում են Հարանը



Թուրքիայի Ուրֆա քաղաքից մեկ ժամ տևող ճանապարհը դեպի Սիրիայի սահման տանում է Հարան: Այն հայտնի է աշխարհում նաև ամենահին համալսարաներից մեկի' նույնանվամբ կոչվող հնագույն համալսարանով' Հարանի համալսարան: Զբոսաշրջիկներն այցելում են Հարան' համալսարանի փլատակները տեսնելու:

Համալսարանի տարածքին կից նույնանուն բնակատեղին է' կիսաքարանձավատիպ ու բրգաձև տներով, որտեղ մինչ օրս մարդիկ են ապրում' հիմնականում արաբներ, չնայած կան նաև քրդեր, թուրքեր, սիրիացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Հարանը հնագույն բնակատեղի է' բրոնզե դարաշրջանից:  


Տուրիզմի համար նշանակալի երևույթը, բացի համալսարանի փլատակներից, հենց կիսաքարանձավային տներն են: Մեզ ուղեկցող Ֆերզանը պատմում է, որ բնակիչներն ու կառավարությունը, հասկանալով, որ այն հետաքրքրում է զբոսաշրջիկներին և դրանով կարելի է գումար աշխատել, մի քանի տարի առաջ տուրիստական այցելավայր են դարձրել այն, և այժմ գյուղացիների մի մասը տեղափոխվել է մոտակա այլ տներ' իրենց հին տները վերածելով թանգարանատիպ վայրի:

Այս տներից մեկում Հալիլն ապրել է 40 տարի: Այն 260 տարվա պատմություն ունի: Ձմռանը տներում տաք է լինում, ամռանը' հով: Հալիլի բազմանդամ ընտանիքը' 6 աղջիկ և 8 տղա, ապրել է 18 սենյակից բաղկացած այս տանը:

Գորգապատ հյուրասրահը նախատեսված է հյուրերի համար, որտեղ նաև հաց են ուտում: Կա նաև հատուկ սենյակ, որտեղից աղջկան հարս տանելիս զարդարում, հագցնում և դուրս են հանում:

Նմանատիպ 380 տուն կա Հարանում, և 10 հազար բնակիչ է հաշվարկվում այնտեղ:

Հալիլն ասում է, որ տարեկան 10 հազար տուրիստ է այցելում Հարան: Գալիս են նաև հայ զբոսաշրջիկներ, բայց թե որքան մասն են կազմում հայերը, տան տերը չգիտի. «Չենք առնաձնանում մարդկանց ըստ ազգության կամ երկրի»:

Հալիլը, իմանալով, որ Հայաստանից ենք ժամանել, աճապարում է ցույց տալ հայկական սկուտեղները, որոնք ցուցադրված են նրա տան սենյակներից մեկում: Նա նաև օգտագործում է դրանք, երբ անհրաժեշտ է լինում: Ուտելիք է լցնու, և բոլորը օգտվում են այդ մեծ սկուտեղից:

Հայկական սկուտեղներ շատ ունի տանտերը, ասում է, որ բերել է Ուրֆայից և համոզված է, որ դրանք շուրջ 160 տարեկան են:

Հալիլն հազմոզված է, որ նմանատիպ տներ աշխարհում երեք տեղ կա, հիմնականը Թուրքիայում է' Հարանում: Սիրիայում ևս կան, բայց ոչ այդչափ շատ, իսկ երրորդը Իտալիայում է. 1951 թվականին մի իտալացի է այցելել Հարան, և որոշել է նույնատիպ տներ կառուցել նաև իր հայրենիքում' զբոսաշրջիկներին գրավելու համար: Տանտերը զբոսաշրջիկներին նաև թեյ է առաջարկում, իհարկե, ինչպես արաբական գույնզգույն շորերը փորձարկելը, դա ևս ձրի չէ: Տան տերը լավ է հասկանում տուրիզմի զարգացման սկզբունքները: Ի դեպ, Հալիլը նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունում է աշխատում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Այս թեմայով

  • Իրանը կմիանա՞ Հայաստանը մեկուսացնող Բաքվի քաղաքականությանը
    Օգոստոսի 8-ին Բաքվում կայացավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ կողմերը մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցին և ընդունվեց համատեղ հռչակագիր:
  • Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները 23%-ով նվազել են
    Այս տարվա հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 812,2 տոննա ապրանք, որի ընդհանուր արժեքը կազմել է 6,6 մլրդ. դրամ կամ 13,9 մլն. ԱՄՆ դոլար: 2014 թվականի հունվար-մայիսի համեմատ, ստացված օգնության արժեքը՝ դոլարով արտահայտված, նվազել է 23,3%-ով։
  • Հայաստանցիները Թուրքիայում
    Ստամբուլում բնակվող գրեթե ամեն հայ, առավել եւս հայաստանցի տեղյակ է Կետիկփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցում ամեն կիրակի տեղի ունեցող եկեղեցական հավաքի մասին, որն իրականացվում է վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլու անմիջական հովանավորությամբ:
  • Հայաստանցիները Թուրքիայում
    Արթուրի հետ ծանոթացա վերջերս: Նա կոշիկի ֆաբրիկայից որոշ պատվերներ էր բերում ամուսնուս հարազատներին: Նրան նկատեցի, քանի որ Ստամբուլում ակամայից նկատում ես բոլոր հայերին: Ինձ զարմացրեց նրա տարիքը:
  • Հայ-թուրքական բեռնափոխադրումների շուկայում պատահական մարդիկ չկան
    3 տարում Հայաստանը Թուրքիա է արտահանել 8.252 տոննա ապրանք, փոխարենը ներկրել 344.673 տոննա: Այսինքն՝ արտահանումը կազմել է ներկրման ընդամենը 2,4 տոկոսը:
... կարդացեք ավելին «Թուրքիան եւ հայերը» թեմայով
Մեկնաբանություններ (1)
1. Hakob Dinq13:12 - 21 մայիսի, 2011
My mother was born in Urfa. As she told me majority of citizens of Urfa were Armenians.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված