Հինգշաբթի, 13 դեկտեմբերի
Լրահոս

Լուրեր Հանրապետության հրապարակը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գալա համերգին (լուսանկարներ)

16:01 | 11 հոկտեմբերի, 2018
Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանկոֆոն երգիչներ Zaz-ի, Անժելիկ Կիդջոյի (Angelique Kidjo), Մելոդի Գաղդոյի (Melody Gardot) մասնակցությամբ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ժամը 19.30 տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի գալա համերգը, որին ներկա կլինեն գագաթնաժողովին մասնակցող ֆրանկոֆոն պետությունների ղեկավարներրը եւ մյուս պատվիրակները: Կեսգիշերին կլինի դիսկոտեկ ֆրանսիացի հայտնի դիջեյ Ֆոլամուրի (Folamour, Bruno Boumendil) նվագակցությամբ:

Լուրեր Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաշքենդ

15:14 | 11 հոկտեմբերի, 2018
Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Լուրեր Շառլ Ազնավուրի մահը խափանեց Մակրոնի երաժշտական անակնկալը Ֆրանկոֆոնիայի գալա համերգին

14:42 | 11 հոկտեմբերի, 2018
Ֆրանսիական L’express-ը հաղորդում է, որ իբրեւ երաժշտական անակնկալ նախատեսվում էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է վերցներ խոսափողը եւ ձայնակցեր Ազնավուրին Հանրապետության հրապարակում, սակայն շանսոնյեյի մահը փոխեց այս ծրագրված դրվագը։

Հոդվածներ «Թավշյա տեղափոխություն» Անի խոշորացված համայնքում. պահանջում են Արտակ Գեւորգյանի հրաժարականը

12:04 | 11 հոկտեմբերի, 2018
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Մարալիկ քաղաքում մոտ մեկ ամիս է համայնքի ղեկավարի պաշտոնաթողության շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը պահանջող բնակիչները 10-րդ օրն է շուրջօրյա հերթապահություն են սահմանել համայնքապետարանի մուտքի մոտ եւ «բարիկադային» պայքար են մղում:

Լուրեր Ն. Փաշինյան. «ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա հակամարտության կարգավորման գործընթացում»

11:54 | 11 հոկտեմբերի, 2018
«ԼՂ-ի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը, վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների եւ վայրագությունների զոհ, որ երկխոսության եւ ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում ԼՂ բնակչության ֆիզիկական գոյությունը»:

Լուրեր ԱԱԾ. մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից փողերի լվացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

11:12 | 11 հոկտեմբերի, 2018
Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Լուրեր Կշնորհի՞ Սաուդյան Արաբիային դիտորդի կարգավիճակ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը

10:56 | 11 հոկտեմբերի, 2018
Օրակարգի գլխավոր երկու հարցերն են՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը եւ դիտորդի կարգավիճակով անդամակցության հայտ ներկայացրած չորս երկրի թեկնածության քննարկումը։

Լուրեր Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

00:26 | 11 հոկտեմբերի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Երևանի Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանում Ալիանս Ֆրանսեզի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումը:

Լուրեր «Գործել օրենքին համապատասխան եւ վճարել հարկեր». կառավարության աջակցությունը ստանալու երկու պայմանները

23:19 | 10 հոկտեմբերի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված գործարար համաժողովի փակմանը:

Հոդվածներ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին. ինչ էին նրանք պահանջում

23:05 | 10 հոկտեմբերի, 2018
«Պահանջելու ենք «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին թույլատրել թևերը տարածել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության վրա»,- ասաց Թանդիլյանը, իսկ թե ինչպես է բանկը թևերը տարածելու ընկերության վրա, նա չբացատրեց: Նա նաև չինական ծրագրի համար մի քանի օրենսդրական հիմքեր պահանջեց կառավարությունից Ալավերդու գործարանը վերակառուցելու համար: Իրավաբանը իր խոսքում որևէ մտահոգություն չհայտնեց, արտանետումների սահմանային թույլատրելի նորմաները տարեկան 40 հազար տոննա գերազանցելու դեպքում Ալավերդու բնակչության առողջության սպառնալիքների մասին:

Լուրեր Արմեն Սարգսյանը Վահե Էնֆիաջյանի հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

22:09 | 10 հոկտեմբերի, 2018
Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:

Լուրեր «Իմ հայրը գերմարդ էր». Նիկոլա Ազնավուրի հարցազրույցը՝ Le Journal du Dimanche-ին

21:45 | 10 հոկտեմբերի, 2018
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին, որը հրապարակվել է հոկտեմբերի 7-ին։ Հարցազրույցում նա պատմում է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագրի, հոր հետ հարաբերությունների և իր հայկական արմատների մասին։

Լուրեր Հայաստանի և Գամբիայի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

21:37 | 10 հոկտեմբերի, 2018
Նախարար Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցությանը՝ որպես այս ուղղությամբ կապերի զարգացման կարևոր հարթակ նշելով բազմակողմ ձևաչափերը, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամադու Թանգարան մտքեր փոխանակեցին ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի օրակարգի շուրջ:

ըստ ամսաթվի
ավելին
Թեմաներ

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված