Hetq Online Hetq Online Armenian English
 
 




հետ


Դեմոկրատիա` հայկական ձեւով, կամ գրոհում են հայ բլոգերները



Մեկ տարի առաջ հայկական ինտերնետ համացանցում խոսում էին բլոգինգի ձեւավորվող մշակույթի մասին եւ բացատրում, թե ինչ է նշանակում բլոգը:

Այսօր 1000-1500-ի հասնող բլոգերը եւ մոտ 200 ակտիվ բլոգերները հասարակական կարծիք են ձեւավորում ինտերնետում, ընդհուպ կառավարական մակարդակով հերքումների արժանացող աղմուկ բարձրացնում: Բլոգինգի ու լրագրության մրցակցության կամ համատեղման մասին քննարկումներն այսօր արդեն արդիական են, իսկ այս ամենը սկսվեց ընդամենը մեկ - երկու տարվա ընթացքում:

«Բլոգերներն ազատ մարդիկ են, իրենց բլոգերում գրում են` ինչ ուզում են եւ ինչպես ուզում են, սա է հենց ողջ էությունը»,- ասում է բլոգեր, լրագրող reporter-arm-ը: «Համենայն դեպս, իմ ձայնը լսելի է այսպես: Ես տեսնում եմ, որ կարող եմ նպաստել փոփոխությունների»,- ասում է բլոգեր, բժիշկ Artmika-ն: «Սա իմ նոթատետրը կարծես լինի, ես ամեն օր ինչ-որ նյութեր եմ գրում ու որպեսզի չկորցնեմ այդ հղումներն ու նյութերը, գցում եմ դրանք բլոգումս: Բացի այդ, ընթերցողներիս արձագանքներն եմ տեսնում»,- ասում է մեկ այլ բլոգեր, տեսաբան Kornel-ը: «Հիմա Հայաստանում բլոգերների շատ ակտիվ համայնք կա, ու նրանք ակտիվ են նաեւ ինտերնետից դուրս: Ըստ երեւույթին, այս մարդիկ դիրքորոշում ունեցող ակտիվ քաղաքացիներ են»,-ասում է բլոգեր, հայկական բլոգոսֆերայում դիտարկումներ կատարող Observer-ը:

Բլոգերի նկատմամբ հետաքրքրությունը կրկնակի աճեց հատկապես 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ` թեկնածուների կայքերի ու բլոգերի բացման հետ: Հիմա արդեն օրինաչափ են տարբեր կազմակերպությունների, նախաձեռնությունների, խմբերի ու անհատների բլոգերը, ինչպես նաեւ որեւէ իրադարձության կամ հարցի բլոգը, օրինակ` Եվրատեսիլը բոյկոտելու, առաջիկա հանրահավաքին պատրաստվելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նախագահին հարցեր ուղղելու բլոգեր: Ինտերնետային համայնքների, խմբերի եւ բլոգերի միջոցով քարոզչությունն արդյունավետ աշխատում է նաեւ հայկական համացանցում:

«Հարցն այն է, որ քաղաքական շրջանակները, մարդիկ առհասարակ սկսել են լուրջ մտածել իրենց գործունեությունը վիրտուալ տարածք տեղափոխելու մասին»,-ասում է Գեղամ Վարդանյանը (http://reporter-arm.livejournal.com/) եւ ավելացնում, որ լսարան ձեռք բերելու առաջնային գործիքներից մեկն էլ հենց բլոգն է:

«Բլոգերը լրատվության աղբյուր են: Արդեն նախորդ ընտրություններից հետո դա սկսեց երեւալ, իսկ զարգացման պատճառներից մեկն էլ գուցե ինտերենտի ավելի մասսայականացումն է Հայաստանում»,- կարծում է Սամվել Մարտիրոսյանը (http://kornelij.livejournal.com/): Նա նաեւ կատակում է, որ բլոգինգի տարածումը «հայկական խասիաթի» հետ էլ է կապված. «Երբ ինչ-որ մեկը սկսում է զբաղվել ինչ-որ բանով, մյուսներն էլ են սկսում»:

«Unzipped» եւ «Unzipped: Gay Armenia» բլոգերի հեղինակ բրիտանաբնակ Միկա Արթայանը (http://gayarmenia.blogspot.com/ եւ http://unzipped.blogspot.com/) կարծում է, որ հայկական բլոգոսֆերան զարգացման փուլում է, բայց, ի տարբերություն հարավկովկասյան այլ երկրների, հայկականն ամենակայացածն ու բազմազանն է:

«Ինֆորմացիայի առումով բլոգերի դերը գնալով կմեծանա: Արեւմտյան երկրների օրինակով բլոգերների ազդեցությունը քաղաքական, հասարակական կամ մշակութային կյանքի վրա կբարձրանա, եւ այս հեռանկարը շատ իրատեսական է»,- կանխատեսում է Artmika-ն:

Արթուր Պապյանն (http://ditord.wordpress.com/) էլ բլոգերների դերի կարեւորության բարձրացման սեփական մոդելն է առաջարկում: Ըստ նրա` բլոգեր վարում են լրատվամիջոցների հետ կապ ունեցող մարդիկ եւ լրագրողները, ուստի բլոգերում քննարկվող թեմաներին անդրադառնում են լրատվամիջոցները, իսկ բլոգերում քննարկվում են լրատվամիջոցների այս կամ այն նյութերը:

«Իմ դիտարկմամբ` բլոգերները երիտասարդ, 30-40 տարեկանի սահմաններում, ինտերնետ կապ ունեցող, պայմանական ասենք` միջին խավի մարդիկ են, հետեւաբար իրենց կարծիքը որեւէ կերպ չի կարող ներկայացնել լայն հասարակության կարծիքը: Բայց այն բանի շնորհիվ, որ իրենք ակտիվ են, ու ոչ միայն ինտերենտում, այլեւ կյանքում, բլոգերների վրա սկսել են մեծ ուշադրություն դարձնել»,-ասում է Observer-ը:

Տարբեր երկրներում բլոգերների խնդիրները տարբեր են. մի երկրում բլոգերները պայքարում են լրատվամիջոցների հետ հավասար հավատարմագրում ստանալու համար, մյուս երկրներում կարեւոր է բլոգերների չբացահայտվելն ու անանուն մնալը, մեկ այլ երկրում տեխնիկական խնդիրներ են փորձում լուծել հեռախոսով բլոգ վարել կարողանալու համար, մեկ ուրիշ երկրում բլոգերները փորձում են հաղթահարել կառավարությունների կողմից սահմանված օրենսդրական արգելքները: Ընդհանուրն այն է, որ նրանք բոլորը տարբեր ձեւերով հաստատում են արտահայտվելու ազատության իրենց իրավունքը: Այս համատեքստում  Հայաստանում բլոգոսֆերան զարգացավ լրատվամիջոցներից եկող ուղղորդված լրատվությանն այլընտրանք լինելու համար, ինչը հատկապես ակնհայտ էր մարտին հայտարարված արտակարգ դրության օրերին:

Այսօր բլոգերը շարունակում են բազմանալ, բայց, ըստ Kornel-ի, այդ քանակը դեռ ձեւի չի հանգեցրել: Ըստ նրա` որոշ ժամանակ պայքար գնաց, ու բլոգոսֆերան բաժանվեց լիբերալների եւ ազգայնականների միջեւ, ապա սկսվեց քաղաքական անձնավորված բեւեռացումը` հիմնականում «լեւոնական» եւ «հակալեւոնական» ուղղվածությամբ, կամ էլ  դաշնակցակաների: Observer-ն էլ հավաստում է, որ բլոգինգը լուրջ աշխատանք է` հիշատակելով Global voices on-line-ի եւ TOL-ի բլոգերներին, որոնք վարձատրվում են բլոգինգի համար:

«Իմ տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը փորձում էր որոշակի մարդկանց գումար առաջարկել կամ ինչ-որ մարդկանց ասել, որ բլոգ սկսեն կոնկրետ նախընտրական թեմաներով կամ թեկնածուներից մեկին կամ մյուսին պախարակելու համար»,- ասում է reporter-arm-ը: Նրա կարծիքով` երբ բլոգերին առաջարկվում է «փողով քարոզչություն անել»,  սա նշանակում է, որ բլոգոսֆերայի ազդեցությունն արդեն բավականին մեծ է:

Կորպորատիվ բլոգերն աշխարհում արդեն լուրջ տարածում ունեն: Կան բլոգեր, որոնք գովազդ են ընդունում, մյուսներն, օրինակ, իրենց բլոգում գրում են ձեռք բերած նոր հեռախոսի կամ լուսանկարչական ապարատի մասին:

«Չգիտեմ` թաքնված գովազդով փող առնելն է լավ, թե հակառակը: Եղել է մի լուրջ տնտեսագետ, որը բլոգ է վարել, ռեյտինգ ստացել, հետո մի օր էլ մի ֆիրմայի դեմ մի երկու նյութ գրել, ինչի արդյունքում արժեթղթերի գինը կտրուկ ընկել է, ֆիրման սննկացել է ու փակվել: Հետո բլոգերին դատի են տվել, եւ դատական պրոցեսի ընթացքում նա խոստովանել է, որ մրցակից ֆիրմայից փող է վերցրել»,- պատմում է Kornel-ը:

Բլոգոսֆերայում պոպուլյարություն են ձեռք բերում նաեւ մեկնաբանությունների միջոցով` չունենալով սեփական բլոգը կամ սեփական բլոգում հաճախ գրառումներ չանելով: Իսկ բլոգի նյութը ամբողջական է դառնում հենց այս մեկնաբանությունների միջոցով:

«Պետք է հասկանանք, որ, օրինակ, livejournal-ի ժողովուրդը եկել է ֆորումներից, նույն անուններն են, նույն նկարները, ուղղակի մի ցանցից միգրացիա են արել մի ուրիշ` ավելի ժամանակակից ցանց»,- ասում է Observer-ը: Նա նշում է, որ բլոգային համայնքի գրավականն իր ազատությունն է, որ ի տարբերություն ֆորումների` մոդերատոր, ադմինիստրատոր չունի, եւ հեղինակն ու մեկնաբանողն ավելի հավասար են: 

«Լրատվամիջոցի բլոգը ստեղծում է հարազատության զգացում ընթերցողի հետ, մյուս կողմից` քննարկում են այնպիսի թեմաներ, որոնք չես քննարկի հիմնական էջում»,- ասում է Observer-ը` գտնելով, որ բոլոր լրատվամիջոցները ճիշտ կանեն բլոգ ունենան, «ֆորումները հնացել են»: Իսկ Kornel-ը հակադարձում է, թե լրատվամիջոցի բլոգն ինքը լրատվամիջոցն է, պետք է լրատվամիջոցի լրագրողի բլոգ լինի: «Երբ լրագրողը բլոգ է վարում, նախ` հայտնիություն է ձեռք բերում, հետո լրատվամիջոցն էլ է սոցիալականացվում»,- ասում է նա` շեշտելով, որ խմբագիրները պիտի խրախուսեն իրենց լրագրողներին բլոգ վարելու համար:

Artmika-ն ասում է, որ իր համար հիմնական ինֆորմացիայի աղբյուրները շարունակում են մնալ լրատվամիջոցները, սակայն բլոգերի դերը այս հարցում կրկնակի մեծացել է:

«Մեր բլոգոսֆերայի բազմազանությունը հենց իր առավելությունն է, բայց դեռ հաճախ են հանդիպում անձնական վիրավորանքները միմյանց նկատմամբ եւ ոչ քաղաքակիրթ լեզվի օգտագործումը»,- ասում է Unzipped-ը` Gay Armenia-ի հեղինակը: Նա այս բլոգը սկսել է վարել` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում եւ Սփյուռքում, ընդհանրապես Հարավային Կովկասում միասեռականների իրավունքների հարցերը` քննելով դա մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

«Gay Armenia»-ում ընդհանրապես միասեռականների կյանքին առնչվող տարբեր հարցեր ու խնդիրներ եմ բարձրացնում եւ գրում հոմոֆոբիայի դրսեւորումների մասին, որոնք լինում են նաեւ հայկական լրատվամիջոցներում, իսկ Unzipped-ը վարում եմ ընդհանուր Հայաստանին եւ ինձ հերաքրքրող հարցեր լուսաբանելու համար“,- պատմում է հեղինակը:

«Ես ինձ դասական առումով բլոգեր չեմ համարում, ես ավանդական մեդիայի կրողն եմ, բայց ինձ թվում է` պետք է համատեղվի այս ամենը, բոլոր լրագրողները պիտի տեսնեն` ինչ է կատարվում բլոգերում, որ նյութ ունենան»,- ասում է reporter-arm-ը:

«Շատ կարեւոր է ինձ համար բլոգերում մարդկայինը, սուբյեկտիվը, հենց սա է բլոգերի ու լրատվամիջոցների տարբերությունը: Բլոգոսֆերայում ինձ ամենից շատ օգնության ակցիաներն են դուր գալիս, երբ բլոգերները հավաքվում են, սկսում են գրել ու փող հավաքել վիրահատվող երեխայի համար»,- ասում է Արթուր Պապյանը:

«Ես համարում եմ, որ բլոգերն արդեն լրատվամիջոցների մրցակիցն են, ուղղակի դա դեռ չի գիտակցվում: Դա շատ պարզ կարելի է տեսնել բլոգերի ու լրատվամիջոցների ակտիվությունները համեմատելով: Շատ պրիմիտիվ մի օրինակ` մեր լրատվամիջոցներն արդեն ուրբաթ երեկոյից մինչեւ երկուշաբթի կեսօր չեն աշխատում, եւ շատ բաներ, որ կատարվում են այդ ժամանակ, միայն բլոգերից կարելի է իմանալ: Գոնե միայն հանգստյան օրերին բլոգերը հայկական մամուլից լավ են աշխատում»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

«Մեկը քաղաքականություն է գրում, մեկը իր աղջկական խոհերն է գրում, մյուսը գրում է դանակների կամ ավտոների մասին. հետաքրքրությունները տարբեր են, մեկը գրում է, որովհետեւ իր մոտ իրական շփումը լավ չի ստացվում, ինչքան տարբեր է հասարակությունը, այնքան էլ տարբեր են բլոգերը, ինչքան գույները շատ, այնքան լավ»,-նշում է reporter-arm-ը:





Name*:
Email:
Comment*
* - պարտադիր դաշտեր

eFlWdmvmlCbNTVSGbCY   (2009-03-06 22:24)
5pqUly <a href="http://gywuudsjynxw.com/">gywuudsjynxw</a>, [url=http://mxafdqpaoifj.com/]mxafdqpaoifj[/url], [link=http://wgfctbbaraph.com/]wgfctbbaraph[/link], http://ghjixzjxfxfo.com/
yifHpdsEWvbtDKigb   (2009-03-06 12:41)
HZx3Sa <a href="http://wrsbpbtqutft.com/">wrsbpbtqutft</a>, [url=http://kvtzwsbsewpd.com/]kvtzwsbsewpd[/url], [link=http://ydnxyfwysjgh.com/]ydnxyfwysjgh[/link], http://ygqjhxoaffga.com/
Հայ մարդ   (2008-08-10 09:44)
Հիմա հատկապես օսական-վրացական պատերազմի օրերին բլոգերի դերը կտրուկ կմեծանա նորից: Իմ ինֆորմացիայի աղբյուրները հիմա բացառապես բլոգերն են ու "Հետք"-ը ճիշտ քաղաքականություն է ընտրել բլոգերի մասին գրելով: Սա լավ նշան է: Իրեն հարգող լրատվամիջոցը հարգում է նաեւ ալտերնատիվ ինֆորմացիայի աղբյորները ու չի վախենում դրանից:
Observer   (2008-08-06 08:57)
voter @ viparmenia.com - դուք բավականին թյուր ընկալում ունեք բլոգերի մասին: Օրինակի համար իմ բլոգերում որեւէ մեկնաբանություն-կարծիք երբեւէ չի ջնջվել: Ինձ մոտ միայն արգելվում է հայհոյանքը, մնացած ցանկացած տեսակետ հնչում է ազատ եւ առանց սահմանափակման:
Լյուսի Վ.   (2008-08-06 07:53)
Ես ավելի շատ հավատում եմ քաղաքացիներին, քան լրատվամիջոցներին, դրա համար ինձ համար ավելի ընդունելի է մի մարդու գլուխ հարդուկոցին կամ դրա կազմակերպված տարբերակը, որը կազմակերծված հանցավորություն է:

Սանկացած նյութ պրոպոգանդա է, կամ չունի որտեղ է հրապարակված եւ ով է գրել: Այդպես է կարգը: Բայց հարցն այն է, որ ես այնքան լավատեղյակ եմ, թե ում ձեռքից են ուտում լրատվամիջոցները, բոլորինը անխտիր գիտեմ, դրա համար ավելի լավ է մի երկու բլոգ կարդամ, որտեղ մարդիկ ակնհայտ գրում են, որ զզվում են այս մարդուց կամ սիրում են այն մարդուն ու դա չեն անում անմեղ հրեշտակի լրատավամիջոցախառը դեմքի ներքո:

Ես օրական մի 20 բլոգ եմ կարդում ու չեմ դժգոհում: Եթե մեր լրատվամկջոցները փորձեն մի քիչ սոցիալականացվել, մի քիչ ինձ ավելի մոտ դառնան եւ մի քիչ ինձ հետ ընկերական խոսեն, ես կվերադառնամ հայկական լրատվամիջոցները կարդալու իմ բարի ավանդույթին:

Ուրախ եմ, որ այս թեման բացվեց ու այսպիսի քննարկում կա: Ֆորումները ու իրենց տակի ստորագրորությւոնները ու մնացած կարդգավիճակային ձեւերը "ատստոյ" են:

Արմինե   (2008-08-05 19:43)
Հայկական բլոգները զուտ քարոզչամիջոցներ են, երկու ծայրահեղ քարոզչամիջոցներ, Լեւոնի եւ Սերժի քարոզչությամբ են զբաղված դրանք: Ինչ լրատվամիջոցի մասին է խոսքը, դրանք չեն կարող լինել լրատվամիջոց: Մեկ հոգու տեքստեր են դրանք;
voter @ viparmenia.com   (2008-08-05 14:56)
Բլօգերները, քննարկումներից խուսափողներն են, որոնք սեփական կարծիքը գերակա դարձնելու նպատակով, ստեղծում են իրենց աձնական կայքը, որտեղ իրենք իրավասու են որոշելու ինչ կարծիք թողնել իսկ ինչը ջնջել։

Բլօգն ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ու ֆորումային անաչառ քննարկումններին համեմատ անմրցունակ երևույթ է։

Բլօգում գրվածը պրոպագանդա է մեկ անձի տեսակետ....