Հանրապետության հրապարակը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գալա համերգին (լուսանկարներ)

16:01, 11 հոկտեմբերի, 2018

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանկոֆոն երգիչներ Zaz-ի, Անժելիկ Կիդջոյի (Angelique Kidjo), Մելոդի Գաղդոյի (Melody Gardot) մասնակցությամբ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ժամը 19.30 տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի գալա համերգը, որին ներկա կլինեն գագաթնաժողովին մասնակցող ֆրանկոֆոն պետությունների ղեկավարներրը եւ մյուս պատվիրակները: Կեսգիշերին կլինի դիսկոտեկ ֆրանսիացի հայտնի դիջեյ Ֆոլամուրի (Folamour, Bruno Boumendil) նվագակցությամբ:

Գալա համերգին մնացել են հաշված ժամեր, այս պահին վերջին աշխատանքներն են իրականացվում: