Եղանակը՝ առաջիկա հինգ օրերին

12:55, 11 հոկտեմբերի, 2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը առանձին շրջաններում, 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 11-ին հատկապես երեկոյան ժամերին հնարավոր է թույլ անձրև, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: