Պավել Մանուկյանն արդեն ազատ է. գրավի գումարը վճարվել է

17:09, 10 հոկտեմբերի, 2018

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ազատ է: Նրա նկատմամբ սահմանված 1 միլիոն գրավն արդեն վճարված է դատարանի դեպոզիտ հաշվին:

Վճարման անդորրագիրը ստանալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը, Մանուկյանին դիմելով, ասաց, որ նա այդ պահից սկսած` ազատ է: Նիստի ընդմիջմանը Մանուկյանը դուրս եկավ դահլիճից՝ տեսնելու մտերիմներին: Խոսեց նաև լրագրողների հետ:

Մանուկյանը նշեց, որ թեև պլանավորել էր, որ ազատության մեջ մնալուց հետո առաջին բանը, որ անելու է, «Էրեբունի» բժշկական կենտրոն գնալն է լինելու, այժմ հանգամանքները փոխվել են. նկատի ուներ այն հանգամանքը, որ ընկերը մահացել է:

Մանուկյանը նշեց, որ ցանկանում էր բժշկական կենտրոն գնալ՝ շնորհակալություն հայտնելու բուժաշխատողներին, որոնք իրենց՝ իրեն ու տղային, վիրավոր եղած ժամանակ օգնել են ապաքինվել: