Չորեքշաբթի, 20 մարտի

Դատական նիստ՝ առանց ծափահարությունների. դատավորը ցավակցություն հայտնեց Արայիկ Խանդոյանի հարազատներին



«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր առաջին անգամ մեկնարկեց առանց ծափահարությունների: Դատական նիստերի դահլիճում միայն անազատության մեջ գտնվող ամբաստանյալներն էին:

Գործով դատավոր Մեսրոպ Մակյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ առավոտյան տեղեկություն է ստացվել Արայիկ Խանդոյանի մահվան վերաբերյալ: Դատավորը ցավակցություն հայտնեց ամբաստանյալների հարազատներին, ասաց, որ գործով ազատության մեջ գտնվող ամբաստանյալները տեղեկացրել են, որ Արայիկ Խանդոյանի հետ տեղի ունեցածի պատճառով նիստին ներկայանալ չեն կարողացել:

Ամբաստանյալները խնդրել են նիստն ընդմիջել մինչև ժամը 15:00-ը և հայտնել, որ ցանկանում են, որպեսզի նիստը շարունակվի:

Հիշեցնենք, որ այսօր գիշերը ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը սրտի կաթվածից մահացել է:
Վերջինս անցնում էր ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման գործով: Երկու տարի կալանքի տակ գտնվող Խանդոյանը կալանքից ազատվել էր ամռանը: Դատարանում գտնվող նրա ընկերները նրան ձեռքերի վրա բարձրացրած էին դուրս տարել դատարանից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված