Կիրակի, 20 հունվարի

Ակունքում, Արևաբույրում, Նոր Գեղիում և Մալիշկայում համայնքապետի արտահերթ ընտրություն կանցկացվի



2019 թվականի փետրվարի17-ին Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր, Վայոց ձորի մարզի Մալիշկա, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի: Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստին:

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը, ով համայնքապետ էր ընտրվել 2015 թվականի հունիսի 7-ին, հրաժարական է ներկայացրել այս տարվա օգոստոսի 17-ին:

Արևաբույր համայնքի ղեկավար Մարտին Ավետիսյանը ևս սեպտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա համայնքապետ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին:

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում ևս համայնքապետի արտահերթ ընտրություն կկայանա: 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրություններով համայնքապետ ընտրված Մհեր Մովսիսյանը սեպտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել:

Իսկ Նոր Գեղիի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը օգոստոսի 31-ին է հրաժարականի դիմում ներկայացրել: Նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված