ՈՒրբաթ, 24 մայիսի

Վայոց ձորի դատախազության աշխատանքի արդյունքում բյուջե է վերականգնվել մոտ 5 միլիոն դրամ



Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին 
կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության հանարային կապերի բաժնից։ 

Վայոց ձորի մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն 
բնույթի  հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական 
հետապնդման մարմինների կողմից հարուցվել է  թվով 17 քրեական գործ, որը 2017 
թվականի նույն ժամանակվա ցուցանիշից ավելի է 14-ով կամ գրեթե 6 անգամ: Եվս 
2 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից:

Նշված քրեական գործերով 5 անձի նկատմամբ /համայնքի ղեկավար, մարզպետարանի 
վարչության  պետ,  դպրոցի  նախկին տնօրեն, հաշվապահ, ՓԲԸ նյութական 
պատասխանատու անձ/ հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին 
առաջադրվել են մեղադրանքներ:

2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի 
հանցագործությունների վերաբերյալ դատարանում քննված 2 քրեական գործով 
դատապարտվել է 4 անձ /համայնքի 1 նախկին ղեկավար,  «Եղեգնաձորի 
երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի 2  նախկին տնօրեններն ու հաշվապահը/:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական 
գործեր, արձանագրվել են հիմնականում կրթության, տրանսպորտի, սոցիալական 
ապահովության  և տեղական ինքնակառավարման ոլորտներում:

Ընդհանուր առմամբ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի  
հանցագործություններով պետական բյուջե է վերականգնվել 1 902 000 դրամ 
գումար, ևս 3 482 000 դրամ  գումար վերականգնվել է համայնքային բյուջե: 

Դատախազությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի  նույն ժամանակահատվածում 
պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 78.380 դրամ, իսկ համայնքային 
բյուջե` 1.050.000 դրամ գումար: Բացի այդ, քննչական կոմիտեի Վայոց 
ձորի մարզային քննչական վարչությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական 
զննություն կատարելիս քաղաքացիների կողմից կատարված վճարումները 
հափշտակելու դեպքի վերաբերյալ  քննվող քրեական գործով «Մ...» ԲԲԸ տնօրենի 
կողմից  պատրաստակամություն է հայտնվել պետությանը պատճառված վնասից 
հատուցել  10 000 000 դրամը:

Վերոգրյալից բացի, պետության գույքային շահերի պաշտպանության 
նկատառումներով Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր 
բնագավառներում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով  
տրվել են թվով 8 նախազգուշացումներ` պետական բյուջե վերականգնելով 
իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված 2 818 000 դրամի 
վնասը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված