Հինգշաբթի, 23 մայիսի

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքն արդեն արտաքին լուսավորություն ունի



ARTsakh Fest ժամանակակից արվեստի նախագիծ-փառատոնի փակումից ժամեր առաջ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը, որ տարիներ շարունակ մթության եւ անուշադրության մեջ թաքցնում էր իր ճարտարապետական նրբությունները, լուսավորվեց։ Շենքի արտաքին գեղարվեստական լուսավորությունն իրականացվել է Գեւորգ Տոնոյանի, Վահրամ Գալստյանի եւ Նազարեթ Կարոյանի կողմից (Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համագործակցության շնորհիվ)։
Փառատոնի եռօրյա արվեստային միջամտության, ինչպես նաեւ գեղարվեստական արտաքին լուսավորության շնորհիվ թատրոնի շենքը նորից «վերակենդանացման» նշաններ է ցույց տալիս՝ վերագտնելով գոնե արտաքին նշանակության հանրային կարեւորությունը։

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված