Երեքշաբթի, 22 հունվարի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելուն պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ դիմել է ոստիկանություն



Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ իրենց աշխատակիցները ս.թ․ սեպտեմբերի 3-ին, 6-ին և 16-ին օրենքով սահմանված կարգով «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելու նպատակով այցելել են «Արմօյլ» ՓԲԸ, սակայն թվարկված բոլոր դեպքերում ընկերության ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ստուգման ընթացքը, չեն կատարվել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները, ինչի հետևանքով ԲԸՏՄ-ի կողմից հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընկերությունը ս.թ․ սեպտեմբերի 24-ին ենթարկվել է վարչական տույժի՝ 250.000 ՀՀ դրամ գումարի չափով։

ԲԸՏՄ ղեկավարի հանձնարականի հիման վրա ս.թ․ հոկտեմբերի 8-ին ստուգում անցկացնելու նպատակով ստուգող խումբը կրկին այցելել է «Արմօյլ» ՓԲԸ, սակայն ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կողմից հերթական անգամ խոչընդոտվել է ստուգման անցկացումը։ Ստուգում իրականացնելուն «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված