Չորեքշաբթի, 20 մարտի

Փոփոխություններ՝ մանկական հագուստի և կոշիկի արտադրության պահանջներում



Հոկտեմբերի սկզբից Եվրասիական տնտեսական միության երկրներում ուժի մեջ են մտել փոփոխություններ՝ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված ապրանքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Փոփոխություններն ընդունվել էին դեռևս այս տարվա ապրիլին: Թեև դրանք արդեն ուժի մեջ են մտել, սակայն մինչև սեպտեմբերի 25-ը տրված՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերը ուժի մեջ կլինեն մինչև իրենց ժամկետի ավարտը: Դրանցով հնարավոր կլինի արտադրել երեխաների համար նախատեսված ապրանքները, որոնք կիրացվեն ԵԱՏՄ տարածքում՝ պիտանելիության ժամկետի ողջ ընթացքում:

Նոր պահանջների կիրառման համար նախատեսված է անցումային փուլ՝ 2018թ նոյեմբեր ամիսը:

Տեխնիկական կանոնակարգում, մասնավորապես, հստակեցված է «ընտրանքային նմուշ» հասկացությունը: Նախորդ` գործող տեխկանոնակարգում այն պետք է լիներ յուրաքանչյուր տարիքային խմբի համար առանձին՝ չնայած որ ապրանքները պատրաստված էին միևնույն արտադրողի կողմից, նույն հումքով և տեխնիկական փաստաղթղթերով:

Փոփոխություններով թույլ է տրվում օգտագործել մեկ ընտրանքային նմուշ տարբեր տարիքային խմբերի ապրանքների համար: Սա, ըստ էության, թույլ կտա արտադրողներին զգալիորեն կրճատել ապրանքի համապատասխանության գնահատման գործընթացները, և նվազեցնել լաբորատոր փորձաքննության ծախսերը՝ ամեն տարիքային խմբի նույն ապրանքի համար առանձին թույլտվություններ չստանալով:

Հստակեցումներ են կատարվել նաև երեխաների դպրոցական հագուստի վերաբերյալ պահանջներում: Մանսավորապես, 7-14 տարեկան երեխաների համար սահմանվել է հագուստի հիգրոսկոպիկության  (խոնավությունը կլանելու կարողությունհեղ.) բարձր աստիճան: Այն կկազմի 7 %:

Բացի այդ, նախկինում մանկական հագուստի մի շարք պարագաների արտադրության ժամանակ սահմանափակվում էր արհեստական բոլոր նյութերի օգտագործումը: Այժմ սահմանափակումները վերաբերում են միայն մանկական կոշիկների ներդիրներում արհեստական կաշվի օգտագործմանը:

Այսպիսով, մանկական կոշիկի ներդիրներում արտադրողներին թույլատրվում է օգտագործել ժամանակակից արհեստական նյութեր, բայց՝ միայն բարձր սպառողական արժեքով:

Այս և մի շարք այլ փոփոխություններ, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտան գործարարներին մեծացնել արտադրության արդյունավետությունը և կրճատել փորձաքննության ծախսերը՝ միևնույն ժամանակ պահպանելով մանկական արտադրանքի համար սահմանված անվտանգության պահանջները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված