Շաբաթ, 23 մարտի

Ազատամուտցիները այսօր կհանդիպեն Սուրեն Պապիկյանին



Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի 15 ներկայացուցիչներ այս պահին Երևանում են՝ հանդիպելու տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, ինչպես նաև կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներին:

Նրանց թվում են ավագանու ներկա և նախկին անդամներ, համայնքի միջանակարգ դպրոցի տնօրենը, մանկավարժներ և ծնողներ: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Ազատամուտի ավագանու անդամ Արթուր Բեգինյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս պահին ևս համայնքում բողոքի ակցիա է, մոտ 400 բնակիչ այս պահին հավաքվել է գյուղապետարանի դիմաց և պահանջում է համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Համայնքի աշակերտները այսօր ևս դասի չեն գնացել, որի հանգուցալուծումը այսօր քննարկվելու է կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ազատամուտցիների բողոքի ակցիան սկսվել էր սեպտեմբերի 28-ից: Այն կապված էր նախորդ շաբաթ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որում ներգրավված են եղել համայնքապետի թոռները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված