Հինգշաբթի, 27 հունիսի

Նիկոլ Փաշինյան. «ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն բանավոր ասել են, որ չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել»



Խորհրդարանական խմբակցությունների հետ երկուսուկես ժամ տևած բանակցություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Ազգային ժողովի շենքից և դրսում սպասող հազարավոր մարդկանց հայտնեց, որ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն իր հրաժարականից հետո ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում չեն առաջադրելու վարչապետի թեկնածու, քանի որ պատկերացնում են ժողովրդի հնարավոր արձագանքը: 

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ եթե ինքը սխալ է հասկացել բանակցությունների ընթացքը, ապա թող խորհրդարանական ուժերը հետագայում հայտարարություններով, հարցազրույցներով հերքեն իր խոսքերը:

Վարչապետը պատմեց, որ խորդհրդարանական խմբակցությունները իրենից հետաքրքրվել են, թե ինչն է գլխավոր պատճառը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, ինչին ի պատասխան՝ վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի իրական կամքը և քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար պետք է հնարավորինս շուտ ընտրություններ կազմակերպել: Եթե ընտրությունները տեղի ունենան գալիք տարվա մայիսին, ապա ըստ Փաշինյանի, դա կնշանակի ստեղծված քաղաքական ճգնաժամը երկարագձել ևս 7 ամսով:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, որովհետև տրամաբանորեն ավելի շուտ անցկացնելու հնարավորություն չկա: Հստակ ժամկետները կախված են իմ՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու օրվա հետ... Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը քաղաքացիական, համազգային, համաժողովրդական պահանջ է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հաջորդ շաբաթ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կարող է մասնակվել նաև որպես վարչապետի պաշտոնակատար, սակայն գործընկերային կոռեկտությունից ելնելով՝ այս հարցը կքննարկի Ֆրանկոֆոնիայի երկրներից մի քանիսի ղեկավարների հետ: Գործադիրի ղեկավարը հայտնեց, որ հեռախոսազրույցներ է ունեցել գործընկեր երկրների ղեկավարների հետ և տեղյակ պահել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ընդունվեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ըստ Նիկոլ Փաշինյանի, արհեստական խոչընդոտ է ստեղծում Ազգային ժողովի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Կատարված փոփոխությունները թույլ կտան ընդհատել խորհրդարանի նիստը արտակարգ իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը, և շարունակվել այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները կվերացվեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Գեւորգ09:02 - 3 հոկտեմբերի, 2018
Նիկոլ ջան, սրանց բանավոր ու գրավոր ասածներով հատորներ կարելի է լցնել: Իսկ ուկրաինացիները ժողովրդի դեմ գնացողներին քաղաքավարի մտցնում էին աղբի յաշիկները .... ոնց որ շուտ էր օգնում: Եվրոպացիներն էլ ծափ էին տալիս: (Սա բռնության կոչ չէ, այլ միայն եղածի արձանագրում:)
2. gabe Korajian06:55 - 4 հոկտեմբերի, 2018
Don't believe them. as soon as Pashinyan resign, the Republicans will appoint their own Prime Minister. Do you remember when Sargsyan said he was not interested in becoming the next Prime Minister? As soon as the Consitution was changed and the Parliamentary System adopted, he became the first Prime Minister. Don't trust those guys. They will take over and never leave until further bloodshed. And this time, a lot of blood will spill.
3. Gerald Miller23:46 - 4 հոկտեմբերի, 2018
Agree 100% with Gabe Korajian! Don’t be surprised! OR, if no longer in power they will sew chaos on departure! They hope to one day regain power after their chaos has been effective! Beware and best of good fortune!
4. Oscar13:58 - 5 հոկտեմբերի, 2018
The Armenian people have already proven that they can place anyone they wish in the Prime Ministership. Believe that you have the Republicans on the ropes and terrified. Do not fear bloodshed. Pashinyan has been one step ahead of these guys every step of the way. My Step has a plan and they are executing it beautifully.
5. Garbis16:56 - 5 հոկտեմբերի, 2018
Pashinyan has unfortunatly no international expirience. His last statements about the azerbaydjani President Aliev "Very Educated and Rational Personality" worries me a lot. He is not allowed to make mistake in case of Artsakh. All effort of velvet revolution will become quickly vanished, if he is not careful in his political engagement as prime minister.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված