Հինգշաբթի, 20 հունիսի

Ահազանգ Մեծամորից



Նկարներում. 1: ՄԵԾԱՄՈՐ, պաշտամունքային-աստագիտական Փոքր բլուր: a). Ժայռագրի լուսանկարը «Մեծամոր» հատորից ( Երևան-1973 թ., Աղյուս. XXXIII-6 ): b). Ժայռագրի գծապատկերը:
c). Ժայռագրի լուսանկարը 1994 թ.:
Կենտրոնում ՝ երկինք-եռանկյունի-տիեզերալեռն է (շում.-աքքադ. զուգ. Ան-Անու, «Սասնա Ծռերում» , ՍԾ՝ Մեծ Մհեր ), աջից` «չորս քամիների» վարդյակը (շում.-աքքադ. զուգահեռը՝ Էնլիլ-Էլլիլ: ՍԾ՝ Ձենով Օհան ), ձախից` «Է» գաղափարագիրը (շում.-աքքադ. զուգ.՝ Էնկի>Էա-Հայա: ՍԾ՝ Ցռան Վերգո: Քա III հզ): d). Նույնը՝ 2012 թվի լուսանկարում:

Այս ժայռագիրը գտնվում է Մեծամորի պաշտամունքա-աստղադիտական Փոքր բլուրում,  բաց երկինքի և արածող անասունների սմբակների տակ ( հյուսիս-հարավ ուղղված եռանկյունաձև, աստղադիտական հարթակների ստորոտում: Հարթակները ծածկված են աստղային այլ նշաններով ): Ոչ ոք դրա բուն իմաստը և բացառիկ նշանակությունը ցայսօր չի հասկացել: Մինչդեռ այն, աղերսվում է «Սասնա Ծռեր» տիեզերավեպի, շումերա-աքքադ. դիցահամակարգի և բուն հայկական Է-Էություն աստվածության և հասկացության հետ:  Այն հայտնաբերել 1964-1965 թթ Մեծամոր հնավայրի պեղումներում և հրապարակվել «Մեծամոր» գրքի էջերում, ցայսօր մնալով ակադեմիական շրջանակների ուշադրությունից և խնամքից դուրս ( Երևան 1973, էջ 161, 163  և աղյուսակ XXXIII-6 ):
Եվ ահա անհետացման դատապարտված այդ բացառիկ ժայռագրի վիճակը բացահայտումից մոտ 60 տարի ( Նկ. 1a) , կողմնակի լուսանկարումից 30 տարի (Նկ. 1c) և ապա 20  տարիներ հետո (Նկ. 1d): Եվս մի 10-20 տարի, և դրա հետքն անգամ չի մնա: Մինչդեռ, այն հայոց անձնագիրն ու նրանց Է-Էություն աստվածության թերևս առկա մեն-միակ հնագիտական վկայությունն է, որի պաշտամունքը համատարած էր նվազագույնը Քա III-II հհ ողջ Առաջավոր Ասիայում: Կորցնել այն, նշանակում է մնալ միայն հետազոտական փաստարկումների հույսին, ինչը այլոց կողմից վստահաբար կենթարկվի բանավիճական քաշքշուկների: Այնինչ, այն հարկ է նաև վերցվի ՅՈՒՆԵՍԿՕ-յի հովանու տակ, որպես համամարդկային մշակույթի հազվագյուտ էջերից մեկը:
 Նշենք, որ ըստ հնագիտական պեղումների, հուշարձանին նախ վերագրվում էր Քա III հզ վաղեմիություն, արդ՝ Քա VII  հզ սկսյալ, իսկ ըստ աստղագիտական հաշվարկների Քա 2800-2600 թթ այստեղից դիտվել է Սիրիուս աստղի ծագումը և ըստ այդմ հավանաբար նշվել հայոց Նավասարդը հուլիսի 22- օգոստոս 1/11  ժամանակահատվածում, ինչպես ավելի ուշ նաև Եգիպտոսում (այժմ Սիրիուսը ծագում է աշնանը և հատկապես ձմռանը: «Մեծամոր», Երևան 1973, էջ 148 ):

 Հ.Գ. 
Մի քանի լրացումներ ժայռագրի նշանակության վերաբերյալ:
-Կենտ այս հնագիտական փաստը վերջ է տալիս «Սասնա Ծռերի» ստեղծման ժամանակագրության բանավեճերին:

- Հաստատում է, որ շումերա-աքքադ. դիցարանը վերցված է Հայկ. լեռնաշխարհից և պարբերաբար նորացվել այստեղից:
- Միանշանակ փաստվում է, որ հայոց «Է» տառը և դրա նշանագիրը անգամ հնչյունաբանորեն կային Մաշտոցից նվազագույնը 3000 տարի առաջ ( այդ նշանագիրը կա նաև այլ ժայռապատկերներում ):

- Որ համատարած E-Essance, Դելփյան տաճարի սնարին E'i առեղծվածային նշանագիրը, Արգոնավորդների Էա երկիրը, այգին և սրբազան կաղնին Ոսկե գեղմով, միջագետքային Էա-Հայան և շատ այլ նման պարագաներ վերցված են Հայկ. լեռնաշխարհից :
- Ու դեռ շատ այլ արմատական հանգամանքներ, որոնք հանգամանալից կհրապարակվեն առանձին:

  Ուստի, նկատի առնելով այս ժայռագրի բացառիկ արժեքն ու նշանակությունը, որպես հայ հնագույն հավատամքային մշակույթի և ողջ Առաջավոր Ասիայում դրա համասփռման առանցքային փաստ, ահազանգում ենք մշակութային նախարարությանը, բոլոր այլ պատկան մարմիններին, գիտակից ՀԿ-ներին և անհատներին.
                                                   ՓՐԿԵԼ ԱՅՍ ԺԱՌԱԳԻՐԸ !!!
----------------------------------

  Ուրախ ենք նաև հաղորդելու, որ սույն ԱՀԱԶԱՆԳ-ին անդրադարձել են Եվրոպայի Հայերի Համագումարը (Շվեդիա ), Հայ Ակադեմիական Միությունը (Գերմանիա ) և մի քանի տասնյակ անհատներ, իսկ սույն խնդրականը արդեն ներկայացվել է ՀՀ Մշակութի նախարարություն: Նման սրտացավությունը ազգային այսպիսի մի նշխարի՝ մեծամորյան ժայռագրի նկատմամբ, ավելի քան հուսադրիչ է: Այն գոնե ազգային հիշողությունից չի ջնջվի, իսկ նյութական արտեֆակտի փրկություն դառնում է ավելի հնարավոր:

Արարատ Ստեփանյան


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված