Երեքշաբթի, 25 հունիսի

Առողջապահության նախարարության արձագանքը՝ թթվածնի արտադրության կայանի անվտանգության հարցին



«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այսօր տեղի ունեցած պայթյունի առնչությամբ առնչությամբ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին եւ ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն:

«Կայանում արտադրության եւ աշխատակիցների անվտանգությանն առնչվող որեւէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը»,- գրված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի` կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները եւ հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից:

Առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Իսկ պայթյունի հետեւանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թեւի թեթեւ վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված