Կիրակի, 16 հունիսի

Դավթաշենի 5/4 և 5/7 ընտրատեղամասերում բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը



Դավթաշեն վարչական շրջանում գտնվող 5/4 և 5/7 ընտրատեղամասերում արդեն իսկ ամփոփվել են ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը: 

Թիվ 61 մանկապարտեզում տեղակայված 5/4 ընտրատեղամասում գրանցված ընտրողների թիվը կազմում էր 1892, որոնցից ընտրությանը մասնակցել են 924-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Իմ քայլը» դաշինք - 716
«Լույս» դաշինք - 92
ԲՀԿ - 38
«Երևանի հանրություն» դաշինք - 15
«Երկիր Ծիրանի» - 13
«Երևանցիներ» դաշինք - 12
ՀՅԴ - 9
ՕԵԿ - 9
«Ժառանգություն» կուսակցություն - 5
«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն - 1
ԺՈՒԿ - 1
Ռեֆորմիստների կուսակցություն - 0
Անվավեր - 9

«Հայք»-ն ու «Ռեֆորմիստները» ձայն չեն ստացել

Սամվել Գևորգյանի անվան թիվ  189 ավագ դպրոցում էր գտնվում 5/7 ընտրատեղամասը: Այստեղ ձայների ճնշող մեծամասնությունը, ինչես արդեն նշեցինք, ստացել է Հայկ Մարությանi գլխավորած «Իմ քայլը» դաշինքը: Այս տեղամասում գրանցված 1915 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 898-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Իմ քայլը» - 717
«Լույս» - 72
ԲՀԿ - 52
«Երկիր Ծիրանի» - 10
ՀՅԴ - 9
«Երևանի հանրություն» - 8
«Երևանցիներ» - 8
«Ժառանգություն» - 6
ՕԵԿ - 5
ԺՈՒԿ - 2
«Հայք» - 0
Ռեֆորմիստներ - 0
Անվավեր - 9

Քիչ անց կներկայացնենք Դավթաշենի ևս մի քանի ընտրատեղամասերի արդյունքները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված