Կիրակի, 16 հունիսի

«Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից»․ ՀԼԱ նախագահ



Մեդիակենտրոնն այսօր հայտարարություն է տարածել «Հանրային լրագրության» ակումբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք։

2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։

Միջոցառման տեսագրությունը հասանելի է Մեդիա կենտրոնի YouTube ալիքում։

«Հանրային լրագրության» ակումբը խստորեն դատապարտում է այս միջադեպը, այն համարելով անընդունելի, ոչ պատշաճ, ինչի հետևանքով խոչընդոտվել է Մեդիա կենտրոն ակումբի բնականոն գործունեությունը։ Այս միջամտության պատճառով ասուլիսն ի վերջո ընդհատվել է։ Միջոցառման բանախոսները դիմել են իրավապահ մարմիններին, որոնք ժամանել են Մեդիա կենտրոն և հաղորդումներ վերցրել։

Մենք հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու յուրաքանչյուր տիպի գործողությունից և հարգել լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունքը։

Սեդա Մուրադյան՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ նախագահ


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված