Hetq Online Hetq Online Armenian English
 
 








«Հայաստան» հիմնադրամի ծրագրերը Ղարաբաղում շարունակվում են Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 11-րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն Հայաստանի եւ Արցախի գյուղերում հիմնական  ենթակառուցվածքների վերականգնմանը:


Մեծ հարսանիք Ղարաբաղի համար 2008-ը ամուսնությունների առումով ռեկորդային էր:  Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաք Ստեփանակերտում, հինավուրց Շուշիում եւ պատմական Գանձասարում կազմակերպվեց նորապսակների համատեղ պսակադրություն եւ հարսանյաց հանդիսություն, որի հեղինակը գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանն է:



Շա՞տ բան է պետք ղարաբաղցի կնոջը Ավելի քան մեկ տարի առաջ ընկերուհիներիցս մեկն ինձ պատմեց Ստեփանակերտի ծննդատանը տեսած մի տխուր տեսարանի մասին։ Ջահել, պուճուրիկ կինը ծննդաբերելուց հետո պատուհանի մոտ ժամերով կանգնած սպասում էր իր երեխայի հորը։



Ղարաբաղում պայթյունները շարունակվում են Հոկտեմբերի 18-ին Զագլիկ գյուղից Մարտակերտի հիվանդանոց տեղափոխվեց 11-ամյա Արկադի Խաչատրյանը: Պայթուցիկի բեկորները վնասել էին տղայի փորոտիքը, ձախ ձեռքը, մատներից մեկը կտրվել էր, մյուսը կախված էր:



«Պատերազմը հաղթել ենք, մնացել դրսում» Արցախցի Կարեն Պետրոսյանի աջ աչքը կույր է, ինչի պատճառով էլ նա Խորհրդային Միության տարիներին բանակ չի զորակոչվել: Սակայն, Կարենն ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղի ազատագրմանը. «Պեխոտում եմ եղել, պուշկի վրա էլ եմ աշխատել, դաժե գրանատամյոտ եմ կրակել: Ինչ կարացել, արել եմ: Իսկ էսօր ոչ մեկին պետք չեմ»,- ասում է նա:



Հադրության խճանկար

Վալյան երեք տարի առաջ Մոսկվայից եկավ Հադրութ: Նա Մոսկվայում սիրահարվել էր հայազգի Վովային եւ նրա հետ եկել բնակություն հաստատելու Հադրութում. «Սկզբից դժվար էր: Ոչ մեկս էլ աշխատանք չունեինք: Բայց կարեւորը, որ Հադրութն ինձ շատ էր դուր եկել»: 



«Գյուղից մի աղջիկ եմ վերցնելու, գնամ Ռուսաստան» Իգոր Եսայանը 23 տարեկան է, ապրում է Արցախում` Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Նա իր կյանքից որեւէ հետաքրքիր դեպք չի կարողանում մտաբերել: «Հի՞նչ պատմիմ, մանկություն տեսալ չեմ. ստեղ կռիվ էր»,- ասում է Իգորը եւ նշում, որ հիմա էլ իր առօրյան առանձնապես հետաքրքիր չէ:



Կոլեկտիվ հարսանիք Ղարաբաղում Արդեն մի քանի ամիս է Ղարաբաղում, կարծես թե, ապրում են աշնան սկզբին սպասվող կոլեկտիվ հարսանիքի գաղափարով, որի հեղինակը հայտնի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանն է: Այստեղ մեծ ոգեւորությամբ են պատրաստվում Ղարաբաղի համար այդ բացառիկ միջոցառմանը:



Կռվից վերադարձավ, բայց գերի ընկավ խաղաղ պայմաններում 35-ամյա Նելսոն Մնացականյանը 4 տարի 7 ամիս գերության մեջ է եղել Ադրբեջանում: Նա այդ մասին չի սիրում պատմել: Գերությունը ամբողջությամբ քայքայել է առողջությունը:



Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում այս տարի սեփական ցորենը կբավարարի Ղարաբաղի բնակչությանը Մարտունու շրջանի բնակիչ Արամ Ավետիսյանն այս տարի նախընտրել է քիչ տարածքներում հացահատիկ ցանել` հաշվի առնելով անցած մի քանի տարիների կրած վնասը: «Չցանկացա ռիսկի դիմել, քանի որ անցած տարի ահագին ծախս եմ արել, բայց բերքատվությունն այնքան ցածր էր, որ արած ծախսերն էլ չփակվեց: Դրա համար քիչ տարածքում եմ ցանել»,- ասաց Ա. Ավետիսյանը:



2.5-ամյա դուստրը կանխազգացել է հոր մահը 14-ամյա Սաթենիկը հորը թեեւ կյանքում չի տեսել, բայց նրա մասին գիտի ամեն ինչ: Իմացել է ինչպես մոր, այնպես էլ հարազատների ու հայրիկի ընկերների պատմածներից: Սաթիկը ծնվել է հոր մահից 8 ամիս անց: Հայրը նույնիսկ չի էլ իմացել, որ կինը հղի է ու պետք է երկրորդ երեխան ունենա:



Անպարտելի Բեկորը «Եթե զինվորից սկսած մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով...»,- ասում էր Արցախի լեգենդար հերոս, առաջին վաշտի հրամանատար Բեկորը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:



Նա պայքարել է այսօրվա խաղաղության համար Արցախյան պատերազմից 14 տարի է անցել: Յաշա Խաչիյանն այսօր քմծիծաղով է խոսում իր գլխում մինչեւ հիմա գտնվող բեկորների մասին, չնայած բեկորներից մեկը, որը հաճախակի է շարժվում, շատ է անհանգստացնում նրան:



Ճակատագրի դառն անակնկալները կոփել են նրան Արցախյան պատերազմի ժամանակ նրա տանկն առաջինն էր մտնում հակառակորդի դաշտը, առաջինն էր այնտեղ, որտեղից վերադառնալու շանսը շատ քիչ էր:



«Մենք նման ենք երեխայի, որին կարելի է ուրախացնել նույնիսկ մի փոքրիկ խաղալիքով» 43-ամյա Վազգեն Խաչատրյանի սայլակը միշտ դրված է լինում նրա շենքի շքամուտքում: Հենց այստեղ է ամեն օր հենակներով հասնում արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Վազգենը, որից հետո սայլակով ուղեւորվում է ամենօրյա զբոսանքի:



Յոթ տարի աքսորավայրում Ստեփանակերտ-Սիբիր-Շուշի-Ստեփանակերտ: Ահա 72-ամյա տիկին Իզաբելլայի կյանքի երթուղին, որի յուրաքանչյուր կանգառում բախտը նրա ընտանիքին նորանոր դժվարություններ եւ դժբախտություններ է մատուցել:



Եկել է կառուցելու ժամանակը Ազատագրումից 16 տարի անց Շուշին դեռեւս մնում է ավերված ու քանդված, չնայած հրադադարից հետո ամեն անգամ ամենաբարձր մակարդակներով նշվել է քաղաքի վերականգնման անհրաժեշտությունը:



Մովսես Հակոբյան. « Մեր բանակը կարողանում է հակամարտության գոտում պահպանել հրադադարի ռեժիմը» - Պարոն Հակոբյան, նախ` շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ եկեք զրույցը սկսենք հենց այդ իրադարձությունից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը Ղարաբաղի համար:



Ութ երեխաները մնացել են առանց տան Ութ երեխա ունեցող, արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Միքայել Առուշանյանի ընտանիքն առանց տան է մնացել: Ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ, որից դուրս գալու համար տարիներ շարունակ տարբեր ուղիներ է փնտրել, բազմաթիվ քայլեր ձեռնարկել, սակայն ապարդյուն:



«Մեր տղաները կռվել ու զոհվել են, որ մենք լավ ապրենք» 43-ամյա Մարգարիտան մինչեւ հիմա սրտի խորքում չի հաշտվում այն մտքի հետ, որ արցախյան պատերազմում այնքան լավ տղաներ ենք կորցրել:



Ֆոտոխցիկի փոխարեն նա վերցրեց ավտոմատը «Պատերազմի ժամանակ իմ մտքով չէր էլ կարող անցնել, որ այսօր ինձ հաշմանդամության փաստաթուղթը կօգնի դեղեր գնելու կամ հիվանդանոցում բուժվելու համար»,- ասում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գարիկ Հարությունյանը, ով արդեն 3 ամիս բուժումներ է ստանում, բայց ապարդյուն:


Նոր ծրագրեր Քաշաթաղում Մարտի 28-ից 30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի կենտրոն Բերձորում կայացավ Քաշաթաղի զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողով: Խորհրդաժողովի նախաձեռնող «Թուֆենկյան» հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանին «Հետքը» խնդրեց ամփոփել արդյունքները:



Ծաղկաբերդում ուսուցիչների ու գրքերի կարիք կա «1997 թվականից ենք այստեղ բնակվում ու, կարծում եմ, դեռ երկար պետք է մնանք այստեղ, չնայած այս գյուղում երիտասարդն անելիք չունի, քանի որ աշխատանք ու զբաղմունք չկա»,- այսպես է մի քանի բառով նկարագրում գյուղական կյանքը Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհի Իրինա Թոխունցը, որի ուսերին է ընտանիքի հիմնական հոգսը:



Քաշաթաղի պատմության նո՞ր էջ Մարտի 28-30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի կենտրոնում` Բերձորում, կայացավ Քաշաթաղի զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողով: Խորհրդաժողովը նախաձեռնել էր «Թուֆենկյան» հիմնադրամը ԼՂՀ կառավարության հետ համատեղ:



«Միակ ցանկությունս այն է, որ այստեղ հայեր բնակվեն...» «Ի՞նչ տարածքների հանձնման մասին են խոսում: Ո՞վ է մտածում, որ կարող ենք մի թիզ հող հանձնել: Ոչ մի տարածք էլ չենք տա»,- ասում է արցախյան պատերազմի մասնակից Կարինե Դանիելյանը:



Ղարաբաղում վերացվում են փոթորկի վնասները Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած քամին, որը տեւեց մի քանի ժամ, հսկայական վնասներ է պատճառել հանրապետության բնակֆոնդին եւ բազմաթիվ օբյեկտների։ Փոթորկից մարմնական վնասվածքներ է ստացել 10 մարդ:



«Պատերազմի վերսկսումն այս պահին անհնար է»

Հայաստանում հետընտրական զարգացումներին զուգահեռ այս ամսվա սկզբներին զինադադարի խախտման դեպքեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարի խախտման փորձեր են արվել մարտի 3-ի լույս 4-ի, ինչպես նաեւ` մարտի 6-ի լույս 7-ի գիշերը։



Պատերազմի հետքերը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի 42-ամյա բնակիչ Լեոնիդ Սողոմոնյանն արցախյան պատերազմի ընթացքում ստացած վնասվածքի հետեւանքները կրում է մինչեւ հիմա: Բժիշկները նրան խորհուրդ են տալիս ողնաշարի ողերի վիրահատության ենթարկվել, սակայն նա հրաժարվում է, քանի որ բժիշկները երաշխիք չեն տալիս, որ կոնքային ֆունկցիաները կվերականգնվեն:



«Այստեղ հեշտ է շփվել Աստծո հետ»

Ազատագրված տարածքներ տեղափոխվելու իրենց որոշումը Քաշաթաղի բնակիչներն առավել հաճախ բացատրում են վատ սոցիալական պայմաններով այն վայրերում, որտեղից իրենք եկել են:



Տուն չունեն, բայց կառչած են հողին «Մենք Էստեղ դաչնիկ չենք, այլ մշտական բնակիչ, ու էս գյուղից հեռանալու մտադրություն չունենք»,- ասում է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղում բնակվող տիկին Մարգոն:

spacer