Hetq Online Hetq Online Armenian English
 
 




«Հետք» ինտերնետային թերթը հրատարկվում է 2001 թվականից Երեւանում: Այն հիմնադրել է «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: 2003թ. կազմակերպությունը վերագրանցվել է որպես «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն: 2002 թվականից թերթն ունի նաեւ անգլերեն տարբերակ:

Հետքը թարմացվում է յուրաքանչյուր երկուշաբթի: Հետքի հոդվածներն արտատպում են «Առավոտ», «Ազգ», «Հայկական ժամանակ», «168 ժամ» թերթերը, ինչպես նաեւ` Չեխիայում հրատարակվող «Transitions Online» ինտերնետային պարբերականը:

«Հետք»-ում փորձառություն են ձեռք բերում նաեւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:

«Հետք»-ը առաջին թերթն է Հայաստանում, որ ընդունել է էթիկայի կանոնագիր: Այս կանոնագրում տեղ գտած սկզբունքներին պարտավոր է հետեւել «Հետք»-ի յուրաքանչյուր լրագրող: 2004թ. «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» (ԹիԱյ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կոռուպցիայի դեմ պայքարում զգալի ներդրում ունենալու համար մրցանակ շնորհեց «Հետաքննող լրագրողներին»:

«Հետք»ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ պարբերաբար հրապարակվող լրագրողական հետաքննությունները հաճախ անցկացվում են թիմերով, ինչր նոր երեւույթ է հայ լրագրության մեջ: Այդ թիմերը պատրաստում են նաեւ փաստագրական հետաքննական ֆիլմեր «Հետք» հաղորդաշարի համար, որը հեռարձակվում է Հայաստանի տարբեր հեռուստակայաններով:

«Հետք»-ը շատ է կարեւորում ընթերցողների հետ հետադարձ կապը: Մեր ընթերցողները հոդվածների վերաբերյալ իրենց կարծիքները կարող են ուղարկել խմբագրություն: Դրանք շատ օգտակար կլինեն: Գրեք մեզ hetq@hetq.am հասցեով:

Գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան hetq@hetq.am

Խմբագրի տեղակալ Լիանա Սայադյան lians@hetq.am

Թարգմանիչ-խմբագիր Հրանդ Կատարիկյան info@hetq.am

Վեբ-մաստեր Սաթենիկ Ֆարամազյան satfaram@hetq.am

«Հետք» ՍՊԸ տնօրեն Քրիստինե Բարսեղյան info@hetq.am


Թղթակիցներ`

Սառա Պետրոսյան sara@hetq.am

Հրաչ Բայադյան hrachb@yahoo.com

Վահե Սարուխանյան vahe@hetq.am

Արարատ Դավթյան ararat@hetq.am

Լենա Նազարյան lena@hetq.am

Հասմիկ Հովհաննիսյան hasmik@hetq.am

Լաուրա Բաղդասարյան region@arminco.com

Լարիսա Փարեմուզյան info@hetq.am