Hetq Online Hetq Online Armenian English
 
 








Ո՞վ է արդյունահանելու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկին «Թամայա Ռիսորսիզ» (Tamaya Resources) ընկերությունն այս տարվա սեպտեմբերին դադարեցրեց Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու արդյունահանման նախագիծը: Ընկերության տարածած հաղորդագրությամբ նախագծի դադարեցման հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են: Սակայն ինչպես նշում է մեր աղբյուրներից մեկը` Թամայայի խնդիրները միայն ֆինանսական չէին:



Ի՞նչ կլինի գարնանը` պարզ չի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան, ամփոփելով անցնող տարին, նշել է, որ տարեսկզբին ձեռնարկության որդեգրած ուղղությունը թույլ կտար, որպեսզի կոմբինատը աշխատեր շահույթով, ու բավականին փոփոխություններ կբերեր: «Մենք ավելացնում էինք մեր արտադրական ծավալները, ու հատկապես մեր աշխատակիցներն ավելի լավ կիմանան, թե ինչ նվաճումներ ենք ունեցել:



«Վալլեքս գրուպը» ամփոփել է տնտեսական ճգնաժամի հետեւանքները Դեկտեմբերի 28-ին Ալավերդու տեղական «Անկյուն +3» հեռուստաընկերության ուղիղ եթերում «Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, «ԷյՍիՓի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը եւ «Բեյզ Մեթըլս» ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանը, շնորհավորելով ալավերդցիների Նոր տարին, միաժամանակ բնակչությանը տեղեկացրեցին միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով «Վալլեքս» խմբի ընկերություններում ստեղծված ներկա իրավիճակին եւ իրենց առաջիկա անելիքներին:



Հայաստան է ներմուծվում նաեւ մոլիբդենի խտանյութ 2005, 2006, 2007 թթ.-ին «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով տարբեր երկրներից Հայաստան է ներմուծվել 1955 տոննա մոլիբդենի հանքաքար եւ խտանյութ: Ներմուծված մոլիբդենի հանքաքարի եւ խտանյութի մաքսային արժեքը կազմել է 19 մլրդ 703 մլն դրամ (մոտ 66 մլն դոլար):



Անկախ Աբխազիայի տնտեսությունը Ինչպես հայտնի է, Աբխազիան չունի սեփական տարադրամ, որի փոխարեն ազատ շրջանառվում է ռուսական ռուբլին։ Օտարերկրյա լրագրողների հարցին, թե Աբխազիան պատրաստվո՞ւմ է ներմուծել իր տարադրամը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան տալիս է բացասական պատասխան։ Աբխազիայի կառավարության անդամների կարծիքով՝ ազգային տարադրամի ներմուծումն անմիջապես կհանգեցնի նրա արժեզրկմանը, որից հետո հանրապետության տնտեսությունը պարզապես կփլուզվի։



Ռոբերտ Ֆալետա. «Երեք ամիս անց չեմ կարող ասել` ինչ կլինի, բայց եթե իրավիճակը չփոխվի, կրճատումներ անելու ենք» Նոյեմբերի առաջին շաբաթներին աշխատողների հետ իր հանդիպումների ժամանակ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հայտարարել էր, որ միջազգային տնտեսական անկումն անխուսափելիորեն իր արձագանքները կունենա ընկերության գործունեության վրա:



Մտածում են` ինչպե՞ս ճգնաժամից օգուտ քաղեն 2000 թ.-ից Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում գործող «Լայքս Արմենիա» ընկերությունը, որը «Լայքս Եվրոպա» ընկերության ամենամեծ մասնաճյուղն է ամբողջ աշխարհում, փակվում է:


Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները Հայաստանի տնտեսության վրա Համառոտ բովանդակություն

Սպասվում է, որ ընթացիկ ֆինանսական ճգնաժամը խորը և տևական ազդեցություն է թողնելու աշխարհի բազմաթիվ տնտեսությունների վրա:  Ամենայն հավանականությամբ, նրա ազդեցությունները դրսևորվելու են նաև այնպիսի ծայրամասային (պերիֆերիկ) տնտեսության վրա,  ինչպիսին Հայաստանի տնտեսությունն է:



Հայկական հանքարդյունաբերությունը դարձավ տնտեսական ճգնաժամի զոհ «Սեփականատերերի հետ համաձայնության ենք եկել` առաջիկա երեք ամսվա ընթացքում կրճատումներ չեն լինելու, եւ հնարավորինս պահպանվելու է աշխատարվարձի չափը: Երեք ամիս անց կրկին կվերլուծենք իրավիճակն ու այդ ժամանակ նոր որոշում կկայացնենք»,- անցած հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:



«Թամայա Ռիսորսիզը» կլքի Հայաստանը Ավստրալիական «Թամայա Ռիսորսիզ» («Tamaya Resources») ընկերությունը այս տարվա սեպտեմբերին հայտարարեց Մեղրիում ոսկու արդյունահանման նախագծի սառեցման մասին:



«Եթե մինչև նոյեմբերի 22-ը միջազգային շուկայում պղնձի գների փոփոխություն չլինի, մարդիկ կազատվեն աշխատանքից» - Միջազգային ֆինանսական ճգնաժամն ի՞նչ ազդեցություն է ունեցել «Վալլեքս» խմբի ընկերությունների վրա:



Նոր հանքավայր Հրազդանում. Վարդան Այվազյանի երազանքն իրականանում է Բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ամիսներ առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասաց, որ երազում է Հայաստանում երկաթի արտադրության մասին:



ՀԴՄ-ները տեղումներ են բերում Կիրակնօրյա թոհուբոհը Մալաթիա տոնավաճառի աշխատակիցների միակ սփոփանքն է: Այստեղ առեւտուրը միայն շաբաթ եւ կիրակի օրերին է ծաղկում: Ամբողջ շաբաթն անցնում է հանդարտ: Վաճառող Տիգրան Սարգսյանն ասում է, որ տոնավաճառում առեւտուրը վերջին տարիներին «նստել է», այսինքն` հաճախորդները հետզհետե պակասում են:



ԴԱՀԿ-ն հերքում է անհերքելին Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ներկայումս ոչ մի կապ չունի «Քեթրին գրուպ» ընկերության հետ:



Տնտեսական ճգնաժամի հայաստանյան արձագանքները Ինչքան էլ որ երկրի պաշտոնական այրերը պնդում են, թե տնտեսական ճգնաժամն իր դրոշմը չի թողնի Հայաստանի տնտեսության վրա, այնուամենայնիվ, Հայաստանի հարավային դարպասում` Սյունիքում, դա արդեն զգացվում է:


Տիգրան Սարգսյան. «Մեզ անհրաժեշտ է պահպանել վստահությունը մեր ֆինանսական ինստիտուտների նկատմամբ» Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով Միացյալ Նահանգներ կատարած այցելության արդյունքները,  պատասխանեց լրագրողների հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ այդ հարցուպատասխանից:



Բանանային պատմություն բանանային Հայաստանում Սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազը լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում էր կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարցեր: Հանդիպման ժամանակ իմ խոսքում ասացի, որ դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարում իրականում փոքր գործեր է բացահայտում, իսկ բոլոր մեծ գործերը փակվում են:



Հայ օլիգարխները Ֆրանսիայում Վերջին տարիներին հայ օլիգարխները Հայաստանից սկսել են հանել իրենց կապիտալի մի զգալի մասը: Նրանցից մի քանիսին հրապուրել է Ֆրանսիան: Փարիզում հայ օլիգարխներից շատերն են գնել բնակարաններ, առանձնատներ: Փարիզում անշարժ գույք է ձեռք բերել Գագիկ Ծառուկյանը: Ամենամեծ գործարքները կատարել են Հրայր Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:



«Դեմքով դեպի հարկատուն» շարքի բարեփոխումները շարունակվում են Անցած երկու շաբաթների ընթացքում ՀՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալները մեկը մյուսի հետեւից ասուլիսներ էին հրավիրում` ներկայացնելով հարկային ոլորտում ընթացող բարեփոխումներն ու իրադարձությունները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի «դեմքով դեպի հարկատուն» հայտնի արտահայտությունը դարձել էր ասուլիսների կարգախոսը:



Ստեփանավանը սկսել է շնչել ու ապրել Հայաստանում Լոռվա ժողովրդին ասում են «միամիտ լոռեցի»: Դրա տակ պետք է հասկանալ պարզ ու մաքուր, անխարդախ ու անքեն, հոգեւոր հարուստ ներաշխարհով ժողովուրդ, որ նման է իր առինքնող բնությանը:



Ծիրանառատ տարի գյուղնախարարությունում Այս տարին պակաս ծիրանառատ չէր, քան 2000, 2005, 2006 թթ.-ը: Ինչպես վերոնշյալ գրեթե բոլոր տարիները, այս տարին նույնպես բացառություն չեղավ ծիրանի բերքին վերաբերող թվաբանության շարժերի առումով: Տարեսկզբին գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ սպասվում է ծիրանի 60 հազար տ բերք:



Բանան արտահանող Հայաստանը 2006 թ.-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 3002,2 տոննա բանան, 90,7 տ էլ արտահանվել է Վրաստան: 2005-ին այդ կղզիներ է արտահանվել 594 տոննա բանան: Այս տվյալները մեզ տրամադրել է Վիճակագրության պետական խորհուրդը:



Հիփոթեքային վարկավորումը մատչելի չէ միջին խավի համար Հայաստանի առեւտրային բանկերը եւ հիփոթեքային կազմակերպությունները շարունակում են վերանայել իրենց հիփոթեքային վարկավորման ծրագրերը` առաջարկելով բնակարան գնելու կամ նորոգելու ավելի մատչելի ու երկարաժամկետ վարկեր:



Գյուղատնտեսական վարկերը մատչելի են դառնում «Եթե 8-10 տարի առաջ գյուղատնտեսության ոլորտում ներդրում անելու համար բանկից վարկ էինք խնդրում, մեզ վրա ծիծաղում էին»,- պատմում է «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի ղեկավար Արմեն Սարջանյանը:



Հայաստանը հացահատիկի ինքնաբավ երկիր դարձնելու չորրորդ ծրագիրն է մշակվում Վերջերս կառավարությունը գյուղատնտեսությանը վերաբերող երկու խոշոր ծրագրեր է «ընդունել», որոնց պատրաստվում էինք անդրադառնալ դրանց վերջնական հաստատումից հետո միայն:



Աշխատունակ գործազուրկներ. արդյունաբերողները բերում են իրենց մասնագետներին Տարիներ շարունակ Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը ստեղծում էր աշխատատեղեր, որոնք, սակայն, նախատեսված չէին ո’չ տեղի, ո’չ էլ հարակից շրջանների բնակիչների համար:


Վալերի Գործունյան. «Ես տխուր եմ իմ հայրենիքում» «Այսօր ես տխուր եմ: Տասներեք տարի առաջ ես որոշեցի թողնել Ֆրանսիան, իմ երկրորդ հայրենիքն ու տեղափոխվել Հայաստան` հայրենիքում ներդրում անելու նպատակով, ստեղծելով «Փարիզյան սրճարանը»:



Որոշ պարզաբանումներ Ես շնորհակալ եմ այս ֆորումի քննարկումներում վերջերս արծարծված որոշ տեսակետների, ինչպես նաեւ` պրն Գաբրիելյանի մեկնաբանություններում բարձրացված հարցերին պատասխանելու հնարավորության համար:



Պանրագործների քաղաքը Հայաստանի անկախացումից հետո` 1990-ականներին, շատ տաշիրցիների տներ վերածվեցին պանրագործարանների, իսկ Լոռու մարզի Տաշիր քաղաքը` Հայաստանի պանրագործների քաղաքի:


Պարզաբանում է Վաչե Գաբրիելյանը Նախ` կուզենայի շնորհակալություն հայտնել «Հետք»-ին՝ արժութային, ինչպես նաեւ` առավել ընդգրկուն մակրոտնտեսական քաղաքականության քննարկման համար: Կարծում եմ, որ թեման խիստ կարեւոր է եւ արժանի մասնագիտական, չքաղաքականացված քննարկման, եւ այդ առումով «Հետք»-ի նախաձեռնությունը ողջունելի է:

spacer