Hetq Online Hetq Online Armenian English
 
 








Երեխաների օրգանիզմում հայտնաբերվել են ծանր մետաղներ Լեռնաձոր գյուղում (Սյունիքի մարզ) ապրող այս երկու 7- ամյա աղջիկներն այն հինգ երեխաներից են, ում մազերում հայտնաբերվել են ծանր մետաղների մի ամբողջ փունջ: Նույնատիպ մետաղների հավաքածու է հայտնաբերվել նաեւ Քաջարանում հետազոտության ենթարկված 12 երեխաների մազերի նմուշներում:



Ռուս որսորդը գնում է «Հայկական մուֆլոնի հետքերով» «Այն, ինչ տեսանք, արդարացրեց մեր բոլոր սպասումները. 4 օրերի ընթացքում ամեն օր կարելի էր տեսնել հայկական մուֆլոնի ոչ մեծ խմբեր: Կենդանուն Վալերին կարող էր որսալ հենց առաջին օրը, բայց հիշելով, որ հետազոտական աշխատանքները ոչ միայն որս է, չէր շտապում կրակել եւ սպասում էր ուղեկցող մարդու հրամանին:


Ծառերը կանգնած են մահանում Գրում են ընթերցողները

Իննսունականների սկզբին, երբ հանրապետությունում համատարած ծառերի ու թփերի հատում էր կատարվում, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտին կից գիտավանում ոչ մի ճյուղ չկտրվեց. բնակիչները գիշերներն անգամ հերթապահում էին, որ գիտավանի տարածքը զարդարող բազմամյա ծառերը չհատվեն:



Սյունիքի մարզ է վերադարձել ուրանի ուրվականը Լեռնաձոր գյուղի բնակիչները, իմանալով, որ շուտով իրենց գյուղում նորից ուրան են փնտրելու, խուճապի են մատնվել` վերհիշելով, թե ինչպես մոտ 40 տարի առաջ գյուղ եկան ռուս երկրաբաններ եւ իրենց բնակավայրի մոտակայքում հայտնաբերեցին ուրանի հանք:



Սողանքները խթանում են աղքատության ցուցանիշի բարձրացմանը Սողանքները տարեկան մոտ 45 մլն դրամի վնաս են հասցնում մեր պետությանը: Հայաստանի տարածքի 2.4 տոկոսը ակտիվ սողանքային է: Սողանքները Հայաստանում սկսել են ուսումնասիրել սկսած 1950-ականներից: Տարածված են հիմնականում լեռնային և նախալեռնային տեղամասերում:


Ի՞նչ են շնչում Հրազդանում

Հեռուստալրագրողը համառորեն կրկնում է.
- Ի՞նչ եք կարծում, մեր քաղաքի օդը մաքու՞ր է:
- Մաքուր է, մաքուր,- կարճ կապում է զրուցակիցը` պատասխանից ակնհայտորեն խուսափողի փութկոտությամբ:



Բնապահպանության նախարարի առանձնատունը՝ Սեւանի ափին Մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ կառավարությունում քննարկվում էր Սեւանա լճից ջրառի առավելագույն թույլատրելի քանակի հարցը, մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ հաստատված 360 մլն խմ ջրի բացթողումն անհրաժեշտ է ոչ թե գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման, այլ լճի ափին կառուցված տարբեր պաշտոնյաների շինությունները ջրի բարձրացող մակարդակից փրկելու համար:



Թռչունների որս արգելոցում Այս լուսանկարներն արված են անցած հանգստյան օրերին «Սեւան» ազգային պարկի «Լիճք-Արգիչի» արգելոցում: Այն պարկի 4 արգելոցային գոտիներից մեկն է:



Էլ ո՞վ է պահպանելու վայրի բնությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մուտքի մոտ` Գառնի գյուղի մոտակայքում, կառուցվում է տեղեկատվական կենտրոն, որը նախատեսված է արգելոցում զբոսաշրջային այցեր կազմակերպելու համար:



Ինչո՞ւ եւ ո՞ւմ է պետք արգելավայր արգելոցում Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն:



Սերոբ Տեր-Պողոսյանը պարգեւատրվեց վարչապետի հուշամեդալով

Սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում նշվեց Լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) 245- ամյակը: Հանդիսավոր արարողություններին մասնակցելու համար Ախթալա էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Ընդերքի ոլորտում վարվող քաղաքականությունը պետք է փոխվի Վերջին տարիներին մեր երկրում կտրուկ փոխվել է ընդերքի նկատմամբ պետական վերաբերմունքը: Անընդունելիորեն պարզեցվել ու հեշտացվել է իրականաց֊վելիք նախագծերի, այդ թվում նաեւ ընդերքօգտագործման նախագծերի ընթացա֊կարգը, իսկ պարզեցման ու արագացման անվան տակ ուղղակի քայքայվել-ամայացվել է նախկին ընթացակարգը:



«Անհոգ» Սեւանը հոգս է դարձել իշխանությունների համար Ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց թողնվող ջրի ծավալների ավելացումը կամ պակասեցումը միանշանակորեն պայմանավորված է ոռոգվող տարածքների մակերեսով: Հասկանալու համար, թե որքա՞ն ջուր էր անհրաժեշտ վերցնել Սեւանից, պետք է կատարել գոնե մոտավոր հաշվարկ, թե քանի հա հողատարածք պետք է ոռոգվի տվյալ փուլում` օգոստոսի 20-ից մինչեւ առավելագույնը հոկտեմբերի առաջին տասնօրյակը:



Քմ-ը 25 դրամով հող են գնում ոսկի արդյունահանելու համար Արմանիսում սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը գյուղացիներից հողի քմ-ը գնում է 25 դրամով: Արմանիսը Ստեփանավան քաղաքի թաղամասերից է, չնայած պաշտոնական գրություններում այն հաճախ հիշատակվում է որպես Արմանիս գյուղ: Հենց այստեղ այս տարվա մայիսից սկսած` ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը խուճապի մեջ է դրել Ստեփանավանի եւ հարակից գյուղերի բնակչությանը:



Երեւանի հիմնական աղբավայրը շարունակում է աղտոտել մթնոլորտը Երեւանի կենցաղային աղբը հիմնականում տեղափոխվում է Նուբարաշենի աղբանոց: Քաղաքին շատ մոտ տեղակայված աղբավայր են տեղափոխվում Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր, Կենտրոն համայնքների աղբը` օրական 420-450 տոննա: Այժմ աղբանոցում կուտակված է 7 մլն տոննա աղբ:



ՀՀ բնապահպանության նախարարությունը պետության շահերը չի պաշտպանում -2

Հարցադրում 4. -ՀՀ կառավարությունն իր 01.11.2007թ. թիվ N1279-Ն որոշմամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ճանաչել է որպես բացառիկ` գերակա հանրային շահ` հիմնավորելով, որ այն «ունի համապետական կարեւոր նշանակություն», «կապահովի արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ», «կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը» եւ «լուրջ խթան» կհանդիսանա «տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման» համար:



Ինչու՞ է սպիտակել Դեբեդը Խորհրդային տարիներին Նոյեմբերյանի շրջանի դեղձի այգիները մինչեւ 30 հազար տոննա բերք էին տալիս: Բերքահավաքի եռուն շրջանում Դեբեդի հովտի բնակավայրերի այգեգործներին օգնության էին հասնում շրջանի այլ գյուղերի բնակիչներ, դպրոցականների խմբեր, սակայն, այնուամենայնիվ, առատ բերքի մի մասը այդպես էլ փտում-փչանում էր ծառերի տակ:



Կառավարությունը պարտավոր է անմիջապես դադարեցնել Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը Այս լուսանկարները տեսնելուց հետո Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ որոշում կայացնի դադարեցնելու «Մեթըլ Փրինս» ընկերության գործունեությունը Հայաստանում:



ՀՀ բնապահպանության նախարարությունը պետության շահերը չի պաշտպանում 2008 թվականի մայիսի 29-ին Թեղուտի խնդրով հանդիպեցինք ՀՀ վարչապետի հետ: Հանդիպման նախաձեռնողը, հենց ինքը` վարչապետն էր: Մոտ մեկ ժամ տեւած քննարկումը հուսադրող էր: Վարչապետը ուշադրությամբ լսում էր հրավիրվածներին` նշումներ կատարում, հարցերով ճշտում-հստակեցնում ներկայացվող խնդիրը: Ավարտին վարչապետը խոստացավ մի քանի օր հետո քննարկումը շարունակել, իսկ այդօրվա քննարկման ընթացքում ձեւավորված հարցերը ներկայացնել համապատասխան գերատեսչություններ` մասնագիտական կարծիք ունենալու համար:



Վտանգի տակ է Սեւանա լճի ողջ էկոհամակարգը Ս.թ. օգոստոսի 7-ին ՀՀ կառավարությունը հանդես է եկել Սեւանա լճից ջրի բացթողումները մինչեւ 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիների համեմատ 2 անգամ ավելի) ավելացնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Օգոստոսի 19-ին ժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում համապատասխան փոփոխություն է կատարվելու «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում:



Անտառտնտեսության տնօրենը սեփական սղոցարան ունի Օրերս Շնողից մեզ տեղեկացրին, որ գյուղի «Շինու խաչի ձոր», «Բաղերի ճալա», «Մեծ կակալկուտ», «Խառատանոց», «Բրագձոր» եւ «Սերկեւլաձոր» հանդամասերի անտառներից մեծ քանակությամբ «Կարմիր գրքում» գրանցված ընկուզենու ծառեր են հատվել:



Թեղուտի հանքավայրի շահագործումը հանրության դեմ ուղղված գործողություն է

2. ՀՀ բնապահպանության նախարարության գործելակերպը

ՀՀ բնապահպանության նախարարությունն օրենքով սահմանված կարգով պետք է ուսումնասիրեր եւ վեր հաներ Նախագծում տեղ գտած թերությունները, սակայն անտեսելով օրենսդրական պահանջները, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած Թեղուտի հանքավայրի նախագիծն ընդունել է եւ առանց փորձագիտական ուսումնասիրություն կատարելու դրան տվել է դրական եզրակացություն:



Էկոլոգիական եւ առողջապահական խնդիրներն անտեսվում են Հունիսի վերջին օրերին, հատկապես երեկոյան ժամերին «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էս-սի-փի»-ACP) ընկերության պղնձաձուլական գործարանի արտանետումների հետեւանքով Ալավերդու փողոցներում քայլելը գրեթե անհնար էր, իսկ հունիսի 29-ի առավոտյան ժամը 11- 12-ի սահմաններում փողոցներում հայտնված մարդիկ պարզապես շնչահեղձ էին լինում:



Թեղուտի հանքավայրի շահագործումը հանրության դեմ ուղղված գործողություն է 2007թ. նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը «Թեղուտի հանքավայրի ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին», ինչպես նաեւ «Շնողի եւ Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» որոշումներ (N1278-Ն, N1279-Ն) է կայացրել:


«Արարատ Սաֆարիս»-ը Հայաստան է բերելու 10-15 իտալացի թռչնորսների «Հետքը» վերջերս անդրադարձել էր «Արարատ Սաֆարիս» ընկերության շուրջ բարձրացած աղմուկին: Հայտնի էր դարձել, որ այս ընկերությունն արտասահմանցի որսորդներին հրավիրում է Հայաստան` թռչնաորսի:



Կենսաբանական աղբը լցվում է Հրազդան գետը Արարատի մարզի բնակիչ, գեղանիստցի Աիդա Խաչատրյանի շնչառական ուղիների հիվանդությունը, ըստ նրա, իր տան կողքով անցնող ջրանցքից եկող գարշահոտությունն է:



Բնապահպանները ճշտում են ՀՀ բնապահպանության նախարարությունը դեռեւս չգիտի, թե ո՞վ կամ ո՞վքեր են ողջ աշխարհի որսորդներին իտալական «Արարատ Սաֆարի» ընկերության միջոցով Հայաստանի Արարատյան դաշտավայրում թռչունների որս առաջարկում:


Իտալացիներն առաջարկում են թռչունների որս Հայաստանում Նկարում պատկերված կադրերով իտալացիներն առաջարկում են թռչունների որս Հայաստանում` Արարատյան դաշտավայրում:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ իտալական մի ընկերություն` «Արարատ Սաֆարի» անունով, ամբողջ աշխարհից որսորդներին առաջարկում է թռչունների որս կատարել Հայաստանում:



Բնությունն ինքն է վերականգնում իրեն հասցված վնասը

Մեկ տարի առաջ Կապանի Վաչագան գետում նկատվել են ձկների զանգվածային անկման դեպքեր։ Սատկած ձկներն ամենից շատ տեսանելի էին քաղաքի հիվանդանոցից մինչեւ, ինչպես կապանցիներն են ասում, Խնայբանկն ընկած հատվածում։



«Վալլեքս» ընկերությունը չի կատարում խոստումները

Բնապահպանական խնդիրներին նվիրված հայաստանյան մամուլի հրապարակումներից հետո կենսական հիմնախնդրի նկատմամբ չեն փոխվում ո՛չ հասարակական, ո՛չ էլ երկրի կառավարության պահանջները արտադրողներից:

spacer