Hetq Online Hetq Online Armenian English
 
 








Դիվանագետի անցած ուղին Ես կարող էի,
ես
լինել իմ երազած տղան-
նման Ռոբին Հուդին,
մի քիչ տարբեր Ջեյմս Բոնդից-
համարյա Րաֆֆու
Խենթի պես մի բան։



Կինոն կբացի հայ-թուրքական սահմանը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հրավերով նախորդ շաբաթ Հայաստանում էին գտնվում տասը թուրք երիտասարդ կինոգործիչներ` մասնակցելու հայ-թուրքական երկրորդ կինոսեմինարին: Սեմինարի նպատակն էր խթանել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքացիական եւ մշակութային երկխոսությունը, քննարկել հայ-թուրքական համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունները:



«Չստացվող վեպի ձեռագրերը» Դոփու\'մ են, դոփու\'մ են, դոփու\'մ են ձիերը...
Եղիշե Չարենց «Անքնություն»

«Անիրական իրականությունից» ծնված գիրը չի հավակնում վավերացնել կեցության «միակ հնարավոր իմաստը», բայց ժամանակի մեջ այդ կեցության իր ռիթմը գտնելու երազով է ստեղծվում: Երբ Լեւոն Խեչոյանը գրեց տոհմի («Խնկի ծառեր») ու երկրի («Արշակ արքա, Դրաստամատ ներքինի») պատմությունները, դրանով ավարտվեց նաեւ գրի «երազատեսությունը»:



Մշակութային ապագաղութացման հարցը Նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին վերագրվող «անցումային» պիտակն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը։ Ետսոցիալիստական հասարակությունների «անցումային» բարդությունները, ի թիվս այլ պատճառների, ստիպեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հասարակությունների ոչ հեռավոր անցյալին, նրանց վրա սոցիալիստական ժառանգության շարունակվող ազդեցությանը։



Համոյի ողբերգությունը «Մոսկվիչ 408»-ն է Հարցազրույց «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ

Վերջերս ֆրանսիական Մոնպելյե քաղաքում անցկացվող «Սինեմեդ» 30-րդ կինոփառատոնին «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի սցենարն արժանացել է մրցանակի: Ինչպե՞ս եղավ, որ Միջերկրական ծովին հարող երկրների հետ այդ մրցույթին կարողացավ մասնակցել նաև Հայաստանը:

Ես 16 տարի է կարդում եմ այդ մրցույթին մասնակցելու օրենքը: Այնտեղ գրված է, որ մրցույթին կարող են մասնակցել Միջերկրական ծովին հարող երկրները և Հայաստանը: Նույն հաջողությամբ կարող էր գրված լինել և Չիլին: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես:



Մշտապես կիսատ ու մշտապես անավարտ վեպը The show must go on.
Queen


Չգիտեմ՝ «Երեւան հյուրանոց» պոեմից հետո քանի նոր մարդ ճանաչեց Արմեն Շեկոյանին, բայց փոխարենը` շատերն իմացան, թե ովքեր էին մինչ այդ պոեմը ճանաչում նրան: Չեմ հաշվել ճանաչողների թիվը, բայց կասկածում եմ, որ անվերջ թվացող մարդահամարի այդ ցանկում է թաքնված իր կյանքը «անավարտ վեպի» հղացքով գրականություն դարձնելու Շեկոյանի արկածախնդրությունը:



«Մեծ Մայրիկ». մարդկային ողբերգության մի պատմություն Այսօր` հոկտեմբերի 27-ին, ԵՊՀ Պալյանների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում թուրք հրապարակախոս, հասարակական գործիչ Ֆեթիե Չեթինի հետ, ով նաեւ Հրանտ Դինքի դատապաշտպանն էր:



Ընդհանուր պլան Փոքր երկիր` քոռ խլուրդի փորած ծակ ու ծակից քթով հանած քարոտ կավահող, բայց ափսոս համեմի փոքր բոստանին, որ ընկել է այստեղ` իրարից բաժանելու բավական վատ բաներ:



Բաց նամակ «Հայկ» կինոստուդիայի տնօրեն պ-ն Ռ. Գեւորգյանցին Հարգելի պարոն Գեւորգյանց,

Վերջին օրերին մամուլում եւ հեռուստալիքներով Դուք հայտարարություններ եք արել ս/թ մայիսին պետական պատվերով նկարահանված «Սարդարապատ» 39-րոպեանոց վավերագրական ֆիլմիս կապակցությամբ` հատկապես շեշտելով դրա մեջ իբրեւ թե տեղ գտած պատմության խեղաթյուրումներն ու ինձ իբրեւ թե վճարված 12 հազար դոլարի գումարը:



Սարդարապատ

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի պետական պատվերով նկարահանված «Սարդարապատ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսն արգելվել է: Այն նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 26-ին եւ 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Հետքի» խնդրանքով Տիգրանը Խզմալյանը տրամադրել է ֆիլմի սցենարը, որը ներկայացնում ենք ընթերցողներին:



Գերդաստանը Ես աշխարհ եկա 1908 թվականի օգոստոսի վերջին օրը, Ֆրեզնո քաղաքում, մահու չափ հոգնած-ձանձրացած եւ միաժամանակ զարմանքով, բարկությամբ ու խինդով լեցուն: Հայրս՝ Արմենակ Սարոյանը, երեսունչորս տարեկան էր, մայրս՝ Թագուհի Սարոյանը, քսանվեց:



Տաթեւիկ Հովհաննիսյան. «Ժողովրդական երաժշտությունն է իմ արմատը, մնացածը տերեւներն են» Տասը տարվա ընդմիջումից հետո ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը երգելու է Հայաստանում: Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում սեպտեմբերի 29-ին կայանալիք համերգից երկու օր առաջ երգչուհին ասում էր, որ հրավերի դեպքում միշտ էլ պատրաստ է գալ եւ երգել հայրենիքում:


Բաց նամակ

ՀՀ Գրողների միության նախագահ Լ. Անանյանին,
ՀՀ գրողների միությանը,
«Գրական թերթի» խմբագիր Ս. Կոսյանին

Պարոնայք, ես վաղուց էի ուզում հանդիպել եւ սրտաբաց զրուցել Ձեզ հետ, բայց զանազան պատճառներով շարունակ ձգձգվում էր այն։ Ես այնքան էլ հաճախ չեմ Երեւան գալիս, սակայն այնպես է ստացվել, որ մայրաքաղաքում լինում էի առավելապես ոչ հաճելի առիթներով՝ հիվանդանոց, հարազատների կորուստ...



«Մենք իրականացնում ենք Հրանտ Դինքի ուխտը» Անցյալ շաբաթ երկօրյա այցով Հայաստան էին ժամանել Ստամբուլի «Սայաթ-Նովա» հայկական երգչախմբի եւ թուրքական «Քարտեշ Թյուրքուլեր» համույթի ներկայացուցիչներ Գայանե Չալըքյան-Գավրիլովը եւ Իւլքեր Ունճոն:



Արտավազդ Փելեշյան. մոնտաժը` ընդդեմ պատումի Շատերը կհամաձայնեն, որ, հակառակ անցած տասնամյակների արմատական հասարակական փոխակերպումներին եւ տեսողական ներկայացման ասպարեզում տեղի ունեցած նույնքան արմատական տեխնոլոգիական նորարարություններին, Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը պահպանել են իրենց ապշեցուցիչ ուժն ու բացառիկ հմայքը։



«Երաժշտությունն ինձ համար ջուր խմելու պես սուրբ գործ է»,- ասում է քուրդ երգչուհի Այնուր Դողանը «Գարդեշ թուրքուլեր» համույթի 15-ամյակին նվիրված համերգին մեզ հրավիրեցին ամուսիններ Գայանե Չալըքյանը եւ Ժան Գավրիլովը: Համերգը կայացավ Բոսֆորի ափին, բացօթյա «Արենա» համերգասրահում:



Մեծամոր. պեղումների սպասող բնակավայր 1960-ականների սկզբներին երիտասարդ հնագետների եւ երկրաբանների մի խումբ Տարոնիկ գյուղի շրջակայքում` Մեծամոր գետի ափին (Արմավիրի մարզ) հետազոտություններ կատարելու ժամանակ հայտնաբերում է մեծ քանակությամբ տարբեր մետաղների ձուլված մնացորդներ:



Այգին Ելենն աշխատելու ժամանակ ցանկապատի տակ թումբ նկատեց: Երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց կողքին կանգնեց` թմբի բարձրությունը փորին հասավ:



Սպիտակ թղթի առջեւ Աշխարհի բնակչությունը երեքուկես միլիարդ է, մի հիսուն տարի հետո կլինի յոթ միլիարդ, մի ութսուն տարի հետո` տասնչորս, իսկ հայտնագործվելիք նոր ամերիկաներ չկան։ Ատոմային ռումբերի թիվը աշխարհում շատ է ատոմային ռումբերի «արժան» քաղաքների թվից։


«Գուցե դուք կինոայբուբենի տառերից մեկն եք» Հ.-Յ. Շլեգել - Ակնհայտ է, որ Արտավազդ Փելեշյանը ոչ միայն Մոսկվայի Կինոյի համամիութենական պետական ինստիտուտում (ԿՀՊԻ, ռուսերեն հապավմամբ` ՎԳԻԿ - խմբ.) ուսումնասիրել է կինոռեժիսուրան, այլեւ իր մեջ զարգացրել կինեմատոգրաֆիական պրակտիկայի եւ տեսության զուգորդման անհրաժեշտության զգացումը, քանի որ որպես ռեժիսոր, ինչպես նաեւ տեսաբան, նա նորամուծություններ է կատարել վավերագրական կինոյի ժամանակակից զարգացման մեջ։



Սարերից չիջան ... Ալեքսանդր Մելքոնյանը (Սաշա) ծնվել է 1952 թ. զինվորականի ընտանիքում: Ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղ. ուսումնարանը եւ Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտը, մասնագիտացել կերամիկայում եւ դեկորատիվ քանդակում:



Թե ինչպես հազար խելոք հանեցին գժի ծովը գցած քարը Մի գիժ քարը գցեց ծովը
հազար խելոք հավաքվեցին
չկարողացան հանել
հազար խելոք քարը գցին ծովը
գիժը սուզվեց ու դուրս բերեց այն



Ավետարան ըստ Հավլաբարի Հավլաբարից ամեն ինչ երեւում է։ Ամբողջ Թիֆլիսը իր ծակուծուկով՝ Շեյթան բազարը, Երեւանյան հրապարակը, Սապնի քուչան, Նարիղալան, Սուրբ-Սարգիսը, Սիոնը, հունական եկեղեցին...



Կինոն գաղափարաբանության կապանքների մեջ Երբ մենք տալիս ենք «Ինչպե՞ս է կինոն վարվում պատմության հետ»1 հարցը, ապա, կարծում եմ, որ չենք մտածում պատմության մասին՝ որպես ավարտուն, ընդմիշտ գրված մի բանի, որի հետ կինոն պետք է գործ ունենա։



Ճանապարհորդը Կեսօրից հետո եկան, Դանիելին ասացին, որ նախագահը նրան իր հաղթանակի առթիվ կազմակերպած` հանդիսավոր ճաշկերույթի արարողությանը մասնակցելու է հրավիրում: Սակայն վաղ առավոտյան զանգահարեցին, հայտնեցին, որ հանդիսությունը ոչ թե չորեքշաբթի, այլ ուրբաթ է լինելու:



Պատմության քառուղիներով Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
Որ հուրհուրատում է մեր դեմ գալիքնափայլ:



Կարմիր խնձոր կամ ինչպես որոշվեց հարսանիքի օրը 0. Մայրը

Սեղանի շուրջ նստածները սկսեցին տեղափոխվել՝ տեղ ազատելով նորեկների համար:



Կեսգիշեր

Անտառը՝
        արահետի մոտ նստած.
այնտեղ սկսվում է գիշերը,
ճախրում են ամառային
երազները
ձկների փայլուն մարմիններով,
մինչ
գետը, սիրահարված գեղջկուհի,
        երգում է։



Ուստա, ուստի կուգաս Գեղեցիկ՝ ինչպես սիրտը,
Անբասիր՝ ինչպես նախկինում
Գալիս է
ծիծաղս
Անձրեւների միջով, արձանների միջով ու անձավների,



Երկիրը, որը նման է ուրիշ երկրների,
Հայաստանը չէ։ Հայաստան չէ առհասարակ.

spacer