Արարատ Դավթյան
Վերաքննիչ դատարանն Իգիթյանին զրկեց ազատությունից
[Դեկտեմբեր 29, 2008]
Դեկտեմբերի 26-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց այս տարվա սեպտեմբերի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Գրիգոր Իգիթյանը դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման` ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար:
|
|
Քրիստինե Աղալարյան, Շուշան Ստեփանյան
Չախալյանները և Շիրինյանները ենթարկվում են քաղաքական հալածանքների
[Դեկտեմբեր 29, 2008]
Ախալցխայի շրջանային դատարանը «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի անդամ, սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանին 17 տարի ազատազրկման դատապարտեց: Իսկ «Միասնական Ջավախքի» նախագահ Վահագն Չախալյանի դատավարությունը դեռևս շարունակվում է:
|
|
Լեւոն Հայրապետյան
Նաջարյանների գործը` նոր փորձության առաջ
[Դեկտեմբեր 15, 2008]
Այս տարվա սեպտեմբերի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նաջարյանների նախկին թարգմանիչ եւ ներկայացուցիչ Գրիգոր Իգիթյանին մեղավոր էր ճանաչել խարդախությամբ Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանների գույքին տիրանալու մեջ եւ դատապարտել չորս ու կես տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը Գրիգոր Իգիթյանին թողնել ազատության մեջ:
|
|
Հայկուշ Ասլանյան
Տուժողից դարձավ մեղադրյալ
[Դեկտեմբեր 08, 2008]
Նոյեմբերի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում Ճարտարագիտական համալսարանի 2-րդ մասնաշենքի մոտ ծեծի է ենթարկվել Ճարտարագիտական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Թովմասյանի որդին` Դավիթ Թովմասյանը:
|
|
Արմեն Դավթյան
10-ամսյա պայքարը` անիմա՞ստ
[Դեկտեմբեր 08, 2008]
ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը դեկտեմբերի 3-ին կայացած նախնական դատական նիստում հուսով էր, որ վերջին նախնական նիստն է լինելու, եւ կսկսվի դատաքննության փուլը:
|
|
Արարատ Դավթյան
Գործարանատերը խոստանում է վտարել
[Դեկտեմբեր 01, 2008]
Խաչատրյանների 8 եւ Վարդանյանների 15 հոգանոց ընտանիքներն ապրում են հարեւանությամբ` Շենգավիթ համայնքի Սեւանի 120 հասցեում: Նրանց անձնագրերում այս հասցեն է գրված: Բայց նույն տարածքը Սեւանի 116 հասեով սեփականաշնորհվել է «Երեւանի փորձարարական գործարանին»:
|
|
Արմեն Դավթյան
«Կաթի գործարանի» նախնական դատական նիստերը շարունակվում են
[Նոյեմբեր 24, 2008]
ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի Կապանի նստավայրում դատավոր Անահիտ Թումանյանի նախագահությամբ դեռեւս շարունակվում է «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ 11 բաժնետերերի հայցադիմումի քննությունը` ընդդեմ խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն Արամայիս Լալազարյանի:
|
|
Աստղիկ Խաչատրյանի
Արա Ղազարյան. «Կառավարությունը եւ Նախարարների կոմիտեն դեռ երկար կխոսեն «Ա1+»-ի գործով»
[Նոյեմբեր 17, 2008]
- Պարոն Ղազարյան ձեզ՝ որպես «Ա1+»-ի փաստաբանի, բավարարո՞ւմ է Եվրոպական դատարանի վճիռը:
- Բավարարում է այնքանով, որ դատարանը ճիշտ հասկացավ գործի առանցքը, այսինքն՝ դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին սկզբունքով ընդունել է իրավունքի խախտումը (Ազատ արտահայտվելու իրավունք):
|
|
Քրիստինե Աղալարյան
Միջնորդելու են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար
[Նոյեմբեր 17, 2008]
- Պրն Արսենյան, ի՞նչ միջնորդություններ եք ներկայացրել, եւ որո՞նք են բավարարվել մինչ օրս:
- Պաշտպանական կողմը երեք միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Մասնակիորեն բավարարվել է միայն մեկը:
|
|
Քրիստինե Աղալարյան
Ստեփան Ոսկանյան. «Չախալյանը ազատազրկված է իր քաղաքական հայացքների համար»
[Նոյեմբեր 17, 2008]
- Պրն Ոսկանյան, Վրաստանում վերջերս համաներում է հայտարարվել: Ինչքանո՞վ դա կտարածվի Վահագն, Ռուբեն և Արմեն Չախալյանների վրա:
|
|
Արմեն Դավթյան
Կապանի կաթի գործարանը վաճառվել է առանց բաժնետերերի գիտության
[Նոյեմբեր 17, 2008]
2008 թ. փետրվարից ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր Անահիտ Թումանյանի վարույթում է «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ 11 բաժնետերերի հայցադիմումը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության հետ 2 բաժնետերերի մասնակցությամբ կնքված առքուվաճառքի պայմանագիրը:
|
|
Էդիկ Բաղդասարյան
Վարդան Այվազյանը` պատասխանող կողմ Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժում
[Նոյեմբեր 03, 2008]
Նյու Յորքի Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժն այս տարվա սեպտեմբերի 5-ին որոշել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ճանաչել պատասխանող կողմ մի գործով, որի մասին «Հետքը» գրել է այս տարվա սկզբին:
|
|
Քրիստինե Աղալարյան
Դատավորը պարտիզանական որոշում է կայացրել
[Նոյեմբեր 03, 2008]
«Որեւէ դատավոր նման ակնհայտ ապօրինության չէր գնա, առանց ավելի բարձրից ստացված անպատժելիության երաշխիքի»,- ասում է փաստաբան Կարեն Մեժլումյանը:
|
|
Արարատ Դավթյան
Ստեփանավան. հետընտրական հաշվեհարդարներ
[Հոկտեմբեր 27, 2008]
Հոկտեմբերի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը` պարանոցի եւ դեմքի շրջանում ստացած կտրած-ծակած վերքերով, Արծրուն Հակոբյանը եւ Արթուր Աղաջանյանը` հրազենային վնասվածքներով:
|
|
Արարատ Դավթյան
«Թող գտնեն մարդասպաններին»,- պահանջում է զոհված զինվորի հայրը
[Հոկտեմբեր 20, 2008]
Անցյալ տարի օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացավ ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նրա մարմնի վրա առկա են եղել բռնության բազմաթիվ հետքեր, ինչը հաստատվում է նաեւ հերձումից առաջ Տիգրանի հարազատների կողմից արված դիակի լուսանկարներով:
|
|
«Հետք»
Թրաֆիկինգի հոդվածով հետախուզվում է 16 մարդ
[Հոկտեմբեր 20, 2008]
Հայաստանում նախորդ տարիների hամեմատ կտրուկ նվազել են թրաֆիկինգի հոդվածով քրեական եւ դատական գործերը: Այսինքն` կա՛մ պակասել են այս հանցատեսակով դեպքերը, կա՛մ էլ իրավապահների համար դժվարացել է դրանց բացահայտումը:
|
|
Լեւոն Հայրապետյան
Նորից սպանություն Էջմիածնում
[Հոկտեմբեր 21, 2008]
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20:30- 21-ի սահմաններում Էջմիածնի Աթարբեկյան փողոցում, հրազենից արձակած յոթ կրակոցից սպանվեց 24-ամյա Սուրեն Մովսիսյանը: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
|
|
«Հետք»
Հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
[Հոկտեմբեր 20, 2008]
Այս տարվա հուլիսի 29-ին «Հետքի» թղթակիցները մեկնել էին Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղ` համայնքապետարանի գործունեությունը լուսաբանելու:
|
|
Արարատ Դավթյան
«Միեւնույն է, Արմենը գաղութում մեռնելու է»
[Հոկտեմբեր 06, 2008]
«Սկզբում քննիչ Տիգրան Թամամյանը 8000 դոլար էր ուզում, որ ամուսնուս վրա դրած «բառիգի հոդվածը» մեղմացներ: Ասում էր` հո ամեն ինչ ինձնո՞վ չի, դրանից մենակ 2000 դոլարը պիտի տամ «02-ին», որ տելեվիզրով ցույց չտան,- պատմում է նախկին դատապարտյալ Արմեն Ղամբարյանի կինը` Սիրանուշ Բաբասյանը,- իսկ ես այդ գումարը չունեի: Հետո Թամամյանն ուղղակի սկսեց սպառնալ, որ եթե նույնիսկ շանս լինի, միեւնույն է` Արմենը դուրս չի գալու. գաղութում մեռնելու է»:
|
|
Լոռի. Ապօրինի հատվել են ընկուզենի տեսակի ծառեր
[Սեպտեմբեր 29, 2008]
2008 թ. օգոստոսին պետական շահերի պաշտպանության նկատառումներով Լոռու մարզի դատախազության իրականացրած ուսումնասիրության արդյունքների եւ 2008 թվականի օգոստոսի 21-ին «ԱԶԳ» օրաթերթի թիվ 150(4044) համարի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներդիրում տպագրված «Անտառտնտեսության տնօրենը սեփական սղոցարան ունի» վերտառությամբ հոդվածի հիման վրա Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Լոռու քննչական բաժնում նախապատրաստված նյութերի արդյունքում հիմնավորվել է «Շնողի» անտառպետությունում ընկուզենի տեսակի ծառերի ապօրինի հատումների հանգամանքը: Հարուցվել է քրեական գործ:
|
|
Լենա Նազարյան
Վտարում են սեփական բնակարանից
[Սեպտեմբեր 08, 2008]
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 41-ամյա Ռիտա Գալստյանին եւ նրա երեք անչափահաս երեխաներին վտարել Ռիտայի հայրական տնից:
|
|
Լարիսա Փարեմուզյան
Կ. Շահբազյան. «Այսօր հեռուստաընկերությունն է խուսափում ինձ հետ հանդիպելուց»
[Սեպտեմբեր 15, 2008]
Պարոն դատախազ, Լոռու մարզը հանրապետությունում հայտնի է առանձնապես ծանր հանցագործությունների բարձր ցուցանիշներով: Մարզում ծաղկում է կոռուպցիան: Ի՞նչ կասեք մարզում հանցավորության վիճակի մասին:
|
|
Արարատ Դավթյան
Իգիթյանը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման
[Սեպտեմբեր 15, 2008]
Ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար մեղադրվող Գրիգոր Իգիթյանին սեպտեմբերի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման:
|
|
Լիանա Սայադյան
Փոխադարձ հայցեր. Իջեւանի քաղաքապետը եւ «Հետքը»` միմյանց դեմ
[Սեպտեմբեր 08, 2008]
Մեր ընթերցողներն արդեն տեղյակ են, որ Իջեւանի քաղաքապետարանը «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայց է ներկայացրել Երեւանի Քաղաքացիական դատարան` պահանջելով «պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը հերքելու Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող լուրերը»:
|
|
Արարատ Դավթյան
«...Դա նրանց վերջին մտադրությունն է. եթե ոչինչ չստացվի, դիմել փախուստի»
[Օգոստոս 04, 2008]
Գրիգոր Իգիթյանը մեղադրվում է ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի գույքին խարդախությամբ տիրանալու մեջ: Հինգ տարի ընթացող դատավարության վերջն այդպես էլ չի երեւում:
|
|
Արարատ Դավթյան
Նորածինը վաճառվեց
[Օգոստոս 04, 2008]
Անցյալ տարվա փետրվարի վերջին հայկական հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներն անընդհատ անդրադառնում էին Գլխավոր դատախազության բացահայտմանը. մայրը վաճառել էր իր նորածին տղային, իսկ «գնորդը» երեխայի ծնունդն ընդունող բժիշկ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանն էր:
|
|
Արարատ Դավթյան
Դատախազը պահանջեց 5 տարվա ազատազրկում
[Հուլիս 21, 2008]
Ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար Գրիգոր Իգիթյանին առաջադրվել է մեղադրանք:
|
|
Լենա Նազարյան
53 մլն` պետության գրպանից
[Մայիս 19, 2008]
2007 թ. փետրվարին «Հետք»-ում հրապարակված «Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել» եւ «Ըստ նախարարության` մեղավորը շահառուներն են» հոդվածներում ներկայացված խնդիրներով շուրջ մեկ տարի անց հետաքրքվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը:
|
|
Արարատ Դավթյան
Երբ դատավորները խախտում են օրենքը
[Ապրիլ 28, 2008]
Ոստիկանության նախկին աշխատակից կապիտան Էմմա Կարապետյանը մոտ 17 տարի է` համակարգից հեռացվել է: Սոցիալական ծանր պայմաններում ապրող տարեց կինը մինչ օրս նույնիսկ չի կարողանում ստանալ տարիներով չվճարված աշխատավարձը:
|
|
Արարատ Դավթյան
Փակուղի` դատավորի պատճառով
[Հունիս 16, 2008]
Սիրիայի քաղաքացի Զարեհ Բերբերյանը 2003 թ. Հալեպում վաճառել է իր տունը եւ տեղափոխվել Հայաստան` մշտական բնակություն հաստատելու: Սակայն հայրենիքում տուն ունենալու բախտ նրան այդպես էլ չի վիճակվել:
|
|