Փախստականներ. նորից սպասումի մեջ

[ 2011/04/04 | 18:00 ]

Երեւանից 1 կմ հեռավորությամբ գտնվող Քասախ գյուղում 2010-ի հունիսին, ավելի քան 1 մլն դոլար ծախսելով, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը փախստականների համար կառուցել է սոցիալական տուն` 20 բնակարանով:

Այդ գումարի 700 հազար դոլարը հատկացրել է Ճապոնիայի կառավարությունը: Շուտով կլրանա շենքը շահագործման հանձնելու մեկ տարին: Սակայն այն դատարկ է, եւ հայտնի չէ, թե երբ փախստականները կկարողանան մտնել իրենց հատկացված բնակարանները:

Պարզվել է, որ շենքում ապրելը վտանգավոր է, այն ունի ճաքեր եւ սեյսմակայուն չէ: Ոչ ոք չի ուզում պատասխանատվությունն իր վրա վերցնել` ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը, ոչ շինարարը եւ ոչ էլ նախագծողը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան տարբեր հանդիպումների ժամանակ անընդհատ բարձր գաղափարներից է խոսում, իսկ իրենց տներից բռնի տեղահանված փախստականներին, որոնք քսան տարի է` ժամանակավոր կացարաններում ծվարած սպասում էին մշտական կացարանի, նման կացության մեջ է դրել հենց նրա ղեկավարած կառույցը:

Print this page

3 Responses to “Փախստականներ. նորից սպասումի մեջ”

  1. Ani Says:

    Քանի դեռ մենք մեզ չենք հարգում, տեղ ենք փնտրում, որ ԾՎԱՐԵՆՔ՝ փողոց դուրս գալու ու կյանքի գնով մեր արժանապատվության համար պայքարելու փոխարեն, ՄԱԿ-ը եւ միջազգային այլ կառույցներ էլ մեզ հետ նման կերպ կվերաբերեն․․․

  2. vorovhetyev Says:

    Ani,
    MAK-i aydpes chi verabervum ayl MAK-i hayastanyan chinovniknere. Pogh en utum. 1 millionov mi ambokhch ‘elitar’ shenk kkarutsver.

  3. zohrab Says:

    get an engineer to look and decide

Հայտնեք Ձեր կարծիքը՝