Ֆեյսբուքյան ընդդիմության խաղադրույքը
[ 2011/04/07 | 11:30 ]
Մարտիմեկյան դեպքերի մասին «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանի արած ֆեյսբուքյան նոր բացահայտումները բացարձակապես արդարացված չեն բարոյականության եւ էթիկայի տեսանկյունից: Սակայն քաղաքական առումով այդ հայտարարությունների էֆեկտը չափազանց ուժեղ է լինելու: Ողջ խնդիրն այն է, թե ադ էֆեկտից մարտավարական առումով «Ժառանգությունը» կշահի՞, թե՞ տանուլ կտա:
Այդ բացահայտումները իրական հարցադրումները ոչ թե ուղղում են նրան, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը երեք տարի առաջ` ողբերգական այն օրերին, նման մտքեր արտահայտել է Ֆրանսիայի դեսպանատան առաջ հավաքված բազմության վերաբերյալ, թե՞ ոչ: Այլ նրան, թե ինչու՞ Սաֆարյանը դրանք չի բացահայտել դեռ այն ժամանակ` կանխելու համար հետագա ողջ ֆարսը եւ ՀԱԿ-ի կողմից հասարակության եռամյա տոտալ մանիպուլացումը:
Եթե անգամ Տեր-Պետրոսյանը պատասխանատվությունից ձերբազատվելը վկայող այդ հայտարարությունն իսկապես արել է, Սաֆարյանի լռությունը շատ ավելի նման է հանցավոր անգործության:
Որքան այս «բացահայտումները» միտված են հարվածելու Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույնքան էլ, գուցե ավելի շատ, հարվածում են անձամբ Սաֆարյանի եւ «Ժառանգության» հեղինակությանը` նրանց նկատմամբ անվստահության նախադրյալներ ստեղծելով: Որովհետեւ ստացվում է` քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուժեղ էր ու նրա առաջնորդած շարժմանը մաս դառնալու եւ այդպիսով ջրի երեսին մնալու հնարավորություն կար, կարելի էր անտեսել նման հայտարարությունները ու նրա հետ համագործակցելու ուղիներ փնտրել: Իսկ երբ նրանք այսօր անհամեմատ ավելի թույլ են, եւ առաջացել է մրցակցության խնդիր, անգամ ապացուցման տեսանկյունից խիստ խոցելի պնդումներով կարելի է ուղղակի ոչնչացնել:
Այստեղից` հետեւություն. թե Սաֆարյանը, թե «Ժառանգությունը» առաջնորդվում են ոչ թե բարոյական արժեքներով, ինչպես հիմա ուզում են ցույց տալ, այլ հայաստանյան իրականությանը եւ շարքային կուսակցություններին հատուկ` արժեքազերծ պրագմատիզմով ու օրվա հրամայականներով:
Սակայն խնդիրը բացահայտումների բովանդակությունը չէ, այլ նպատակների:
«Ժառանգությունը» չի թաքցնում, որ դա արել է` ի պատասխան իրեն քաղաքականապես ոչնչացնելուն ուղղված Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի վերջին քայլերի:
Ակնհայտ է, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա հացադուլի ակցիան Ազատության հրապարակում արհամարհելու, իսկ այնուհետեւ քաղաքական ենթատեքստ ունեցող «ծոմապահությունը» եկեղեցական մատենագրական հիմնավորումներով բարոյազրկելու Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունների եւ դրա հիման վրա ՀԱԿ քարոզչամեքենայի ձեռնարկած արշավի հետեւանքն էր:
Այնպես որ, կռվի իրական հրահրողն իսկապես Կոնգրեսն էր, եւ զուտ քաղաքական պայքարի հայաստանյան կանոնների տիրույթում «Ժառանգությունը» ՀԱԿ-ին պատասխանում է նույն մեթոդներով` «ակն ընդ ական»-ի տրամաբանությամբ: Բայց նկատի առնելով անցյալին հղում անելու ոճը` կարելի է ասել, որ «Ժառանգությունը», ունենալով բավարար ինտելեկտուալ պոտենցիալ, չի երկնչում այս դիմակայության մակարդակը քաղաքակրթականից բամբասանքայինի իջեցնելուց:
Իսկ դա ընդամենը մեկ նպատակ կարող է ունենալ. որքան հնարավոր է մեծ աղմուկ բարձրացնել ու տեւական դարձնել ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի շուրջ, անվստահության սերմեր ցանել հենց ՀԱԿ-ի ներսում, հասարակական դաշտում ակտիվ գործունեության միջոցով գրավել Կոնգրեսի պոտենցիալ այն ընտրազանգվածին, որը Տեր-Պետրոսյանի հակասական հայտարարությունների, վճռական գործողությունների չգնալու տրամադրվածության պատճառով հայտնվել է անորոշության մեջ: Չի կարելի բացառել, որ դա ապահովելու համար կլինեն նաեւ նոր բացահայտումներ:
Ամեն դեպքում արդեն ակնհայտ է, որ «Ժառանգությունը» գնում է ՀԱԿ-ի հետ ուղղակի առճակատման: Խաղադրույք է կատարվել հետեւյալի վրա. ՀԱԿ-ին թուլացնելով` գրավել նրա դիրքերն արմատական դաշտում: Այսինքն` այս երկու ուժերի միջեւ իսկական մրցամարտ է սկսվել հենց ընդդիմադիր արմատական դաշտին տիրելու համար:
«Ժառանգությունն» առաջնորդվում է այն հաշվարկով, որ պարզապես այլընտրանք չունի: Իշխանական կոալիցիայի տոտալ հարձակումը` խորհրդարանական փոքրամասնության մանդատների մի մասն էլ վերցնելու համար, «Ժառանգությանը» դրդում է խորհրդարանական ընդդիմության մնացած սահմանափակ տեղերի համար պայքար սկսել ՀԱԿ-ի հետ, որը ներկայումս այդ տեղերը վերցնելու ամենամեծ շանսերն ունի: Մնացած բոլոր տարբերակներում «Ժառանգությունը» կամ մարգինալացվում է, կամ դառնում կցորդ:
Ներկայումս չկա որեւէ այլ քաղաքական ուժ, որն այսպիսի մոլեռանդությամբ ու հետեւողականությամբ սկսած լինի նախընտրական արշավը: Բայց իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ «Ժառանգությունն» առաջնորդվում է երկակի ստանդարտներով. որքան անզիջում է ՀԱԿ-ի նկատմամբ, նույնքան էլ հանդուրժողական ու սրտաբաց է հասարակական-սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ:
Կուսակցությունը բավականին հետաքրքիր մարտավարություն է ընտրել հասարակական կարծիքի վրա ազդելու համար` շրջանառության մեջ դնելով «քաղաքացիական գիտակցության» ձեւավորման եւ «անառաջնորդ» քաղաքացիական շարժում ստեղծելու գաղափարները:
Դրանք, իհարկե, նոր չեն: Կարելի է թեկուզ հիշել 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «+1» շարժումը, որն ուներ նույն նպատակները, թեեւ հստակ կաղապարների ու բանաձեւումների ենթարկված չէր: Հիմա «Ժառանգությունը» փորձում է այս գործընթացին քաղաքական բովանդակություն հաղորդել` առանց քաղաքականացնելու, առանց առաջնորդելու, ընդամենը նպաստողի, համակարգողի, ուղղորդողի կարգավիճակով:
Խնդիր է դրվել այնպես անել, որ հասարակական կոնսոլիդացիան տեղի ունենա «Ժառանգության» նախագծած սցենարով այնպես, որ հասարակությունը մտածի, թե համախմբումը տեղի է ունեցել ինքնաբերաբար, հասարակական արատները վերացնելու նպատակների շուրջ: Այսպիսի մարտավարության ընտրության վրա իրենց հետքն են թողել արաբական երկրներում ծավալված շարժումները:
«Ժառանգությունը» Հայաստանում փորձում է ստանձնել այն դերը, որը Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Սիրիայում, Բահրեյնում, Լիբիայում հասարակական ընդվզման առաջացման գործում կատարել էին սոցիալական ցանցերը:
Պատահական չէ, որ Ստեփան Սաֆարյանն էլ ամենաինտրիգային, լուրջ բանավեճերի տեղիք տվող «հուշապատումներն» անում է հենց Facebook-ում:









Ապրիլ 7th, 2011 at 12:53
Es tipi loorer@ animasd en.
Duk vorbes lragrogh bedk e hasaragutyan PASTER hramtsnek yev vochte tser gardzik@. Aes hotvadz@ 95% gardzik e yev 5%.
Yete jisht dzevov ashkhadek — aesinkn yete duk dzer hedazotuyun@ anek oo Aet hramtsnek — hamozvadz yeghek te @ntertsogh@ yete mi pokr dramapanutyun ooni, arten jisht yezragatsutyunneroon g hasni.
Ապրիլ 7th, 2011 at 12:56
El herik e hay mamul@ abaganek gardzikayin yev yentatrutyunnerov letsoon hotvadznerov. Meghk e dzer jamanak@ yev aveli meghk e aveli shat kanakov @ntertsoghneri jamanak@.
Dzer gordz@ vorbes journalist hedazotutyun anel e. Vochte mageresayin dzer gardzik@ artahaydel e. Bolorn el oonen gardzik. Dzer gordz@ dzer gardzik@ greloomech che!
Togh aet nek
Ապրիլ 7th, 2011 at 12:57
Togh gardzik sdeghdzen dzer @ntertsoghner@… Aburi tkalov mi khotek dzer gardzik@ irents beran@…
Ապրիլ 7th, 2011 at 13:58
Բոլորովին համամիտ չեմ ձեր այն կարծիքի հետ, թե Սաֆարյանի հիշողության թարմացումները առնչություն ունեն բարոյականության հետ կամ էլ դա արվել է այն պահին,երբ ՀԱԿ-ը թուլացել է։ Վերջինիս առումով ձեզ ՀԱԿ-ից հակառակը կապացուցեն։ Իսկ Սաֆարյանի հայտարարությունը ջրի երես դուրս եկավ միայն այն բանի համար, որպեսզի լռեցվի ՀԱԿ-ի վայրահաչությունը Ժառանգության դեմ հատկապես՝ այն հարցի շուրջ, թե ո՞ւր էր Ժառանգության առաջնորդը եւ ընդհանրապես Ժառանգությունը մարտի մեկին։ Այն ժամանակ, երբ անգամ կասկածի տակ էր առնվում Արմեն Մարտիրոսյանի դանակահարվելու փաստը։ Եթե անբարոյականոթյուն եք փնտրում, ապա դա փնտրեք վերը նշյալ հարցերը բարձրացնողների ելույթներում։
Համամիտ չեմ նաեւ ձեր այն դիտարկմանը, թե Ժառանգությունը խնդիր է ունեցել ջրի երեսին մնալու համար ՀԱԿ-ի հովանու տակ անցնել։
Ին վերաբերում է Տեր-Պետրոսյանի՝ կասկածի տակ առնվող հայտարարությանը, ապա այն հերքողները թող մի փոքր էլ լարեն իրենց հիշողությունները եւ մեզ հիշեցնեն, թե ինչպես է արտահայտվել Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման տարիներին ՙԼեւոն, հեռացիր՚՚ վանկարկողների հասցեին։ Ընդհանուր առմամբ ուշագրավ վերլուծություն էր, թեեւ որոշ բնորոշումներ պարզապես նորություն էին ինձ համար։ Կարելի է ասել՝ ենթադրությունների շարքից էին։
Ապրիլ 7th, 2011 at 16:44
Շատ հետաքրքիր վերլուծություն էր, շեշտում եմ վերլուծություն և ոչ թե ռեպորտաժ, որում բերված փաստերը ճշգրտելու կարիք ունեն: Հոդվածագիրը արձանագրել է ինչ կա իրականում և ջրի երեսին է, արտահայտելով իր մոտեցումն ու կարծիքը: Հարգելիներս մնացեք կոռեկտության սահմաններում, նույնիսկ եթե Ձեր կողմից ընդունված կամ չընդունված քաղաքական գործիչը կամ ուժը դա չեն արել և անցել են սահմանը, դա չի նշանակում, որ Դուք էլ պետք է նույն դրամով հատուցեք: Եկեք լսենք միմյանց,այլ ոչ թե առանց խորանալու երևույթի էության մեջ,մեկեն ժխտենք ու մերժենք:
Շնորհակալություն հետաքրքիր վերլուծության համար, չնայած, Ձեր առաջ քաշած որոշ դրույթների հետ համաձայն չեմ, դա էլ իմ ընկալման խնդիրն է:
Հարգանոք` Գ.Աղանյան
Ապրիլ 7th, 2011 at 21:17
ՀԱԿ-ը MIAYN sra kam nra DEM e.
Ayskan zhamanak der parz chi te ՀԱԿ-ը inchi (kam um) KOXM e?
————-
«Ժառանգությունը» Հայաստանում ACHOX tsar e, Isk ՀԱԿ-ը -CHORATSOX. Haskanali NAXANDZ.
————-
Mardik chen/”chen” tesnum nerka ishxanutiunneri HSKAYAKAN mafios XARDAXUTIUNNERY; L.Ter-P.-i 10-amya karavarman “hrashknery”, bayts tesnum em «Ժառանգության» mati nuynsik AMENCHNCHIN pushy.
————-
Mardy ekel HATSADULAVORI koxkov lur antsel e u ski BANI TEX chi el drel. Sa KANI METRANOTS geran e achkum?
Ապրիլ 7th, 2011 at 21:20
Inchkan el vor tarorinak hnchi, ays bolorits AMENA-shaty shahelu e ‘Dashnaktsutiuny’.
————————–
Gitek INCH dzhvar e mi ban gtnel, vory ERBEK chek kortsrel?
Ապրիլ 8th, 2011 at 12:01
Ինչ որ մեկն ինչ որ մի բան է ասում ու մարդիկ, լսելով դա, առանց ճշտելու, իրոք տեղի է ունեցել, թե չէ սկսում են մեկնաբանել, հետո այդ մեկնաբանությունների վրա նոր մեկնաբանություններ ու մարդլանց թվում է թե, դա փաստ է: Թե ինչի համար է Ս. Սաֆարյանն այդ, ես կասեի լկտի սուտը շրջանառության մեջ դրել, հասկանալի է, որովհետև Տեր-Պետրոսյանի լեքսիկոնում «իմ ժողովուրդ» բառակապակցություն չկա, էլ չեմ ասում մարտի մեկին իրադարձությունների մասնակիցների կողմից հերքման փաստի մասին:
«Ժառանգությունը», որպես մեկ անձի շուրջն ստեղծված «կուսակցություն», որը 2007թ հայտնվեց ժողովրդի ընտրության հետ որևէ առնչություն չունեցող ԱԺ-ում ու արդեն ակնհայտ է, որ հավակնում էր առավելագույնը դառնալ ՕԵԿ-ի ու ԱՄ-ի գործի շարունակողը լինել մինչև ժողովրդի աչքերի բացումը, ինչպես տեղի ունեցավ վերը նշված «կուսակցությունների» հետ, այդ ընթացքում ապահովելով իր վերնախավի համար «էլիտար կյանք»՝ պետության հաշվին արտասահմաններում շրջագայություններ, որպես իբր թե պառլամենտական ընդդիմություն իր տեսակետները (իշխողների համար թույլատրելիության սահմաններում) ամենամասսյական լրատվամիջոցներով շատ մեծ հաճախականությամբ արտահայտելու հնարավորություն:
Ու այստեղ շատ կարևոր է կոնկրետ Րաֆֆու ֆենոմենը: Այն, որ նա վերադարձել է պատմական հայրենիք ու ցանկանում է օգտակար լինել, դա ողջունելի է: Բայց նրա այս քայլը սարքել եսիմ ինչ հերոսություն ու շնորհ, որ նա արել է հայ ազգին ու դասել համարյա սրբերի շարքը, կներեք, ժողովրդին հիմարի տեղ դնել է նշանակում: Այն, որ ինքը շատ մեծ հավակնություններ ունի, ակնհայտ է, այդպիսի մարդկանց պակաս Հայաստանը չի զգում: Հայրիկյանի օրինակը շատ խոսուն է: Ու հիմա ինչ է տեղի ունենում: Իրականում նրա հավակնությունները որևէ հիմք չունեն, նա այնքան խարիզմա չունի, որ արժանանա գոնե 3 տոկոսանոց արդյունքի, նամանավանդ իր անսկզբունք ու անողնաշար պահվածքի համար:
Այս ենթատեքստում նայելիս հասկանալի է, թե ինչ իրական նպատակներ է հետապնդում նրա վերջին քայլերը:
1. Հացադուլի ու դրա շուրջն աղմուկի միջոցով ևս մեկ անգամ հիշեցնել իր մասին ու ցույց տալ անձնազոհության գնալու պատրաստակամությունը: Բայց սա ունեցավ լրիվ հակառակ էֆեկտ, առաջադրած պահանջների հեղհեղուկությունն ու առանց այդ թեկուզ հեղհեղուկ պահանջներից որևէ մեկին ընդառաջելուն հացադուլից դուրս գալը իրեն շատ խայտառակ դրության մեջ են դրել, որն ըստ երևույթին իր կողմից դեռևս չի ընկալվում, ըստ երևույթին այն, որ նա ժամանակին «բարեկեցիկ» կյանքը թողել ու եկել է Հայաստան (իբր այստեղ ոչ բարեկեցիկ է ապրում) շատ մեծ հերոսություն է ու ինքնաբերաբար նրան դարձնում է ամեն քննադատությունից դուրս:
2. Ստախոսությունը (քաղաքացիություն ստանալու հետ կապված, Սաֆարյանի վերջին սուտը), որի իրական նպատակը անուղղակի ձևով վարկաբեկել համաժողովրդական շարժման ղեկավարին՝ նրա հետևորդներին իր կողմը գրավելու ակնկալիքով, որն, իմ կարծիքով բացարձակ անիմաստ է, որովհետև մի քանի հազար մարդուց ավել նրա շուրջը երբեք չեն հավաքվի:
3. Գործի դնելով երրորդ բևեռի տեսլականը, որը բխում է իշխող կլանի շահերից ու փորձելով դրա մեջ ներգրավել ներկա երկգույն պայմաններում բազմագույնի պատրանք ունեցող ու ՀԱԿ-ի մեջ տարբեր պատճառներով չհայտնված կամ նրա հետ մարտավարական տարաձայնություններ ունեցողներին, ընդգրկելով նաև ռեժիմի կողմից լավ կերակրկվող «ազգային, հայրենասիրական» անվտանգ աղմուկների սիրահար «մտավորականներին», հնարավորինս մեծ աղմուկ առաջացնել իբր երրորդ բևեռի հզորության պատրանք ստեղծելու համար:
Եվ այս ամենն արվում է մի նպատակով, ՀԱԿ-ին հարվածելու ու ռեժիմի գոյությունը մի քանի օրով հետաձգելու ՀԱԿ-ի «կործանումից» հետո նրա ձայներին տիրանալու համար: ՀՍԿ-ի հետ ոտք գցելու փոխարեն «Ժառանգությունը» պետք է իր քաշն զգալով փորձի «մրցել» ՀԱԿ-ի մեջ ընդգրկված մանր կուսակցություններից որևէ մեկի հետ, եթե իրականության զգացում ունի, իսկ իրոք ընդդիմություն հանդիսանալու համար պետք է գոնե ընդհանրապես որևէ քայլ չանի՝ անհարկի ոտքի տակ չնկնելու համար:
Րաֆֆին լիդերի հատկանիշներ չունի, նա առաջնորդ չի դառնա, նախագահ՝ առավել ևս, այնպես որ, նրա «բարձր հովանու» տակ կերակրատաշտից օգտվողները լավ էլ իրենց տեղը գտել են:
Ապրիլ 8th, 2011 at 13:32
Ստյոպա Սաֆարյանի արածը հազարավոր մարդկանց նկատմամբ արգահատանք է կամ դավաճանություն, ոչ թե նրա համար, որ ՀԱԿ-ի կողմնակիցները վաղը մյուս օր կհիասթափվեն իրեն առաջնորդ Լ.Տ.Պ-ից, չէ, սա դավաճանություն է մարտի 1-ի մասին ճշմարտությունը փնտրող արդարամաիտ մարդկանց նկատմամբ, որոնց աչքերը չի բացել սույն քաղաքական այր Սաֆարյանը: Ֆեյս բուքյան միմոսությունը ոչ մի լավ բան չի խոստանում սույն պատգամավորին և շատ շուտով նրա կեղծավոր ֆեյսը կպատռվի: Եվ ընդհանրապես, քաղաքական գործիչների շրջանում ափաշկարա անամոթ սուտ ասելը դարձել է գործելաոճ: Պարոնայք քաղաքական այրեր, հայոց բեմում լավագույն փչանը մեծն Կարպ Խաչվանքյանի մարմնավորած Թոդորոսն էր, քաղաքական բեմահարթակում ձեր փչոցները ոչ ոքի պետք չեն: Ես ոչ լևոնագոլիկ եմ ոչ էլ րաֆֆիապաշտ, Ես հայ մարդ եմ, որին խաբել չեք կարող, քանզի Ձեր փոքր ու նեղ մտահորիզոնով բացի ստից ու կեղծիքից ոչինչ հնարելու ի վիճակի չեք: Հոդվածի հեղինակը լավ վերլուծություն է կատարել, մի բան էլ պակաս է թողել, որպեսզի Դուք մտածելու տեղ ունենաք և ստախոսների մատուցած կոտը չուտեք:
Ապրիլ 9th, 2011 at 01:44
Վազգեն Պապոյան,
«Ժառանգությունը», որպես մեկ անձի շուրջն ստեղծված «կուսակցություն»? Tsitsaxeli baner es asum.
Amboxch commentd (8) TUNAVOR u LRIV sxal “verlutsvats” HARDZAKUM e «Ժառանգության» vra.
Erevi “shpotel” es kusaktsutiiunneri anuny.
Ապրիլ 9th, 2011 at 01:52
Avik,
Gna marti 1-i ISKAKAN mardaspanneri hetevits. Ayl VOCH TE ynkir PRPURNERI hetevits.
————
Ստյոպա Սաֆարյանը yev «Ժառանգությունը» Hayastani Dataxazutiuny, Ard. naxararutiuny kam vostikanutiuny CHE.
Marti 1-i MEXAVORNERIN PITI gtnen hamapatasxan PETAKAN knnchakan/ardaradatutian marminnery, AYL VOCH TE parlamenti patgamavornery.
Sa kochvum e ‘trias politica’- DEMOCRATIA, vorum DATAKAN, ORENSDIR yev GORSTADIR marminnery irarits ankax en yev irar hskum en.