«Անզգույշ» էտում

[ 2009/04/30 | 18:38 ]

30_04-oxakadzev-zbosaygiԵրբ Գագիկ Բեգլարյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնում, հայտարարեց, թե ինքը կանգնելու է յուրաքանչյուր ծառի կողքին:

Օղակաձեւ զբոսայգու Խանջյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող նախկին փոքրիկ սրճարանի փոխարեն այժմ կառուցվում է նոր սրճարան: Տարածքում աճում են տասնյակ մեծ եւ մի քանի նոր, դեռ բարակ բարդիներ, որոնցից որոշները հատուկ կեղեւազրկված են, եւ պարզ է դառնում, որ սրճարանին «խանգարող» ծառերը կհատվեն` պատճառաբանությամբ, թե չորացել են:

30_04-oxak-zbosaygiՄի բարակ բարդի էլ մի կողմից արմատախիլ է արվել եւ ամբողջությամբ թեքվել, իսկ բնի հատվածում դանակով քերված է ծառի կեղեւը: Ծառի բունը քերելու այս մեթոդը, կարելի է ասել, Երեւանում ամենակիրառելիներից է «տարածքն ազատելու» համար:

Ապագա սրճարանի տարածքում աշխատող բանվորներից մեկն ասաց, թե այդ բարդին թեքվել է, երբ քար է ընկել եւ հարվածել բնին, մյուսն ասաց. «Էն օրը էտողներն էին եկել, ավտո էին մտցրել, անզգուշությամբ են վարվել ու ծառը թեքվել է եւ վնասվել»:

Նախկին սրճարանի տարածքը գրեթե բետոնապատված չէր, իսկ այս նոր սրճարանը խոստանում է բազում բետոնապատ արահետներ:

30_04-ox-zbosaygiԵրեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցից հետո վարչության աշխատողներին ուղարկեց տարածքը զննելու, որից հետո նրանից ստացանք հետեւյալ պատասխանը. «Այդ տարածքի ծառերը էտվել են եւ բարեկարգվել է տարածքը»: Այն հարցին` արդյոք կեղեւի քերվածքն էլ է մտնում էտման մեջ, Ավետ Մարտիրոսյանն ասաց. «Ոչ մի այդպիսի բան չկա, իսկ եթե ծառ էլ վնասվի, նորը կտնկենք»:

Բացի այդ, Բնապահպանության վարչությունից ասացին, որ շուտով բարդիները վերացվելու են քաղաքից` փոխարինվելով այլ ծառատեսակներով:

Print this page

One Response to “«Անզգույշ» էտում”

  1. Arpine Says:

    Shnorhakalutyun Hetqin,
    haziv mek@ sksec hetevoxakan linel mer carerin, vornq amen or hatvum en apushneri koxmic…

    xndrum em, aydpes hetevoxakan exeq,
    mardkanc el koch em anum, misht hetevel ev tuyl chtal, vorpeszi hatven carer@.

    Hetqin el kareli e erevi texekacnel.
    Nranq karces te karoxanum en vorosh harcer lucel…

Հայտնեք Ձեր կարծիքը՝