Լրագրողները վտանգված են Լիբիայում. նոր ձերբակալություններ և անհետացումներ

[ 9 Ապրիլի, 2011 | 13:17 ]

Պարզվել է, որ Լիբիայում անհետ կորած չորս լրագրողներին Բրեգա քաղաքի մոտ ապրիլի 5-ին ձերբակալել են Քադաֆիի կողմնակիցները: Ենթադրվում է, որ նրանք դեռևս անազատության մեջ են պահում լրագրողներին, որոնց գտնվելու վայրն անհայտ է: »»»»»


«Զանգվածային արտաքսում»` Լիբիայում

[ 8 Ապրիլի, 2011 | 15:23 ]

Լիբիայի կառավարությունը որոշել է արտաքսել 26 արտասահմանցի լրագրողի` այն հիմքով, որ նրանց մուտքի արտոնագրի ժամկետը սպառվել է: Լրագրողների անունները, որոնց բոլորին էլ մայրաքաղաք Տրիպոլի էր հրավիրել հենց Լիբիայի կառավարությունը, փակցվել են նրանց հյուրանոցի նախասրահում: »»»»»


«Սպասիր, Սալեհ, հեղափոխական երիտասարդությունը գալիս է քո հետևից»

[ 5 Ապրիլի, 2011 | 14:19 ]

Նախագահին ասում են եմենցի ցուցարարները

Եմենի մայրաքաղաք Սանայում տասնյակ հազարավոր երիտասարդ ցուցարարներ, առաջին անգամ ժողովրդական անհանգստության սկզբից ի վեր, շարժվել են Հանրապետական պալատի ուղղությամբ` ընդդեմ նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի ռեժիմի: »»»»»


Հարձակում` ՄԱԿ-ի գրասենյակի և ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա. կան զոհեր և վիրավորներ

[ 2 Ապրիլի, 2011 | 11:55 ]

Աֆղանստանում երեկ և այսօր` վաղ առավոտյան, երկու հարձակում է եղել: «Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքում ՄԱԿ-ի գրասենյակի վրա հարձակման հետևանքով 8 զոհ և 12 վիրավոր կա, որոնց թվում են ՄԱԿ-ի արտասահմանցի և տեղացի աշխատակիցները: »»»»»


Մահացել է Լյուդմիլա Գուրչենկոն

[ 30 Մարտի, 2011 | 22:37 ]

Այսօր մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն: 76-ամյա դերասանուհին համարվում էր խորհրդային կինոյի լեգենդ: Նախնական տվյալներով, Լյուդմիլա Գուրչենկոն մահացել է սրտի նոպայից: Լյուդմիլա Գուրչենկոն ծնվել էր 1935 թվականի նոյեմբերի 12-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում: Նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում:


Մյանմարում երկրաշարժ է գրանցվել

[ 26 Մարտի, 2011 | 17:28 ]

Այսօր Մյանմարում (Բիրմա) գրանցվել է ուժգին երկրաշարժ, որի զոհերի թիվը հասել է 75-ի: Ըստ երկրի լրատվամիջոցների` առնվազն 111 մարդ վնասվածքներ է ստացել: 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է Չինաստանի, Թայլանդի և Լաոսի հետ Մյանմարի ունեցած սահմանների մոտակայքում: »»»»»


Մահացել է Էլիզաբեթ Թեյլորը

[ 23 Մարտի, 2011 | 18:50 ]

Այսօր Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոցում 79 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը: Նա հայտնի էր իր գեղեկությամբ և բազմաթիվ ամուսնություններով:

Թեյլորը հոսպիտալացվել էր 6 շաբաթ առաջ` սրտի խնդիրների պատճառով: Նա երկար տարիներ տառապում էր սրտի խնդիրներից: »»»»»


Չինաստանն առաջ է անցել Բրիտանիայից համաշխարհային արվեստի շուկայում

[ 19 Մարտի, 2011 | 11:54 ]

Եվրոպական կերպարվեստի հիմնադրամի համար պատրաստված զեկույցը ցույց է տվել, որ 2010թ. շուկայի 23 տոկոսը պատկանում է Չինաստանին: Զեկույցը գնահատել է 2010 թվականի համաշխարհային արվեստի եւ անտիկվար իրերի շուկայի արժեքը 43 միլիարդ եվրո (60 միլիարդ դոլար), որը մեծ առաջընթաց է՝ համեմատած 2009-ի տվյալների հետ, երբ ճգնաժամ էր գրանցվել նաեւ արվեստի շուկայում: »»»»»


Երրորդ համաշխարհային պատերազմը սկսա՞ծ է արդեօք

[ 1 Մարտի, 2011 | 17:11 ]

(Գաղափարախօսութիւններու միջեւ, գաղափարի զէնքերով)

Վաչէ Բրուտեան

Տեղ մը կարդացած, կամ տեղէ մը լսած եմ հետեւեալը. օր մը Այնշթայնին հարցուցած են, թէ ի՞նչ կը մտածէ, Երրորդ համաշխարհային պատերազմին ի՞նչ զէնքեր պիտի գործածուին: Գիտնականը պատասխանած է. «Երրորդին` չեմ գիտեր, բայց գիտեմ, որ Չորրորդին մարդիկ իրարու դէմ քարերով եւ փայտերով պիտի կռուին»: »»»»»


Հայտնի են դարձել «Սեզար-2011»-ի հաղթողները. Ռոման Պոլանսկի, Կսավյե Բովուա, Դեվիդ Ֆինչեր

[ 27 Փետրվարի, 2011 | 00:07 ]

Փարիզի «Շատլե» թատրոնի բեմում հանձնել են Ֆրանսիայի գլխավոր կինոմրցանակաբաշխության` «Սեզարի» մրցանակները: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Կսավյե Բովուայի «Մարդկանց եւ աստվածների մասին» ֆիլմը: Այս ֆիլմը ներկայացվել էր 11 անվանակարգերում եւ հաղթել է դրանցից 3-ում` լավագույն ֆիլմ, երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր եւ լավագույն օպերատորի աշխատանք: »»»»»