Նախագահը նախաճաշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների հետ

[ 2 Ապրիլի, 2011 | 13:26 ]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները: »»»»»


Սեյրան Օհանյանն ընդունել է ՏՏ-ների առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին

[ 1 Ապրիլի, 2011 | 23:34 ]

ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 1-ին կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամների հանդիպումը նախարար Սեյրան Օհանյանի հետ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ու պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարները: »»»»»


Բիզնես + տեխնոլոգիա` զարգացման նոր նախագիծ

[ 23 Մարտի, 2011 | 16:55 ]

Ներկայիս մրցակցային միջավայրում ծառայությունների որակի և բիզնեսի արդյունավետության բարձրացումը, հաճախորդների, գույքի և ակտիվների կառավարումը կարևորագույն գործոններ են բիզնեսի հաջողության համար: Նմանատիպ խնդիրների լուծումն այսօր մեծապես կապված է բիզնեսի տեխնոլոգիական վերազինումից: »»»»»


Հայաստանի դպրոցականները տարվում են ռոբոտներ սարքելով

[ 18 Մարտի, 2011 | 13:10 ]

Վերջերս հետաքրքիր փաստ արձանագրվեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակներում, ինչը, ենթադրում ենք, կուրախացնի հասարակությանը: Դպրոցականները սկսել են շատ ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ, և դա արդեն տալիս է իր պտուղները: Այս փաստը ցույց է տալիս, որ միայն սերիալները և խաղերը չեն, որ հետաքրքրում են երեխաներին: »»»»»


Հայաստանում կանցկացվի «Երևակայության գավաթ 2011» մրցույթ

[ 9 Մարտի, 2011 | 16:00 ]

«Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի հրատապ խնդիրները» կարգախոսի ներքո Հայաստանում մեկնարկում է «Երևակայության գավաթ» մրցույթը, որը իրականացվում է «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության և «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի» նախաձեռնությամբ: »»»»»


Կապանում առավոտվանից ընդհատվել է «ՎիվաՍելի» կապը

[ 8 Մարտի, 2011 | 17:24 ]

Մարտի 8-ի առավոտվանից «ՎիվաՍելի» Կապանի բաժանորդներին չի հաջողվում օգտվել հեռախոսակապից: Արդեն 6 ժամից ավելի է, բաժանորդները չեն կարողանում զանգել կամ զանգեր ընդունել տվյալ օպերատորի ցանցում: Սա առաջացրել է հազարավոր կապանցի բաժանորդների դժգոհությունը: »»»»»


135120 հայաստանցի արդեն գրանցվել է Facebook-ում

[ 26 Փետրվարի, 2011 | 13:14 ]

Մինչ մի եգիպտացի ի պատիվ եգիպտական հեղափոխության իր նորածին աղջկան անվանակոչում է Facebook, Հայաստանում շարունակվում է աճել աշխարհի ամենահաճախելի սոցիալական ցանցի օգտագործողների թիվը: Facebook-ն, ըստ Alexa-ի ռեսուրսների, Հայաստանում ամենահաճախելի երկրորդ կայքն է, որը զիջում է միայն Google.com-ին: (Նույն ռեսուրսի տվյալներով՝ Հայաստանում ամենահաճախելի երրորդ կայքը Youtube-ն է): »»»»»


ՏՏ ոլորտը, Հայաստանը ու մի քիչ էլ… Գորիսը

[ 25 Փետրվարի, 2011 | 10:44 ]

Շատ հաճախ երեկոները skype-ով խոսում եմ դրսում գտնվող բարեկամներիս հետ, ու տատս, ով այդ ժամերին հելունը ձեռքին գործում է, վերցնում է ակնոցները, գալիս, մոտ նստում ինձ ու դեմքի զարմացած արտահայտությամբ հարցեր տալիս այդ «հրաշքի» մասին: Ես ամեն անգամ բացատրում եմ տատիկիս, թե դա ինչ է, էտ ինչ հրաշք է, որ համ տեսնում եմ, համ խոսում… ու տատս գլխով է անում, բայց… բայց հաջորդ օրը նույն հարցը՝ քիչ կամ շատ փոխված ձևակերպումով: »»»»»


Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը շարունակվում է

[ 22 Փետրվարի, 2011 | 10:40 ]

Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումն երկարաձգվել է մինչև մարտի 15-ը` հաշվի առնելով առաջնությամբ հետաքրքրվողների և մասնակցել ցանկացողների խնդրանքները: Այս պահին արդեն գրանցվել է 11 մասնակից, որոնց գերակշռող մասն ուսանողներ են: Մասնակիցների թվում են նաև 2 դպրոցականներ և 2 ընկերություն` WebArtStudio, SiteMax: »»»»»


Հայ-հնդկական ՏՀՏ կենտրոնը կլինի ԵՊՀ-ում

[ 3 Փետրվարի, 2011 | 16:08 ]

ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը։ »»»»»