[ 8 Ապրիլի, 2011 | 17:23 ] սպորտ
Ախալքալաքի «Աբուլ» թիմը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Թբիլիսիի «Սասկո» թիմի նկատմամբ: Ապրիլի 5-ին Ջավախքում բացվել է ֆուտբոլային սեզոնը: «Աբուլ» և «Սասկո» թիմերի հանդիպումը երկու անգամ հետաձգվել էր անբարենպաստ եղանակի պատճառով: Չնայած այս անգամ էլ ձյունախառն անձրև է տեղացել, ինչը, սակայն, չի խանգարել ախալքալաքցիներին 2 գնդակ ուղարկել հակառակորդի դարպաս: »»»»»
[ 31 Մարտի, 2011 | 16:15 ] սպորտ
Ապրիլի 3-ին Լոռու մարզի ձյուդոյի ֆեդերացիան Վանաձորում կազմակերպում է ձյուդոյի մանկապատանեական հանրապետական մրցաշար` նվիրված Լոռու մարզում ձյուդոյի հիմնադրման 35-ամյակին:
35 տարվա ընթացքում Լոռու մարզը ունեցել է զգալի հաջողություններ, մասնավորապես Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են դարձել Կարապետ Դեմիրյանը, Տիգրան Վարոսյանը, Գոռ Հարությունյանը, Դավիթ Ղազարյանը: »»»»»
[ 28 Մարտի, 2011 | 13:42 ] Հիմնական թողարկում, սպորտ
Վահե Սարուխանյան
«Եվրո-2012»-ի ընտրական 2-րդ խմբի Հայաստան-Ռուսաստան խաղից (0-0) առաջ շատ հայ երկրպագուներ համոզված էին, որ մեր հավաքականը հաղթելու բավականին մեծ հնարավորություն ունի, եւ նույնիսկ փորձում էին հաշիվ կանխագուշակել` առավելապես տանտերերի օգտին: »»»»»
[ 26 Մարտի, 2011 | 21:27 ] սպորտ
Քիչ առաջ ավարտվեց «Եվրո-2012»-ի երկրորդ ընտրական խմբի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Այն անցավ հետաքրքիր ու դիտարժան պայքարում, սակայն գոլեր չարձանագրվեցին: Այս մարտական ոչ-ոքիից հետո Հայաստանը վաստակեց 1 միավոր և այժմ իր ակտիվում ունի 8 միավոր (2 հաղթանակ, 2 ոչ- ոքի, 1 պարտություն): »»»»»
[ 26 Մարտի, 2011 | 13:52 ] սպորտ
Այսօր` ժամը 19.00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «Եվրո-2012»-ի ընտրական 2-րդ խմբի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Խմբի առաջատար ռուսներն այս պահին ունեն 9 միավոր (3 հաղթանակ, 1 պարտություն), մեր թիմը Իռլանդիայի եւ Սլովակիայի թիմերի պես վաստակել է 7 միավոր (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն): »»»»»
[ 24 Մարտի, 2011 | 15:58 ] սպորտԿառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի վարչական սահմանում գտնվող Սևան ազգային պարկի ռեկրեացիոն տարածքում «Հայերը և ծովը» հասարակական կազմակերպությանը Հայաստանում առագաստային սպորտի զարգացման նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 1,31 հեկտար հողամաս։
[ 20 Մարտի, 2011 | 00:26 ] սպորտ
Անթալիայում ավարտվել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի 1-ին օրը: Հաջող մասնակցեց 50 կգ քաշային կարգում հանդես եկող հրազդանցի Վահագն Հովսեփյանը, 4 գոտեմարտ անընդմեջ հաղթելուց հետո դուրս եկավ եզրափակիչ և մաքուր հաղթանակ տոնեց ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Այս քաշային կարգում երկու 3-րդ տեղի մրցանակակիրները նույնպես ադրբեջանցիներ էին: »»»»»
[ 5 Մարտի, 2011 | 15:55 ] սպորտ
Ինգա Մարտինյան
Արդեն մեկ ամիս է, ինչ միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը Երևանում է: Այս ընթացքում նա մարզվում էր Ծաղկաձորում, բայց չնշեց այն խաղացողների անունները, ովքեր օգնել են իրեն պատրաստվել Շախմատի աշխարհի առաջնությանը: Լևոն Արոնյանի խոսքերով` Ծաղկաձորում անցկացված ուսումնամարզական հավաքը շատ նպաստավոր էր և արդյունավետ: »»»»»
[ 2 Մարտի, 2011 | 14:39 ] սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը մարտի 2-ին ընդունել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին: Հայաստանցի բռնցքամարտիկներից մինչ օրս միայն Վլադիմիր Ենգիբարյանին է հաջողվել օլիմպիական չեմպիոն հռչակվել: Դա հեռավոր 1956 թվականին էր` Մելբուռնում: »»»»»
[ 28 Փետրվարի, 2011 | 10:30 ] Հիմնական թողարկում, սպորտ
Ադրինե Թորոսյան
«Գրոսմայստերը» (շվեդերենից թարգմանաբար` «մեծ վարպետ») շախմատում տրվող ամենաբարձր կոչումն է, իսկ հայ շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ տիտղոսակիրը վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանն է, ով ռեկորդ է սահմանել` 15 տարեկանում նվաճելով այն: Հիմա Սամվելը 17 տարեկան է: »»»»»