Ավանում բացվեց երիտասարդ մասնագետների բազմաբնակարան շենքը

[ 9 Ապրիլի, 2011 | 13:05 ]

ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական տարածքում ներկա է գտնվել «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցված շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ: »»»»»


Զաքարյանը Մոսկվայում կներկայացնի Սլավոնական համալսարանի ստուգման արդյունքները

[ 9 Ապրիլի, 2011 | 12:18 ]

Ապրիլի 11-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա (ՌԴ):

Այցի շրջանակում նախատեսվում է երկու երկրների բարձրագույն վերասկիչ մարմինների համատեղ խորհրդի նիստ: »»»»»


Քննարկվեց Երիտասարդական խորհրդարանի ստեղծման կարգը

[ 9 Ապրիլի, 2011 | 12:05 ]

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան, ինչի մասին Ազգային ժողովի նախագահը համապատասխան կարգադրություն է ստորագրել:

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպման էր հրավիրել  Երեւանի պետական բուհերի ռեկտորների, ուսանողական խորհուրդների նախագահների` քննարկելու մշակված կարգը, լսելու նրանց առաջարկներն ու տեսակետները: »»»»»


Հրապարակվեց

[ 9 Ապրիլի, 2011 | 10:25 ]

Երեկ կեսգիշերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը թեեւ ուշացումով, այնուամենայնիվ հրապարակել է «Մարդու իրավունքներ-2010» տարեկան զեկույցը: Հայաստանի վերաբերյալ հատվածում խիստ կոշտ գնահատականներ կան:  »»»»»


Գուցե մոռանան, չարտագաղթեն

[ 9 Ապրիլի, 2011 | 10:13 ]

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե արտագաղթի հարցի շուրջ բարձրացած աժիոտաժն արհեստական է, որովհետեւ 2010-ին Հայաստանից հեռացել է ընդամենը 25 հազար մարդ:

«ՉԻ»- Իրականում արտագաղթի ծավալներն, իհարկե, ավելի մեծ են, բայց խնդիրը դա չէ: »»»»»


Պատգամավորի հարազատը դանակահարել է քաղաքապետի բարեկամին

[ 9 Ապրիլի, 2011 | 10:01 ]

Երեկ Արմավիրում հերթական արյունոտ միջադեպն է գրանցվել` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի քրոջ որդին դանակահարել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր որդուն: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել, սակայն վիճակը ծանր է, նա կյաքնի համար վտանգավոր վնասվածքներ ունի:


Ռուսաստանի Դաշնությունից հետո հայ միգրանտները նախընտրում են Ֆրանսիան

[ 8 Ապրիլի, 2011 | 21:52 ]

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ինստիտուցիոնալ աջակցության միգրացիայի վերաբերյալ տեղեկատվությանը եւ համագործակցություն Հայաստան վերադարձող հայերի տնտեսական վերաինտեգրման բնագավառում» ծրագրի շրջանակներում Ներգաղթի եւ ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի, «Ընկերական օգնության հայկական ընկերակցության», »»»»»


Շիրակի մարզպետարանով զբաղվում է ԴԱՀԿ-ը

[ 8 Ապրիլի, 2011 | 19:44 ]

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը համառորեն չի կատարում դատարանում կնքված հաշտության համաձայնագրով իր ստանձնած պարտավորություները: Խոսքը Շիրակի մարզպետերի կողմից 2005-2009 թթ. ընթացքում պետական բյուջեի միջոցներից «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով քաղաքացիներին հատկացված դրամական օժանակությունների մասին տեղեկությունների տրամադրման մասին է: »»»»»


Ժողովուրդը մտնում է Ազատության հրապարակ

[ 8 Ապրիլի, 2011 | 19:19 ]

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունը նախորդ հանրահավաքից հետո մերժեց Ազատության հրապարակում հանրահավաք անելու հայտը, ինչը ստիպեց շարժմանը այսօր նորից շարժվել դեպի Ազատության հրապարակ: »»»»»


Ազատության հրապարակը լիքն է ոստիկաններով (լրացված)

[ 8 Ապրիլի, 2011 | 17:25 ]

Այս պահին, չնայած ՀԱԿ-ի այսօր նախատեսված հանրահավաքը դեռ չի մեկնարկել, Ազատության հրապարակը և դրան հարակից փողոցները լիքն են ոստիկաններով: Նրանց թիվն ավելի մեծ է, քան սովորական քաղաքացիներինը: »»»»»