[ 9 Ապրիլի, 2011 | 10:33 ] տարածաշրջան
«Սիվիլիթաս» հիմնադրամի քննարկման ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել էր, թե ամենաբարձր պաշտոնը, որ ինքը երազում է` Կարսի նահանգապետ դառնալն է: Նրա այս հայտարարությունն առաջացրել է թուրքերի վրդովմունքը: »»»»»
[ 7 Ապրիլի, 2011 | 16:54 ] տարածաշրջան
Վրաստանն աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում բնակչության մեկ շնչին հասնող բանտարկյալների թվով:
Մինչ իրավապաշտպան ակտիվիստները բողոքում են, որ վրացական բանտերը, որոնք վտանգավոր են եւ որտեղ թոքախտ է տարածված, լի են բանտարկյալներով, իշխանությունները խոստանում են այլընտրանքային պատիժ կիրառելու հնարավորություններ ստեղծել: »»»»»
[ 5 Ապրիլի, 2011 | 10:46 ] տարածաշրջան
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անթույլատրելի է համարում Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը ոչնչացնելու մասին հայտարարությունները: Այս մասին տեղեկացնում է 1news.az կայքը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ավիացիայի պետական կոմիտեի ղեկավարը նախապես հայտարարել էր, թե իրենք կոչնչացնեն Արցախ ժամանող ցանկացած օդանավ, այդ թվում` քաղաքացիական: »»»»»
[ 2 Ապրիլի, 2011 | 23:10 ] տարածաշրջան, քաղաքականություն
Ավելի քան 200 մարդ է ձերբակալվել այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Turan»-ը, ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանական տարբեր բաժանմունքներ: Որոշ անձանց գտնվելու վայրը դեռ անհայտ է: »»»»»
[ 1 Ապրիլի, 2011 | 15:23 ] տարածաշրջան, տնտեսություն
Ներկրվող սննդամթերքի գների աճի պատճառով իշխանությունները որոշել են զարկ տալ հացահատիկի արտադրությանը
Վրաստանի կառավարությունն այս տարի պատրաստվում է քառապատկել գյուղատնտեսության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները` ներկրվող պարենից երկրի կախվածությունը կրճատելու նպատակով: »»»»»
[ 1 Ապրիլի, 2011 | 13:10 ] հասարակություն, տարածաշրջան, քաղաքականություն
Կառավարությունը պատրաստվում է թուրք մեսխեթցիների վերադարձին` չնայած տեղական բնակչության հնարավոր դժգոհությանը
Մոտավորապես 60 տարի է անցել այն օրվանից, ինչ Ստալինը վտարել է թուրք մեսխեթցիներին Խորհրդային Վրաստանից, եւ այժմ այս համայնքի ներկայացուցիչները, կարծես, պատրաստվում են տուն վերադառնալ: »»»»»
[ 23 Մարտի, 2011 | 12:39 ] տարածաշրջանՄարտի 22-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է Վրաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին:
Նախագահ Սաակաշվիլին բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանի ներդրումը հայ-վրացական համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում եւ պարգեւատրել է նրան Վրաստանի պատվո շքանշանով:
[ 9 Մարտի, 2011 | 16:06 ] տարածաշրջան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի հայկական զինված ուժերի կրակից մարտի 8-ին զոհվել է ադրբեջանցի երեխա.
«ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ: »»»»»
[ 9 Մարտի, 2011 | 11:24 ] տարածաշրջան, քաղաքականություն
Հարութ Սասունյան
Թուրք ղեկավարները հաճախ են պարծենում, որ իրենց հաջողվել է սնանկ տնտեսություն և ներքաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկրից Թուրքիան վերածել մեծ ազդեցություն ունեցող հզոր տարածաշրջանային պետության: »»»»»
[ 8 Մարտի, 2011 | 14:21 ] տարածաշրջան
Հինգշաբթի Գյանջայում (Գանձակ) ձերբակալված ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստ և բլոգեր Բախտիյար Հաջիևը, որին մեղադրում են բանակից խուսափելու մեջ, անժամկետ հացադուլ է հայտարարել` ի նշան բողոքի իր իրավունքները ոտնահարելու համար: »»»»»