Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

[ 8 Ապրիլի, 2011 | 21:20 ]

Սիրելի հայրենակիցներ,
Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր։ Մարտի 17 ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը »»»»»


Ըստ Ա.Սարգսյանի` դեպի Բաղրամյան 26 ճանապարհն անցնում է Ազատության հրապարակի միջով (լրացված)

[ 8 Ապրիլի, 2011 | 19:08 ]

Այս պահին ելույթ է ունենում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ հաղթանակի հիմնական գրավականը ժողովրդի մասնակցությունն է շարժմանը: Իսկ շարժումն իր առաջ մեկ օրվա խնդիր չի դրել, և ինչքան պետք լինի, մարդիկ կհավաքվեն: »»»»»


Հանրահավաքը մեկնարկեց (լրացված)

[ 8 Ապրիլի, 2011 | 18:14 ]

Հենց նոր մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը: Այս պահին Մատենադարանի հարթակ են բարձրանում Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Սարգսյանը: »»»»»


Ազատության ձգտումը՝ հզոր Հայաստանի կերտման նախապայման

[ 8 Ապրիլի, 2011 | 11:35 ]

«Եղբայրնե՛ր, դուք ազատությանն եք կոչված»:
Պողոս առաքյալ, Գաղ. 5:13

Նախաբան

Ավելի քան 19 տարի է՝ ինչ Հայաստանը հռչակել ենք անկախ պետություն և հնարավորություն ենք ստացել ինքնուրույնաբար տնօրինելու մեր ճակատագիրը: Սակայն մեր ժողովրդի և պետության ներկայիս ոչ բարվոք վիճակը հրամայական է դարձնում վերլուծելու ստեղծված իրավիճակը »»»»»


Ճիշտը փորձելն է

[ 8 Ապրիլի, 2011 | 10:49 ]

«Գուցե վարչապետի անձը, իր մասնագիտական եւ կրթական հմտություններն են պատճառը, որ ավելի վատ վիճակ չէ, քան կա»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

«ՉԻ» – Փորձենք հասկանալ: Այսինքն՝ Սամվել Նիկոյանն ընդունում է, որ Հայաստանի տնտեսության վիճակը վատ է, բայց ասում է՝ եթե Տիգրան Սարգսյանի փոխարեն ուրիշը լիներ վարչապետ, «բալքիմ» ավելի վատ լիներ: »»»»»


Սարգիս Հացպանյանը՝ «Հետքի» խմբագրությանը

[ 8 Ապրիլի, 2011 | 00:05 ]

Ողջույն ազատազրկված տարածքներից: Ինչպես ասում է ժողովրդական խոսքը, «բոլոր երգերը երգել էինք, մնացել էր «Սարի սմբուլը», եւ ապրիլի 5-ին այդ էլ եղավ: Միայն անունով «արդարադատության» կոչվող համակարգն ինձ, իրենց բառապաշարով՝ «անուղղելի քաղբանտարկյալիս», համազգեստ չհագնելու եւ կրծքանշան չկրելու մեղքով խիստ նկատողության՝ տույժի ենթարկեց: »»»»»


Իմաստուն նախագահը, ուրիշի հաշվին ճոխ ապրող չինովնիկներն ու բումերանգի էֆեկտը

[ 7 Ապրիլի, 2011 | 14:16 ]

«Այս պահին ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակը ինձ բացարձակապես տրամաբանական չի թվում: Կարծում եմ, որ այս ինֆորմացիան նետել է ինչ-որ մեկը, եւ բոլոր լրագրողները դրան գերի են դարձել,- այսօրվա ասուլիսին հայտնեց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը,- չի լինելու նման բան: Համոզված եմ, որ ամեն մի քաղաքական ուժ, հատկապես որ հայտարարել է այդ մասին, կգնա առանձին` իր համամասնական ցուցակով: »»»»»


Ֆեյսբուքյան ընդդիմության խաղադրույքը

[ 7 Ապրիլի, 2011 | 11:30 ]

Մարտիմեկյան դեպքերի մասին «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանի արած ֆեյսբուքյան նոր բացահայտումները բացարձակապես արդարացված չեն բարոյականության եւ էթիկայի տեսանկյունից: Սակայն քաղաքական առումով այդ հայտարարությունների էֆեկտը չափազանց ուժեղ է լինելու: Ողջ խնդիրն այն է, թե ադ էֆեկտից մարտավարական առումով «Ժառանգությունը» կշահի՞, թե՞ տանուլ կտա: »»»»»


Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

[ 7 Ապրիլի, 2011 | 10:34 ]

Ապրիլի 8-ին Կիեւում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ուկրաինա կմեկնի Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանդրադառնան ԱՊՀ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: »»»»»


«Որակապես վերափոխվելու կազմակերպվելու ժամանակն է»

[ 4 Ապրիլի, 2011 | 13:47 ]

Մարտի 31-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Գրողների միության մեծ դահլիճում կազմակերպել էր հավաք-սեմինար «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Հավաք-սեմինարի ժամանակ ելույթ ունեցավ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի»  նախագահ Արփինե Գալֆայանը։ »»»»»