Արմեն Գևորգյանն այցելել է Գողթ և Գառնի
[ 9 Ապրիլի, 2011 | 16:21 ]ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ այսօր եղավ Կոտայքի մարզի Գողթ և Գառնի համայնքներում: »»»»»

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ այսօր եղավ Կոտայքի մարզի Գողթ և Գառնի համայնքներում: »»»»»
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը համառորեն չի կատարում դատարանում կնքված հաշտության համաձայնագրով իր ստանձնած պարտավորություները: Խոսքը Շիրակի մարզպետերի կողմից 2005-2009 թթ. ընթացքում պետական բյուջեի միջոցներից «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով քաղաքացիներին հատկացված դրամական օժանակությունների մասին տեղեկությունների տրամադրման մասին է: »»»»»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Այգեկ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, շրջել շենքում, ծանոթացել նորակառույց դպրոցի պայմաններին: »»»»»

Վանաձորի աղբավայրը գտնվում է 1500 բնակիչ ունեցող Արջուտ գյուղի վարչական տարածքում: Առաջին անակնկալը աղբավայրում, հսկա աղբակույտերի մեջ իր օրվա հացը փնտրող Ախթալա համայնքի հաշմանդամ բնակիչ Սուրեն Մարգարյանի հետ հանդիպումն էր: »»»»»
Երեկ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարակից ոսկու հանքի էլեկտրաենթակայանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.13-ին, մարվել` 20.25-ին: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ամբողջությամբ այրվել է էլեկտրաենթակայանի տրանսֆորմատորը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մարզային այցով եղավ Շիրակում` իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու, առկա խնդիրները քննարկելու նպատակով: »»»»»
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կարծիքով` «հողի տերը համայնքն է. տնակը հենց վրին էլ կարա վաճառի»: Այս ձեւով էլ Վանաձորի քաղաքապետարանը 202.800 դրամով մասնավորեցրել է Վանաձորի Մանուշյան 28 հասցեի 60 քմ մակերեսով հողատարածքը: Հողն օտարելիս հողի վրա փաստացի տնակ է եղել, իսկ տնակում` փաստացի ապրողներ: »»»»»
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է պարբերաբար այցելի գյուղեր` զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով, ինքս եմ պարբերաբար գնալու գյուղեր եւ ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու»,- մարտի 12-ին գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդակցությանը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: »»»»»
Ահազանգը «Արաքս-կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Ալլա Խաչատրյանից էր: «Ուզում եմ անդրադառնաք էս խնդրին, որ մյուսներն էլ նույն սխալը չգործեն,-հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանում է Ալլա Խաչատրյանը,-մեր շահառուներից, 2-րդ կարգի հաշմանդամ, միայնակ ծեր տիկին Գոհարին տարիներ շարունակ աշխատեցրել եւ գումարը չեն տվել»: »»»»»
Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը բնակավայրի անվանումը ստուգաբանում է այսպես. հնում թուրքերը հարձակվել են գյուղի վրա, տեղացի մի պառավ համագյուղացիներին իմաց է տվել այդ հարձակման մասին, թուրքերն էլ խիզախ պառավին ցած են նետել գյուղի տարածքում գտնվող սարից, որն այդ ժամանակից կոչվում է Պառավաքար: »»»»»