[ 5 Ապրիլի, 2011 | 18:15 ] Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում ՊԲ սպայական անձնակազմի համար նախատեսվող բնակելի թաղամասի գլխավոր հատակագծի եւ հանրապետական բուժմիավորման համալիրի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերին: »»»»»
[ 4 Ապրիլի, 2011 | 11:30 ] Արցախ, Հիմնական թողարկում
Քնար Բաբայան
Վիրաբույժ Վալերի Սարգսյանը դեռ 1988 թ. սկսված միտինգներից ու ցույցերից վառոդի հոտ էր առնում: Սարգսյանի կինը` Նելիկ Սարգսյանը, հիշում է, որ ամուսինն անընդհատ ասում էր, թե այս ամենի վերջը պատերազմն է:
1972 թ. ավարտելով Բաքվի Նարիմանովի անվան բժշկական ինստիտուտը` վիրաբույժը գործուղվել է այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտունի քաղաք: »»»»»
[ 3 Ապրիլի, 2011 | 21:30 ] Արցախ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1500 կրակոց:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից »»»»»
[ 30 Մարտի, 2011 | 16:58 ] Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը եւ երիտասարդների կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: »»»»»
[ 26 Մարտի, 2011 | 23:51 ] Արցախ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1800 կրակոց: »»»»»
[ 24 Մարտի, 2011 | 17:55 ] Արցախ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` վերջին օրերի ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը տակավին անհանգիստ է: Այդ ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններն առանձնացան ոչ միայն կրակային խոցման ինտենսիվությամբ, այլև կիրառված զինատեսակների բազմազանությամբ: »»»»»
[ 22 Մարտի, 2011 | 17:38 ] Արցախ, տնտեսություն
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Օրակարգային առաջին հարցով գործադիրը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման նոր կարգը և բողոքարկման խորհրդի անդամների ցուցակը: Ընդունված որոշմամբ` «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի: »»»»»
[ 21 Մարտի, 2011 | 11:00 ] Արցախ, Հիմնական թողարկում
Քնար Բաբայան
Էլմիրային չճանաչողի մտքով դժվար թե երբեւէ անցի, որ նա ազգությամբ հայ չէ. հստակ արտասանվող ղարաբաղյան բարբառ, «յան»-ով վերջացող ազգանուն եւ հայկական անձնագիր: Էլմիրային կարող է մատնել միայն այն, որ հայերեն կարդալ չգիտի:
Ազգությամբ ադրբեջանցի 60-ամյա Էլմիրա Սվարյանը 15 տարեկան էր, երբ Բաքվում ծանոթացավ ապագա ամուսնուն` ղարաբաղցի Սլավիկ Սվարյանին: »»»»»
[ 18 Մարտի, 2011 | 10:00 ] Արցախ, հասարակություն
Երեկ՝ ժամը 17:30-ի սահմանում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի արձակած գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2011 | 13:35 ] Արցախ, քաղաքականությունՀամաձայն ՀՀ ՊՆ օպերատիվ տվյալների` մարտի 15-16-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան-Ադրբեջան սահմանահատվածում հակառակորդը խախտվել է հրադադարի ռեժիմը շուրջ 12 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 200 կրակոց: »»»»»