Չինաստանը անհատույց 40 մլն չինական յուան է տրամադրում Հայաստանին

[ 7 Ապրիլի, 2011 | 19:01 ]

Գործադիրն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկությանը։ »»»»»


500 հազար դոլար` Ճապոնիային

[ 7 Ապրիլի, 2011 | 15:24 ]

Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշել է Ճապոնիայի կառավարությանը հատկացնել 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, դրանով գործադիրը հայ ժողովրդի բարոյական պարտքն է կատարում։


Վարկեր փոշիացնելու գինը

[ 29 Հունվարի, 2011 | 10:42 ]

Արդեն 2 տարի հետո` 2013 թվականին, Հայաստանը պետական պարտքի սպասարկման համար բյուջեից կվճարի մոտ 300 մլն դոլար:

«ՉԻ» – Որպեսզի պատկերացնենք, թե ինչի մասին է խոսքը, պարզաբանենք, որ Հայաստանը տարեկան ճիշտ այդքան գումար` 300 մլն դոլար, ծախսում է բանակի վրա: »»»»»


Համաշխարհային բանկը վարկ կտա Հայաստանին

[ 26 Հունվարի, 2011 | 15:36 ]

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ստորագրեցին ՀԲ երկրի գործընկերության ռազմավարության զարգացման քաղաքականության վարկային 2009-12 թթ. փաթեթի երեք վարկային համաձայնագրեր` «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիրը», «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիրը» և «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինան­սավորում (APL-2)»-ը: »»»»»


Իրենց գրպանում` 20 մլրդ, մեր պարտքը` 50 մլրդ

[ 21 Հունվարի, 2011 | 10:36 ]

Ուղիղ մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լավատեսական ազդակներ հաղորդեց: Ասաց, թե 2010 թ. պետական բյուջեով նախատեսված եկամուտները 20 մլրդ դրամով գերակատարվել են: Իսկ դա նշանակում է, որ այս տարին մենք սկսել ենք մեր ընդհանուր «դրամապանակում» լրացուցիչ 20 մլրդ դրամ ունենալով: »»»»»


2011-ին Հայաստանի բյուջեն 2,3 մլրդ դոլար է, Ադրբեջանինը` 18 մլրդ

[ 14 Հունվարի, 2011 | 16:09 ]

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը երեկ խոսել էր այս տարի նախատեսվող տնտեսական աճի մասին: Այսօրվա ասուլիսում տնտեսագետ Հրանտ Բագրատյանը այս հայտարարությունը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Էդ Գագիկ Մինասյանը, կարծեմ, էն մարդն է, որ ասել էր, թե Բագրատյանն ինչ ասում է, չի լինում: Տարեսկզբին ասում էին` 4 տոկոս գնաճ կլինի, մենք ասում էինք ` 7-12 տոկոս: Գոնե երեկ մի հատ ներողություն խնդրեր: «Հանրապետական» կուսակցությունը միայն կշահեր դրանից: »»»»»


«Ախթալա» կայարանի վագոնից գողացել է 800 կգ մետաղի ջարդոն

[ 13 Հունվարի, 2011 | 12:24 ]

Հունվարի 11-ին, ժամը 10.45-ին, «Այրում» կայարանի գծային բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 9-ից մինչև հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում «Ախթալա» կայարանում կանգնած մի վագոնից մետաղի ջարդոն են գողացել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Համլետ Հ.-ն, որը խոստովանել է, որ հունվարի 11-ի գիշերը հիշյալ բեռնատար վագոնից գողացել է մոտ 800 կգ մետաղի ջարդոն: »»»»»


Ներկայացվել է 2010-ի բյուջեի ամփոփ բնութագիրը

[ 28 Դեկտեմբերի, 2010 | 13:46 ]

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 690.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 742.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 93.6%-ով և 85.8%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը: »»»»»


Հատկացումներ` սփյուռքի, տրանսպորտի և կապի նախարարություններին

[ 9 Դեկտեմբերի, 2010 | 16:43 ]

Կառավարության այսօրվա նիստում վերաբաշխում է կատարվել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություն` նախկին որոշումներից մեկում և 16,912.0 հազար դրամ հատկացրել ՀՀ սփյուռքի նախարարությանը։ Այդ գումարով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվելու ավտոմեքենա, համակարգչային և տեսագրման տեխնիկա, գրասենյակային գույք և այլն։ »»»»»


Կառավարությունը հավանել է 2011-ի պետբյուջեի փոփոխությունները

[ 2 Դեկտեմբերի, 2010 | 16:00 ]

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու մասին արձանագրային որոշման նախագծին. ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ներկայացվել են շուրջ 600 առաջարկություններ, որոնց ավելի քան մեկ երրորդն ընդունվել է։ »»»»»