Պետությունը պատրաստ է 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ԱԱՀ-ի վճարումը

[ 8 Ապրիլի, 2011 | 17:29 ]

Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը

«Ցանկացած արտադրության, որը կհիմնվի հանրապետությունում և կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած` եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ»,- այսօր` գործարարների հետ հանդիպման ժամանակ, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: »»»»»


Ստեղծվում է գյուղատնտեսական շտապօգնություն

[ 7 Ապրիլի, 2011 | 14:53 ]

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ սահմանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկների և ՊՈԱԿ-ների հաշվեկշռում եղած տրանսպորտային միջոցների դիմացի երկու դռների և շարժիչի ծածկոցին փակցման ենթակա գծապատկերի ձևը։ »»»»»


Իմաստուն նախագահը, ուրիշի հաշվին ճոխ ապրող չինովնիկներն ու բումերանգի էֆեկտը

[ 7 Ապրիլի, 2011 | 14:16 ]

«Այս պահին ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակը ինձ բացարձակապես տրամաբանական չի թվում: Կարծում եմ, որ այս ինֆորմացիան նետել է ինչ-որ մեկը, եւ բոլոր լրագրողները դրան գերի են դարձել,- այսօրվա ասուլիսին հայտնեց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը,- չի լինելու նման բան: Համոզված եմ, որ ամեն մի քաղաքական ուժ, հատկապես որ հայտարարել է այդ մասին, կգնա առանձին` իր համամասնական ցուցակով: »»»»»


Հաջորդը կադաստրն է

[ 7 Ապրիլի, 2011 | 13:35 ]

Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության այսօրվա նիստում

Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք`  ամեն անգամ անդրադառնում եմ պետական ծառայությունների որակին, և մենք ձեզ հետ պարտավոր ենք օպերատիվ միջոցառումներ իրականացնել, որպեսզի ծառայությունների որակը լինի բարձր, և կոռուպցիոն ռիսկերը հասցնենք նվազագույնի։ »»»»»


Գյուղփոխնախարարները հեռացվել են սերմնացուների պատճառով

[ 7 Ապրիլի, 2011 | 12:29 ]

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են նաև Տիգրան Պետրոսյանը և Լևոն Ռուխկյանը: »»»»»


Հանձնաժողովը կուսումնասիրի շաքարավազի շուկան

[ 7 Ապրիլի, 2011 | 11:39 ]

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոնիտորինգի խումբը, որը մշտապես դիտանցումներ է կատարում մայրաքաղաքի առևտրի կետերում, արձանագրել է, որ վերջին շրջանում շաքարավազի շուկայում տեղի են ունենում գնային փոփոխություններ: Մի քանի շաբաթների կտրվածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիորեն բարձրացել է: »»»»»


Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

[ 7 Ապրիլի, 2011 | 10:34 ]

Ապրիլի 8-ին Կիեւում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ուկրաինա կմեկնի Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանդրադառնան ԱՊՀ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: »»»»»


ԱԺ նախագահն ու գյուղնախարարը որոշել են զբաղվել նաև կաթնամթերքի բիզնեսով

[ 7 Ապրիլի, 2011 | 10:13 ]

Հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների դեպի գյուղեր ուխտագնացությունը, որ սկիզբ առավ Սերժ Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցությունից հետո, պարզվում է, ոմանց համար, բացի պետական նշանակության առաջադրանք լինելուց, նաև որոշակի բիզնես հետաքրքրություններ պարունակում: Առաջին հերթին դա վերաբերում է «Արտֆուդ» ընկերությունում գործընկերներ Հովիկ Աբրահամյանին և «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով գյուղնախարար դարձած Սերգո Կարապետյանին: »»»»»


Վարչական վարույթ՝ բեռնափոխադրող ընկերությունների հանդեպ

[ 6 Ապրիլի, 2011 | 13:14 ]

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտեց բեռնափոխադրող ընկերությունների վարքագծի ուսումնասիրությունը: Այսօրվա նիստում ՏՄՊՊՀ-ն որոշում կայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել շուկայում գործող 4 ընկերության հանդեպ: »»»»»


ՏՄՊՊՀ-ն` «Ալեքս Գրիգի» օղիների և վարույթների մասին

[ 6 Ապրիլի, 2011 | 11:59 ]

Վերջին օրերին մամուլը մշտապես անդրադառնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքերին: Մամուլի հրապարկումների համար հիմք են եղել ուկրաինական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներն այն մասին, որ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին: »»»»»