[ 8 Ապրիլի, 2011 | 17:55 ] մշակույթ
Մերի Միքայելյան
Այսօր ՆՓԱԿ-ում մեկնարկեց 15-րդ Այլընտրանքային արվեստի փառատոնը: Այն ունի կերպարվեստի, կատարողական արվեստի` թատրոն, կինո, երաժշտության` ավանգարդ, ռոք, գրականության, արվեստաբանության ենթաբաժիններ: Այս տարի փառատոնի ծրագրում առաջին անգամ ներառվել է գրականության բաժինը։
Փառատոնին մասնակցելու է ավելի քան 60 արվեստագետ: Կերպարվեստի բաժնում կներկայացվի 42, երաժշտության բաժնում` 10, գրականության, թատրոնի ու կինոյի բաժիններում` 5-ական մասնակից: »»»»»
[ 6 Ապրիլի, 2011 | 19:13 ] հասարակություն, մշակույթ
Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի 2011 թ. համալրման գործընթացը, որն իրականացնում են տարբեր երկրներ ՅՈւՆԵՍԿՕ-ին ազգային ոչ նյութական արժեքների հայտեր ներկայացնելու միջոցով: »»»»»
[ 4 Ապրիլի, 2011 | 11:00 ] հարցազրույց, Հիմնական թողարկում, մշակույթ
Մերի Միքայելյան
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոր մաեստրո ունի: Վահան Մարտիրոսյանը 2010 թ. սեպտեմբերից Caen սիմֆոնիկ նվագախմբի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է եւ գլխավոր դիրիժորը:
Երբ ստանձնեցիք ղեկավարի պաշտոնը, կամերային նվագախմբի վրա արդյո՞ք բացասական ազդեցություն թողել էր գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր բացակայությունը: »»»»»
[ 4 Ապրիլի, 2011 | 01:26 ] մշակույթ
Մոսկվայի Կրեմլի պետական պալատում ավարտվեց «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Հայկական շոու-բիզնեսում նշանակալի ավանդի և հայկական երաժշտությունն աշխարհում ներկայացնելու համար մրցանակներ ստացան Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Ջիվան Գասպարյանը, Լուսինան, Արման Հովհաննիսյանը, Էմմին: »»»»»
[ 31 Մարտի, 2011 | 14:08 ] մշակույթ
Մերի Միքայելյան
Ապրիլի 3-ին մեկնարկելու է «ԱՐՄՄՈՆՈ» մոնոներկայացումների միջազգային 9-րդ թատերական երևանյան փառատոնը: Այն կբացվի գերմանացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմայերի «Վերթեր» մոնոներկայացմամբ: »»»»»
[ 31 Մարտի, 2011 | 13:42 ] մշակույթ
Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով ներկայացվելու է ապրիլի 29-ից մայիսի 3-ն անցկացվելիք Ժնևի գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսին: Այս առթիվ Հայաստան են ժամանել միջազգային ցուցահանդեսի պատասխանատուները և մի խումբ շվեյցարացի լրագրողներ »»»»»
[ 30 Մարտի, 2011 | 15:38 ] մշակույթ
Մերի Միքայելյան
Ապրիլի 1-ին «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի ցուցահանդեսը:
Ինչպես նշեց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, սա շատ սպասված նախագիծ էր մշակույթի նախարարության եւ «Ակադեմիա» պատկերասրահի համար: »»»»»
[ 29 Մարտի, 2011 | 18:27 ] մշակույթ
Նարեկացի արվեստի միությանը (ՆԱՄ) կից գործող «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի թողարկած ձայնասկավառակը դարձել է 2010թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգի հաղթող: »»»»»
[ 29 Մարտի, 2011 | 12:03 ] մշակույթ
Մարտի 28-30-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համերգասրահում անցկացվում է «Եվրոպական դաշնամուր» ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի ընթացքում նախատեսվում են վարպետության դասեր, որոնց արդյունքում ծրագրի համակարգող, դաշնակահարուհի Դանիել Լավալը կընտրի այս տարվա նոյեմբերին Ֆրանսիայում անցկացվելիք դաշնակահարների միջազգային մրցույթի հայաստանյան երկու մասնակցի: »»»»»
[ 28 Մարտի, 2011 | 11:00 ] Հիմնական թողարկում, մշակույթ
Հովհաննես Թեքգյոզյան
Արվեստի աքիլլեսյան գարշապարն առեւտուրն է: Արվեստի ու արվեստագետի փոխհարաբերություններն ավելի իրական են, քան հաճախ պատկերացնում ենք: Պաթետիկորեն կամ ակադեմիական լեզվով ասված` արարման ընթացքը, եթե ոչ գերբնական, ապա վերզգայական շերտեր, այնուամենայնիվ, պարունակում է: »»»»»