[ 8 Ապրիլի, 2011 | 12:44 ] դատարան, Հիմնական թողարկում
Արարատ Դավթյան
Կենտրոնի դատարանում շարունակվում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան գործով դատավարությունը: Նախորդ նիստում ամբաստանյալներից Արա Կարապետյանը, որ մեղադրվում է ավազակային հարձակումը կազմակերպելու մեջ, ներկայացրեց իր պաշտպանական ճառը: »»»»»
[ 7 Ապրիլի, 2011 | 17:08 ] դատարան
Կառավարությունը որոշել է դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Նշված կետերն իրավակիրառական պրակտիկայում տարաբնույթ և հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս։ »»»»»
[ 7 Ապրիլի, 2011 | 15:25 ] դատարան, մեդիա
Արարատ Դավթյան
«Մամուլը՝ դատական գործընթացներում» թեմայի շուրջ այսօր Մամուլի ազգային ակումբում զրուցում էին «Ժամանակ» եւ «Հրապարակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրները՝ Արման Բաբաջանյանն ու Արմինե Օհանյանը: Բաբաջանյանը նկատեց, թե ստացվել է այնպես, որ ՀՀ նախկին նախագահ «Ռոբերտ Քոչարյանի մամլիչի տակ» հայտնվել են հենց այս երկու թերթերը եւ անդրադարձավ «Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» դատավարության շրջանակներում այսօր տեղի ունեցած «հետաքրքիր զարգացումներին»: »»»»»
[ 6 Ապրիլի, 2011 | 14:32 ] դատարան, մեդիա
Քրիստինե Աղալարյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը չի ընդունում «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի` դատարան ներկայացրած փաստերը: Պատասխանողի ներկայացուցիչը նաև չի ընդունում հայցապահանջը: »»»»»
[ 5 Ապրիլի, 2011 | 21:04 ] դատարան, հասարակություն
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչների միջնորդությունը եւ ԱՄՆ քաղաքացի, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացրեց երկու ամսով` մինչեւ հունիսի 9-ը: »»»»»
[ 5 Ապրիլի, 2011 | 19:01 ] դատարան, մեդիա
Քրիստինե Աղալարյան
«Գլենդել Հիլզ» ընկերությունը «Ժամանակ» օրաթերթից պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցել զրպարտության միջոցով ընկերության պատվին և արժանապատվությանը հասցված վնասի, ինչպես նաև 500 հազար դրամ` դատական ծախսերի համար: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նախնական դատական նիստի ընթացքում հայցի ֆինանսական մասի պահանջը պարզաբանեց «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը: »»»»»
[ 4 Ապրիլի, 2011 | 16:52 ] դատարան, մեդիա
«Հրապարակը» տեղեկացնում է, որ մարտի 28-ին դատարանի որոշմամբ կալանք է դրվել «Հրապարակ» օրաթերթի գույքի և բանկային հաշիվների վրա: Պարզվում է` Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել օրաթերթի դեմ` պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: »»»»»
[ 4 Ապրիլի, 2011 | 13:49 ] դատարան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ 2011 թ. մարտի 20-ին կայացված որոշման կապակցությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը 2011 թ. մարտի 22-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որում քննարկման առարկա է դարձրել դատարանի կայացրած և դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշումը »»»»»
[ 4 Ապրիլի, 2011 | 13:30 ] դատարան, Հիմնական թողարկում, մարզեր
Երանուհի ՍողոյանԱհազանգը «Արաքս-կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Ալլա Խաչատրյանից էր: «Ուզում եմ անդրադառնաք էս խնդրին, որ մյուսներն էլ նույն սխալը չգործեն,-հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանում է Ալլա Խաչատրյանը,-մեր շահառուներից, 2-րդ կարգի հաշմանդամ, միայնակ ծեր տիկին Գոհարին տարիներ շարունակ աշխատեցրել եւ գումարը չեն տվել»: »»»»»
[ 1 Ապրիլի, 2011 | 16:11 ] դատարան, հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուղերձով դիմել է ՀՀ դատավորներին: Ուղերձում մասնավորապես ասված է.
«2010թ. մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվեցին վիրավորանքի և զրպարտության հանցակազմերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվեցին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները: »»»»»