[ 5 Ապրիլի, 2011 | 12:41 ] հասարակություն
Սոնա Ավագյան
Գերմանացի երգչուհի Սարա Քոնորի և հայ երգիչների չկայացած երևանյան համերգի կազմակերպիչ VH Music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը ոստիկանությունում պարտավորվել և գրավոր խոստացել է տոմս գնած քաղաքացիներին գումարը վերադարձնել մինչև ապրիլի 10-ը:
«Եթե չվճարեց, ապրիլի 11-ին արդեն իրավիճակը կփոխվի, և հնարավոր է` քրեական գործ հարուցվի` խարդախության հատկանիշներով» »»»»»
[ 28 Մարտի, 2011 | 14:30 ] առողջապահություն, Հիմնական թողարկում
Սոնա ԱվագյանՏնօրենը խոստանում է խախտումը վերացնել շատ արագ

Այս լուսանկարներից առաջինում Սեբաստիայի 141/5, իսկ երկրորդում` Տիգրան Պետրոսյանի 25/5 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետն է: Լուսանկարներում երեւում են մանկական սնունդ արտադրող «Հիփ» (Hipp) ընկերության գովազդները: »»»»»
[ 24 Մարտի, 2011 | 17:58 ] քաղաքականություն
Սոնա ԱվագյանՄարտի 16-ին` Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի օրը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած ժեստերը մտահոգիչ են Հայաստանի համար, մանավանդ որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների միջոցով Հայաստանը Թուրքիային տվել է Արցախի հարցին միջամտելու հնարավորություն: »»»»»
[ 24 Մարտի, 2011 | 15:43 ] քաղաքականություն
Սոնա Ավագյան
Եթե Ադրբեջանն իսկապես ռմբակոծի Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները, ինչը սպառնում է անել, ապա դա կլինի ոչ թե զինադադարի պատահական խախտում, այլ պատերազմի սկիզբ:
«Դրանով` վերջ: Պատերազմը կսկսվի, վերջը կնայենք` ինչ կլինի, ով ինչ կանի: Բայց բացառել լրիվ, կարծում եմ` մենք չենք կարող: »»»»»
[ 19 Մարտի, 2011 | 15:55 ] հասարակություն
Սոնա Ավագյան
Գերմանացի երգչուհի Սարա Քոնորի և հայ երգիչների` մարտի 8-ին Երևանում նախատեսված և այդպես էլ չկայացած համերգի տոմսերը գնած քաղաքացիները չեն կարողանում հետ ստանալ իրենց վճարած գումարը: Ոստիկանության Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն աշխատակից Արմեն Մալխասյանը «Հետքին» ասաց, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում: »»»»»
[ 14 Մարտի, 2011 | 12:00 ] հասարակություն, Հիմնական թողարկում
Սոնա Ավագյան
Արտակ Բեգլարյանը 6 տարեկան էր, երբ Ստեփանակերտում` իրենց շենքի բակում խաղալիս իր երեք ընկերները ական գտան ու որոշեցին բացել, որ տեսնեն, թե ինչ կա դրա մեջ: Արտակը մոտ էր կանգնած եւ պայթյունից կորցրեց տեսողությունը: Երեխաներից երկուսը կորցրին ոտքը, մեկը թեթեւ բեկորային վնասվածք ստացավ: Նույն տարում` 1995 թ ., Արտակը Երեւան եկավ, ընդունվեց եւ ավարտեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան N14 հատուկ դպրոցը: »»»»»
[ 9 Մարտի, 2011 | 18:57 ] սփյուռք
Սոնա Ավագյան
Հայկական գերեզմանատուն` չինական սրբավայրի տեսքով
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի 6 հոգանոց խումբը փետրվարի 8-ից մարտի 2-ն ուսումնասիրել է Հնդկաստանի հայկական հուշարձանները: Նախկինում ևս Հայաստանից խմբեր գնացել են Հնդկաստան, սակայն նման ուսումնասիրություն առաջին անգամ է արվում: »»»»»
[ 3 Մարտի, 2011 | 18:14 ] տարածաշրջան, քաղաքականություն
Սոնա Ավագյան
Փետրվարի 25-ին ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականի բլոգում հրապարակվել է այն երկրների վարկանիշային ցուցակը, որտեղ հավանական է հեղափոխությունը: Ըստ 85 երկիր ընդգրկող ցուցակի` հեղափոխությունն ամենից հավանական է Քենիայում, Կամերունում և Պակիստանում, ամենից քիչ հավանական` Շվեդիայում, Ավստրիայում և Կանադայում: »»»»»
[ 3 Մարտի, 2011 | 13:12 ] քաղաքականություն
Սոնա Ավագյան
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Արցախի հակամարտության վերաբերյալ որևէ հռչակագիր չի ստորագրվի: Այսօր այսպիսի կանխատեսում արեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը: »»»»»
[ 28 Փետրվարի, 2011 | 14:36 ] հասարակություն
Սոնա Ավագյան
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները նամակ են պատրաստում, որն ուղարկելու են Շվեյցարիայում տեղակայված «Միջազգային բակալավրիատ» կազմակերպությանը և բացատրելու այն ամենը, ինչ չկարողացան ասել կազմակերպության այն երկու ներկայացուցչին, որոնք մի քանի օր առաջ Հայաստանում էին: »»»»»