Հեղինակի Արխիվ

Լարվածությունը ֆինանսավորվո՞ւմ է օլիգարխների դրամաքսակից

[ 26 Հունիսի, 2009 | 14:27 ]

L-AnanyanՀուլիսի 4-ին կկայանա գրողների միության 15-րդ համագումարը, որի ընթացքում էլ փակ քվեարկությամբ կընտրվեն միության նախագահն ու վարչության անդամները: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` նախագահի պաշտոնին բացի Լեւոն Անանյանից հավակնում են նաեւ Աբգար Ափինյանն ու Ռազմիկ Դավոյանը: »»»»»


Հնարավոր է ստեղծվի նոր փաստահավաք խումբ

[ 25 Հունիսի, 2009 | 14:27 ]

10_04-l_zurabyan«Ռեժիմը ուներ շանս, բոլորին ազատելու միջոցով, ազգային հաշտեցման գործընթացի հիմքեր դնելու եւ սկսելու երկխոսություն ընդդիմության հետ, հասարակության հետ: Սակայն ռեժիմի գործողությունները ցույց տվեցին, որ այն չի ղեկավարվում քաղաքական մթնոլորտի լիցքաթափմամբ, ազգային կոնսոլիդացիայի նկատառումներով, այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը կապել է բացառապես, եւ կատարել է բացառապես Եվրոպայի Խորհրդի պատժամիջոցներից խուսափելու նպատակով»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: »»»»»


Հնարավոր է փոփոխություններ մտցնեն Կոնգրեսի գործունեության մեջ

[ 25 Հունիսի, 2009 | 13:53 ]

«Հանրահավաքի նպատակը այն է, որ կազմակերպենք ժողովրդի հանդիպումը իր լիդերների հետ, որոնք ազատազրկված են եղել մեկ տարուց ավելի: Այդ հնարավորությունը պետք է տանք, ինչ-որ չափով տոնելու հաղթանակը եւ վճռականություն հայտնելու մյուս քաղբանտարկյալների ազատման համար»,-այսօր «Փաստարկ» ակումբում հուլիսի 2-ի հանրահավաքի նպատակը այսպես ներկայացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: »»»»»


Սահակաշվիլին խոստանում է հայերի ամառային արձակուրդն անմոռանալի դարձնել

[ 24 Հունիսի, 2009 | 20:03 ]

«Վերին Լարսի ճանապարհը, որը առաջին անգամ փակվել է 2004 թ., լուրջ խնդիրներ ստեղծեց Հայաստանի բեռների փոխադրման համար: Մեր առաքելությունն է, որ ազատ փոխանակում տեղի ունենա: Ռուսաստանը Հայաստանին հայտնեց, որ պատրաստ է թույլ տալ հայկական բեռնատար մեքենաներին անցնել այս անցակետը: »»»»»


Է. Շարմազանով. «Մարտի 1-ը ամենատխրահռչակ էջն է Հայաստանի նորագույն պատմության մեջ»

[ 24 Հունիսի, 2009 | 12:36 ]

«Իրավական խնդիրներին պետք է իրավապահ մարմինները գնահատական տան, իսկ անձնական որեւէ բան, գոնե ՀՀԿ-ի կողմից, չկա»,-Սասուն Միքայելյանի անազատության մեջ գտնվելը այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: »»»»»


Շարմազանովը` հայ-թուրքական հարաբերությունների մասին

[ 24 Հունիսի, 2009 | 11:56 ]

esharmazanov_310509«Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իշխող ՀՀԿ-ի կարծիքն ամփոփոխ է` մենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների կողմնակից ենք»,- այսօր «Հայելի» ակումբում, ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի, ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: »»»»»


Փաստաթուղթը գնահատում են քննարկման մասնակիցները

[ 23 Հունիսի, 2009 | 15:27 ]

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբացման առեւտրատնտեսական հիմնախնդիրները» վերնագրով ՀՅԴ-ի փաստաթղթի քննարկմանը այսօր հրավիրված էին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ:

«Միայն նշված հարցերով չէ, որ սահմանափակվում է տնտեսական դաշտի կարգավորումը, այստեղ կարեւոր խնդիր  եմ տեսնում նաեւ հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքը, արդյոք մեր պետությունը պաշտպանված է ոչ օրինական ազդեցություններից` հաշվի առնելով տնտեսությունում գործող մոնոպոլ համակարգը եւ կոռուպցիան»,-«Հետքին» ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: »»»»»


Դաշնակցությունը հրապարակեց տնտեսական վերլուծությունների փաստաթուղթ

[ 23 Հունիսի, 2009 | 14:53 ]

ՀՅԴ-ն այսօր ներկայացրեց «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբացման առեւտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով ուսումնասիրությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ աշխատանքը քաղաքական ենթատեքստ չունի եւ այսօր այն կփոխանցվի Կառավարություն` վարչապետին: »»»»»


Մտավորականների հավաքը և շահարկման վտանգը

[ 22 Հունիսի, 2009 | 16:20 ]

Ադրբեջանի մտավորականները առաջարկում են հուլիսին հայ մտավորականների հետ համատեղ անցկացնել քննարկումներ Ղարաբաղի հարցի շուրջ: Թե իրականում ինչ են քողարկում ադրբեջանցիները «հանրային դիվանագիտություն» կոչվածի տակ այսօր Արմատ ակումբում ներկայացրեցին տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարեն Վրթանեսյանն ու ռազմական հոգեբանության գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը: »»»»»


Մահմեդականացված հայերի որոշ մասը եկել է Հայաստան

[ 20 Հունիսի, 2009 | 14:58 ]

tvardanyan_150409«Ընդհանրապես չի կարելի կիրառել մահմեդական հայ հասկացությունը, այդպիսի բառակապակցություն գոյություն չունի: Մենք պետք է կիրառենք մահմեդականացված հայերի սերունդներ»,-այսպիսի խորհուրդ տվեց Հայելի ակումբում պատմաբան Թամարա Վարդանյանը:

«Իսկ բուդդիստ ամերիկացին նորմալ է՞» հարցին Թ. Վարդանյանը պատասխանեց, որ հայկական ինքնության մասին խոսելիս չի կարելի առաջնորդվել ընդունված տեսություններով:  »»»»»